ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՐԴ 2015
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ
HIGHER EDUCATION
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԴԻՄԵՔ ՄԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԱՐԽԻՎ













 
  Տեղեկատվություն        Միջազգային կապեր        Հետադարձ կապ       Home page EDU WEB MAIL 
 
2010 թվականին կրթության և գիտության ոլորտում իրականացված աշխատանքները20.12.2010  



ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

•Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային Զարգացման Ընկերակցության միջև Զարգացման  քաղաքականության վարկային 2-րդ ծրագրի կրթության ոլորտի 2010 թվականի ելակետային միջոցառումները` նախադպրոցական կրթության մասով, և ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրի հետագա ընթացքի մասին» N 29 արձանագրային որոշման 15-րդ կետը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել և ներկայացրել է «Ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման ծախսերը ֆինանսավորելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը հաստատվել է ՀՀ կառավարության   2010 թվականի նոյեմբերի 4-ի N1427–Ն որոշմամբ: Որոշմամբ ամրագրվել է` ՀՀ ֆինանսների և ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսել միջոցներ` ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ընթացիկ ծախսերի մասով` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից և անհրաժեշտության դեպքում` ներդրումային ծախսերի մասով:
•Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության կանոնակարգման նպատակով կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել է «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը և դրանք վարելու կարգը» գերատեսչական ակտը (2010 թվականի հուլիսի 8-ի N859 հրաման), որը պետական գրանցման գործընթացի փուլում է:
•Մշակվել և տպագրվել է «Մանկապարտեզի տնօրենի ուղեցույցի III պրակ» ուսումնաօժանդակ ձեռնարկը, որը ներառում է ոլորտին առնչվող կրթական, իրավական, ֆինանսական, նորմատիվային փաստաթղթերը: Այն ուղղված է նախադպրոցական հաստատությունների ղեկավարներին, կրթության հարցերով զբաղվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կրթության կառուցվածքային ստորաբաժանումներին:
•Մշակվել են «Աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման», «Էքստեռն ավարտական և փոխադրական», «ՀՀ հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության», «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության», «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և վորապատրաստող կազմակերպության ընտրության», «ՀՀ պետական հանրակրթական   ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության  կոլեգիալ կառավարման մարմնի`  խորհրդի  ձևավորման», «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/», «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, ատեստավորման միջոցով որակավորում ստացած հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու», «ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման», «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման», «Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի  ձևավորման  և  գործունեության», «Ներառական կրթություն իրականացնելու» կարգերը:
•Կազմակերպվել են նոր 43 ավագ դպրոցների ստեղծման և հիմնախնդիրների հետ կապված աշխատանքներ:
•Կազմակերպվել և անցկացվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա  մրցույթները:
•Իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և ԿԳՆ հետ համատեղ իրականացվող «Երեխայակենտրոն /օրինակելի/ լավագույն դպրոց» ծրագրի աշխատանքների համակարգում և ծրագրի ներդրում դպրոցներում:
•Կազմակերպվել և անցկացվել են «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»/ առարկաների ուսուցիչների ամենամյա  մրցույթները:
•Կազմակերպվել և անցկացվել են հանրապետական մրցույթներ /Հաղթանակի 65-ամյակին, Մեծ Եղեռնի 95-ամյակին, ՀՀ Սահմանադրության 15-ամյակին, Վահան Տերյանի 125-ամյակին նվիրված և այլ միջոցառումներ/, շարադրությունների, ասմունքի փառատոններ:
•Կազմակերպվել և անցկացվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը:
•Ապահովվել է դպրոցականների` միջազգային օլիմպիադաներին մասնակցությունը:
•Ծավալվել է համագործակցություն Միգրացիայի միջազգային կազմակերպության,  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների /Մանկական հիմնադրամ, Զարգացման ծրագիր, Փախստականների գրասենյակ/, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչության, «ՁԻԱՀ-ի կանխարգելու, կրթություն և խնամք», «Փրկեք երեխաներին», «Առաքելություն Արևելք», «Վորլդ Վիժն», «Հույսի կամուրջ», «ՀՕՖ», «Գթություն», «Հավատ», «Փրկություն» «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ» «Կարիտաս» միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ:
•Ընտրվել և հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող  հասարակական խորհրդի կազմը»:
•Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ մշակվել և տպագրվել են «Թրաֆիքինգ» (սովորողների համար) և «Թրաֆիքինգ» (ուսուցիչների համար) ձեռնարկները:
•Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկն ընդլայնվել է 16 դպրոցով: Ներկայումս հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող 65 հանրակրթական դպրոց:
        

ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

•Մշակվել և ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 8 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման մասնագիտությունների ձևավորմանը միտված կրթական պետական չափորոշիչների մշակման և ներդրման» հայեցակարգը:
•Համակարգվել են  նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական թվով 61 պետական կրթական չափորոշիչների պետական գրանցման ներկայացման աշխատանքները, որոնք 2010-2011 ուսումնական տարվանից ներդրվել են համապատասխան ուսումնական հաստատություններում:
•Մշակվել և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններով հաստատվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական 19 պետական կրթական չափորոշիչները, որոնք  փորձարկման ձևով կներդրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված մի շարք ուսումնական հաստատություններում:
• Համակարգվել են նախնական մասնագիտական (արհեստագործական)   և միջին մասնագիտական հաստատությունների համակազմի վերապատրաստման գործընթացները: 2010 թվականի դրությամբ վերապատրաստվել են ավելի քան 1340 դասախոս և արտադրական ուսուցման վարպետ, 183  տնօրեն և փոխտնօրեն և նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ մշակող 30 փորձագետ:
•ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուժեից 12 բազմագործառութային քոլեջներին տրամադրվել է 1,6 մլրդ դրամ` շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Նշված քոլեջներում վերանորոգման աշխատանքները մեկնարկել են: Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի վերազինման նպատակով որոշ քոլեջների և ուսումնարանների հատկացվել է համակարգչային տեխնիկա, սարքավորումներ և ուսումնական լաբորատորիաներ: 
•Համակարգվել են ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի 2 մասի իրականացման համար պայմանագրի ստորագրման նախապատրաստական  աշխատանքները:
•Շարունակվել է համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Եվրոպական ուսուցման հիմնադրամի (ETF), Բրիտանական խորհրդի (British Council), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Գերմանական InWENT և մի շարք այլ միջազգային կառույցների հետ, որոնց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել են նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները: 
•ՄԿՈՒ ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտերում կատարվել են փոփոխություններ և մշակվել են նորերը /»Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք, «Ուսանողների (ուկնդիրների) մեկ մասնագիտական ուսումնական  հաստատությունից  մեկ  այլ  ուսումնական  հաստատություն  տեղափոխման կարգ», «Մեկից ավելի արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու» և «Ուսումնառությունը որևէ պատճառով անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» կարգերի նախագծեր/:
•Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվել է «Ուսանողական գարուն 2010» փառատոնը, որի արդյունքում լավագույնները պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պատվոգրերով և շնորհակալագրերով:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

•«Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում կատարվել են փոփոխություններ, որոնք պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում պետական և ոչ պետական բուհերի մրցակցային դաշտի ստեղծմամբ, որը հնարավորություն կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր դիմորդների և ուսանողների համար: Հաշվի առնելով նախորդ տարիների ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների բազմաթիվ դիմում-խնդրանքները` հնարավորություն ստեղծելու պետական նմուշի դիպլոմ ստանալու հարցում, օրենքով ամրագրվել են նրանց իրավունքները և նրանց հնարավորություն է տրվել մասնակցելու ոչ պետական հավատարմագրված բուհերում համապատասխան մասնագիտության ամփոփիչ ավարտական քննություններին: Պայմաներ կստեղծվեն ուսանողական խորհուրդներին ինտեգրվելու եվրոպական համապատասխան կառույցներին, ակտիվորեն մասնակցելու Բոլոնիայի գործընթացին:
•ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի N 124-Ն որոշմամբ հաստատվել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կարգը», որի հիման վրա հաստատվել են հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցում չթույլատրվող բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը (ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի N 882-Ն որոշում) և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կազմակերպման մեթոդական ուղեցույցը (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թվականի օգոստոսի 27-ի N1348-Ա/Ք հրաման):
•ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի N 692-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1624-Ն որոշմամբ հաստատվել է հեռակա ձևով ուսուցում չթույլատրող բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը,
•ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հաստատվել և ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում են ստացել բակալավրի որակավորման 50 և մագիստրոսի որակավորման 11 մասնագիտության պետական կրթական չափորոշիչներ,
•ՀՀ կառավարության 2010թվականի հունիսի 3-ի N 674-Ն և նոյեմբերի 4-ի N 1463-Ն որոշումներով փոփոխություններ է կատարվել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1933-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1038-Ն որոշման մեջ և բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում ավելացվել են նոր մասնագիտություններ: Մասնավորապես, ավելացել են «032600-Եկեղեցաբանություն», «032700-Եվրոպագիտություն», «310100-Ոստիկանական գործ» մասնագիտությունները:
•ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2010/2011 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ըստ մասնագիտությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերը հաստատելու մասին» N 447-Ն որոշմամբ բակալավրի կրթական ծրագրով, առկա ուսուցման համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով հատկացվել է 2514 տեղ և վճարովի ուսուցման առանց տարկետման իրավունքի 18500 տեղ, բուհ է ընդունվել շուրջ 13500 ուսանող:
•ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2011/2012 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» N1547-Ն որոշմամբ առաջին անգամ հաստատվել է նաև ոչ պետական բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
•ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2010/2011 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 467-Ն որոշմամբ մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման համար հատկացվել է անվճար ուսուցման 1543 տեղ, որից 350-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով (թափուր տեղեր չեն մնացել) և վճարովի ուսուցման առանց տարկետման իրավունքի` 4371 տեղ:
•ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2010/2011 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի  բաշխումը հաստատելու մասին» N 321-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում 2010/2011 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով հատկացվել է 138 տեղ, իսկ  նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ հատկացվել է 241 տեղ: Ասպիրանտուրայի ընդունելության քննությունների անցկացման արդյունքում ՀՀ բուհեր և գիտական կազմակերպություններ են ընդունվել` առկա ուսուցմամբ 137 դիմորդ, հեռակա ուսուցմամբ` 159 դիմորդ, 82 տեղ մնացել է թափուր:
•ՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի հուլիսի 20-ի N 1166-Ն հրամանով հաստատվել են «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման 2010 թվականի ընդունելության կանոնները» և 2010 թվականի հուլիսի 30-ի N 1257-Ա/Ք հրամանով` «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2010 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկն` ըստ  բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի»: 2010-2011 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության համար հատկացվել է առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի 6757 տեղ, որից 340 տեղը մնացել է թափուր:
•ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հուլիսի 28-ի N 1243 Ա/Ք հրամանով 2010-11 ուսումնական տարում հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության  տեղեր են հատկացվել Երևանի պետական համալսարանին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին: Ընդհանուր առմամբ բուհերին հատկացվել է 730 տեղ:
•Ի կատարումն ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 46-րդ կետի, համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 21.07.2010թ. «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին» N 1167-Ն հրամանի` 2010/2011 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության ասպիրանտուրայում (առկա և հեռակա) և հայցորդության համակարգում հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում ներդրվել է հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված կրեդիտային համակարգ: Եռամյա ծրագրով նախատեսված է 180 կերդիտ:
•2010 թվականի դեկտեմբերի 10-12-ը Աղվերանում տեղի է ունեցել «Բոլոնիայի գործընթացը, ձեռքբերումները, խնդիրները, մարտահրավերները» թեմայով միջազգային համաժողով, որը նվիրված էր հանրապետությունում իրականացվող Բոլոնիայի գործընթացին: Եռօրյա համաժողովի ընթացքում մասնակիցների առջև հանդես են եկել ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև արտասահմանից հրավիրված փորձագետներ: Քննարկվել են Բոլոնիայի գործընթացի համատեքստում Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացված բարեփոխումները, կրթական երրորդ աստիճանի, կրեդիտային համակարգի ներդրմանը, ուսանողների մասնակցության ընդլայնմանը, որակի հավաստագրման մեխանիզմներին վերաբերող խնդիրները:
•Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում բուհերի ներքին կառավարման համակարգի կատարելագործման և Բոլոնիայի գործընթացի հիմնական դրույթների իրագործման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար առաջին անգամ հայտարարվել է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ` հետևյալ անվանակարգերով.
1)Կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի բարելավում` որպես շարժունությունն ապահովող և Եվրոպական Բարձրագույն կրթական տարածքին ինտեգրման կարևոր գործիք:
2)Բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման գործունեության թափանցիկության և հաշվետվողականության համակարգի կատարելագործում:
3)ՈՒսանողների գնահատման նոր մեխանիզմների մշակում և ներդրում:
4)Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ վերլուծություն:
4-րդ անվանակարգը նախատեսված է ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցված և գործող կազմակերպությունների համար:
•Համաձայն ՀՀ վարչապետի  2010 թվականի ապրիլի 26-ի N 279-Ա որոշման` այլ գերատեսչությունների հետ համատեղ քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորման աստիճանների ընդհանրական բնութագրերը և որակավորումների ազգային շրջանակը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և արդյունքներն ամփոփելուց հետո այն կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:
•Համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N975-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ բուհերի խորհրդի ձևավորման կարգի»` բուհերի կոլեգիալ կառավարման մարմին հանդիսացող խորհրդի լիազորությունների ժամկետը սահմանվել է 5 տարի: 16 ՀՀ պետական բուհերից 14-ի  կառավարման խորհրդի լիազորությունների ժամկետն ավարտվել է 2010 թվականի նոյեմբեր ամսին: Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը` 2010 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ վարչապետի հաստատմանն են ներկայացվել 14 բուհի կառավարման խորհուրդների կազմերը:

ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

•Ելնելով լրացուցիչ կրթության ոլորտի ռազմավարական հիմնախնդիրներից` իրականացվել են սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացմանը միտված կրթամշակութային, մարզաառողջարարական, տուրիստական, բնապահպանական և այլ  ծրագրեր:
•ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջին անգամ ՀՀ-ում նախաձեռնել և իրականացրել է «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնը, որին մասնակցել է 6-12 տարեկան շուրջ 1000 աշակերտ` 26 երկրից:
•Կազմակերպվել են Հայրենական Մեծ պատերազմում /1941-1945թթ./ տարած  Հաղթանակի 65-ամյակին նվիրված ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրով նախատեսված հանրապետական միջոցառումներ` «Հաղթական հնչյուններ» մանկապատանեկան փողային նվագախմբերի մրցույթ-փառատոնը, «Ազատ թռչող» մոդելների գծով դպրոցական ավիամոդելիստների և «Դիպուկ հրաձիգ» դպրոցականների հանրապետական մրցումները:
•ՀՀ Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված` դպրոցականների մարզական խաղեր, կրթամշակութային միջոցառումներ, փառատոններ, տոներ:
•ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված` ուսանողների մարզական խաղեր, «Իմ իրավունքը» թեմայով հանրապետական միջոցառումներ:
•ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում «Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի դասավանդման գործընթացը բարելավելու և կանոնակարգելու նպատակով ուսումնասիրվել է  «Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի դրվածքը ՀՀ պետական բուհերում:
•Մշակվել են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթության ծրագրերի իրականցման կարգի նախագիծը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1496-Ն որոշմամբ, և վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մաuնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպեu նաև այլ ծառայություններ իրականացնելու համար կնքվող պայմանագրի նախագիծը, որը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 1672-Ն հրամանով:
•Ուսումնասիրվել է նաև հանրակրթական դպրոցների «Ֆիզիկական կուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների դրվածքը, որի արդյունքում կազմվել է տվյալ բնագավառի վերաբերյալ ամփոփ տեղեկագիր: Կանոնակարգվել և անցկացվել են «Լավագույն զինղեկ», «Լավագույն ՆԶՊ լսարան» մրցույթները, որոնց արդյունքում լավագույն արդյունքները ներկայացվել են մրցանակների:
•2010 թվականին  135 ուսումնական հաստատության հատկացվել են ուսումնական տարբեր զենքեր:
•Մշակվել և քննարկման են դրվել «Կորյուն» ռազմամարզական խաղի կանոնադրությունը և «ՀՀ ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության մասին» ՀՀ կառավարության վերամշակված որոշման նախագիծը:
•Անցկացվել են ուսումնական հաստատությունների զինվորական ղեկավարների 2-օրյա ռազմադաշտային պարապմունքներ, որի արդյունքում իրականացվել են ուսումնական հրաձգության վարժություններ, անցկացվել են նաև քաղաքացիական պաշտպանության շտաբների կանոնակարգման համար անհրաժեշտ հրահանգչամեթոդական աշխատանքներ: 

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ստորագրվել են`
•Հայաստանի Հնարապետության մշակույթի նախարարության, կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության միջև կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր /26 հունվար 2010թ./
•ՀՀ ԿԳ նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 2010-2011թթ. շարունակական աշխատանքային ծրագիր /02 ապրիլ 2010թ./
• Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր /26 ապրիլ 2010թ./
•ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջև համաձայնագիր /04 հունիս 2010թ./
•ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր /17 սեպտեմբեր 2010թ./
•ՀՀ կրթության և գիտության նախարարության և  <Asociatia children`s high level group> /երեխաների բարձր մակարդակի խումբ, Ռումինիա/ միջև հուշագիր` համայնքային գործողությունը Հայաստանում փորձնական ծրագրի իրականացման մասին /05 հոկտեմբեր 2010թ./
•«Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության մասնաճյուղի, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև Փոխըմբռնման հուշագիր` «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի իրականացման շրջանակներում համագործակցության մասին /11 հոկտեմբեր 2010թ./
•Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր /11 հոկտեմբեր 2010թ./
•Միջազգային հասարակական  կրթական ասոցիացիայի Համաշխարհային ORT /կրթական ռեսուրսների և տեխնոլոգիաների ուսուցման կազմակերպության/ և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև  համագործակցության մասին հուշագիր /14 հոկտեմբեր 2010թ./
•ՀՀ կրթության և գիտության նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև համագործակցության հուշագիր /16 հոկտեմբեր 2010թ./
•Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության մասին 2010-2013 տարիների համար Գործնական ծրագիր /26 հոկտեմբեր 2010թ./
•Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Թուրքմենստանի կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր /նոյեմբեր 2010թ./.
•Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի միջև համագործակցության և աջակցության մասին հուշագիր /6 դեկտեմբեր 2010թ./
•Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության, սպորտի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր /10 դեկտեմբեր 2010թ./
•Իրականացվել են ամենամյա կրթաթոշակային ծրագրեր, մասնավորապես, Հունաստանի Հանրապետություն /3 տեղ/, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն /5 տեղ/, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն /12 տեղ/, Սլովակիայի Հանրապետություն /1 տեղ/, Բուլղարիայի Հանրապետություն /4 տեղ/, Ռումինիա /8 տեղ/, Ռուսաստանի Դաշնություն /147 տեղ/, Սիրիայի Արաբական Հանրապետություն /37 տեղ/:
•Իրականացվել են կրթության և գիտության նախարարության պաշտոնական այցերի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ գործընթացներ, մասնավորապես, նախարարի և նախարարի տեղեկալների այցերն Ավստրիա, Գերմանիա, Բելգիա, ԻԻՀ, ՌԴ, Ֆրանսիա և այլ երկրներ, ինչպես նաև Վրաստանի կրթության և գիտության նախարարի գլխավորած պատվիրակության և Ավստրիայի կրթության նախարարության պատվիրակության պաշտոնական այցերը Հայաստան:
•Իրականացվել է օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունում Հայաստանի Հանրապետության բուհերում ուսանելու համար /420 օտարերկրյա քաղաքացիներ/:
• Իրականացվել է ՀՀ ուսումնական հաստատությունների կողմից տրված վկայականների, ավարտական փաստաթղթերի հավաստում /շուրջ 330/:

Սփյուռքի համար իրականացված ծրագրեր
•Հուլիսի 11-ից օգոստոսի 11-ը Հայաստանում իրականացվել է սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստում, որին  մասնակցել է 80 ուսուցիչ 16 երկրից / Ռուսաստանի Դաշնություն` 8, Հունաստան` 1, Իրաք` 5, ԱՄՆ` 4, Ուկրաինա` 5, Էստոնիա` 1, Բելառուս` 2, Սիրիա` 29, Կանադա` 1,  Թուրքիա` 7, Բրազիլիա` 1, Բելգիա` 1, Իրան` 12, ԱՄԷ` 1, Արգենտինա` 1, Իսպանիա` 1/:
•Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ԱՄԷ-ի Շարժա քաղաքի Օհաննեսյան վարժարանի տնօրինության և Քուվեյթի ազգային վարժարանի 50-ամյակի տոնակատարության հանձնախմբի առաջարկով վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել համապատասխանաբար Օհաննեսյան և Քուվեյթի ազգային վարժարանների մանկավարժական անձնակազմի և ուսումնական հարցերով պատասխանատու վարչակազմի համար: Իրանի Սպահանի համայնքում իրականացվել է ազգային պարերի ուսուցման ծրագիր:
•«Սփյուռքի համար մանկավարժական և մասնագիտական կադրերի պատրաստումը համալսարաններում և ասպիրանտուրայում» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել 423 սփյուռքահայ 21 երկրից:
•Տրամադրել են շուրջ 49 000 օրինակ գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր Սփյուռքի ուսումնական հաստատություններին /38 երկիր/:
•Ստեղծվել են համացանցային էլեկտրոնային գրադարան, առցանց վիրտուալ «Այբբենարան», «Մայրենի-1» և «Մայրենի-2» դասագրքերը, հայերենին չտիրապետող մանուկների համար Այբբենարան-ընթերցարանը` իր տետրերով: Աշխատանք է ընթանում արևմտահայերենի դասագրքերի տպագրության և «Հայոց հարցի և ցեղասպանության վերաբերյալ բոլոր տարիքների երեխաների համար դասավանդման մեթոդիկայի» հրատարակման ուղղությամբ:
•Օգոստոսին Ծաղկաձորում կազմակերպվել է Համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովը, որին մասնակցել են շուրջ 23 երկրի կրթական ոլորտի 130 պատասխանատու, համայնքի նախագահներ, թեմական խորհրդի անդամներ և ուսուցիչներ: Խորհրդաժողովի վերջում մասնակիցներն ընդունել են բանաձև և հանդես եկել հայտարարությամբ:
•Սփյուռքի կրթական գործում մեծ ներդրում ունեցող 7 հայկական հաստատությունների / 6 երկիր/ տրվել են 13 պատվոգրեր ու շնորհակալագրեր և ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևի`  <Ոսկե մեդալի> արժանացել  Սփյուռքի հայտնի 2 գործիչ:  
•Կազմակերպվել է «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնը Սփյուռքի, Հայաստանի և Արցախի 6-10 տարեկան մանուկների համար, որի մասնակցել է շուրջ 1000 մանուկ 26 երկրից:

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

•Մշակվել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը հավանության է արժանացել  ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երաշխավորել է նախագիծը և որոշել կազմակերպել խորհրդարանական լսումներ:

