04.02.2012ՀՀ բուհերը օտարերկրացիների համար դառնում են մրցունակ և գրավիչ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել Կառավարման խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը։ Կառավարման խորհրդի նիստում ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանը ներկայացրել է բուհի նախորդ տարվա հաշվետվությունը։ ԵՊԲՀ ռեկտորը նշել է, որ տարին հագեցած է եղել կառուցվածքային բարեփոխումներով, որի արդյունքում կատարվել են մի շարք վերակազմավորումներ։
02.02.2012Կրթական ծրագրերը կնպաստեն բարեկեցության բարձրացմանը
Առաջնորդվելով մարդկային կապիտալի զարգացման հիմնարար սկզբունքով, որ բարեկեցության կարևոր գրավական են կրթության բարձր մակարդակն ու մասնագիտական որակավորումը, կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթական կարիքների գնահատման հետազոտության և կրթական ծրագրի իրականացման ծրագրին, հաստատել կրթական կարիքների գնահատման հետազոտության հարցաթերթի և արդյունքների ամփոփագրի ձևերը։
02.02.2012Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովը կմեկնարկի օգոստոսին
Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովը տեղի կունենա 2012թ. օգոստոսի 10-14-ը՝ Հայաստանում: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Խորհրդաժողովները գումարվում են երկու տարին մեկ անգամ՝ սկսած 2004 թվականից: Նպատակը արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման ծրագրերը քննարկելն ու հստակեցնելն է: