<< Back Home page EDU WEB MAIL 
  Տեղեկատվություն / Լուրեր`

Պարգևատրվել են սփյուռքահայ գործիչները22.09.2011  


Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ սփյուռքի մի շարք գործիչներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», պատվոգրերով և շնորհակալագրերով:
Կրթության ոլորտում ներդրված ավանդի և անձնվեր գործունեության համար «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվել են.

•    Վրաստանի Նինոծմինդա շրջանի Փ. Սամսար գյուղի հանրային դպրոցի տնօրեն Վանիկ Ավագյանը,
•    Վրաստանի Մառնեուլ շրջանի Կարմիր գյուղի հանրային դպրոցի տնօրեն Վարդան Սայադյանը,
•    Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, փորձագետ, հասարակական գործիչ Եվգենի Զելենևը,
•    Կանադայում Մոնրեալի Մակգիլ համալսարանի պրոֆեսոր, դասագրքերի հեղինակ Դորա Սաքայանը,
•    Ամերիկահայ բարերար, «Ժիրայր Նիշանյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Ժիրայր Նիշանյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության  «Ոսկե հուշամեդալ» է  շնորհվել նաև Մխիթարյան միաբանության վարդապետ, Բեյրութում և Լոս Անջելեսում Մխիթարյան վարժարանի նախկին տնօրեն Ավգուստինոս Սեքուլյանին` 90-ամյակի կապակցությամբ`աղբյուրագիտության, ձեռագրագիտության, մատենագիտության ու մանկավարժության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար: