 | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ամփոփվել են 2012-13 ուսումնական տարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Հաղթողներին ողջունել և մրցանակներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է, որ այս տարի աշակերտներն աննախադեպ բարձր մասնակցություն են ցուցաբերել օլիմպիադաներին, ընդ որում` բոլոր առարկաների գծով: «Գոհունակությամբ պետք է նշել, որ այս տարի մեծ է նաև մարզային դպրոցների մասնակցությունը և այն երեխաների քանակը, ովքեր առաջին անգամ են մասնակցում օլիմպիադաներին: |