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

•Նախարարության տեղեկատվական քաղաքականության շրջանակում  ապահովվել են ոլորտում առկա գործընթացների հրապարակայնությունն ու թափանցիկությունը, հասարակության լայն շերտերի մասնակցությունը:
•Գերատեսչական կայքերի մեջ www.edu.am-ը մշտապես եղել է առաջատար եռյակում /www.circle.am/:
•Կայքի տեղեկատվական բազայում բաժանորդագրված է 2740 քաղաքացի, նախարարության հետ համագործակցող  105 լրատվամիջոց և դրանց ներկայացուցիչ, Ափյուռքի 350 շահառու և 55 հասարակական կազմակերպություն, որոնց պարբերաբար տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն:
•Կայքում զետեղվել է նախարարության գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող շուրջ 300 միջոցառում,  120 հայտարարություն, արտերկրի ուսումնական հաստատություններում սովորելու համար անցկացվող 43 մրցույթի հայտարարություն: Միաժամանակ, պարբերաբար թարմացվել է կայքի բոլոր բաժինների տեղեկատվությունը:
•Կազմակերպվել է քաղաքացիների 10 ընդունելություն նախարարի մոտ, որոնց ընթացքում նախարարն ընդունել է 149 քաղաքացու: Փոխնախարարների մոտ կատարվել է  39 ընդունելություն, որոնց ընթացքում պարզաբանումներ են տրվել 60 քաղաքացու:
•Գործել է «Թեժ գիծ» հեռախոսակապը, որի միջոցով քաղաքացիներին հուզող հարցերին տրվել են պարզաբանումներ: Պարտադրված դրամահավաքության վերաբերյալ նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացվել է  դրամահավաքության 56 ահազանգ: Ոչ մի ահազանգ անպատասխան չի մնացել. տեղեկատվության մեծ մասը ճգրտվել է տեղում` համապատասխան կրթության վարչության պետի կամ դպրոցի տնօրենի հետ, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող ահազանգերի հետքերով կրթության պեական տեսչության աշխատակիցներն այցելել են համապատասխան ուսումնական հաստատություններ և ուսումնասիրել խնդիրը:
•Նախարարության ինֆոկենտրոնը սպասարկել է  նախարարություն այցելած 5321 քաղաքացու:
•Ավարտական փուլում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ մշակվող «ՀՀ ԿԳՆ հաղորդակցման ռազմավարությունը /2011-2015թթ/»:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

•Իրավական օգնություն  է ցուցաբերվել կրթության և գիտության ոլորտին վերաբերող միջազգային, միջպետական պայմանագրերի և փոխըմբռնման հուշագրերի մշակման և կնքման աշխատանքներին /Փոխըմբռնման հուշագիր «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև հանրակրթական /դպրոցական կրթական/ համակարգում մարդու իրավունքների կրթության գործողությունների ծրագրի մշակման մասին», Հուշագիր  «ՀՀ ԿԳՆ և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության  երևանյան գրասենյակի միջև համագործակցության և աջակցության մասին»,  Հուշագիր «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ի  և ՀՀ ԿԳՆ միջև համագործակցության» , Փոխըմբռնման հուշագիր «ՀՀ ԿԳՆ և «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն ինկ.» կազմակերպության հայաստանյան գրասենյակի միջև»:
•Նախարարության շահերն է ներկայացվել և պաշտպանվել դատական մարմիններում /քաղաքացիական գործով ըստ հայցի` Մերուժան Ենգիբարյանն ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարության` «Պետական մարմնի ակտն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքն կիրառելու» պահանջի մասին, վարչական գործով ըստ հայցի` «Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ» ՍՊԸ-ի «Մանկաբարձական գործ»  և  «Դեղագործություն» մասնագիտություններին պետական հավատարմագիր տրամադրելուն պարտադրելու» պահանջի մասին», «Երևանի «Մանց» համալսարան» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ ԿԳՆ «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայության» գործակալության` «Բարենպաստ վարչական ակտ ընդունելը պարտավորեցնելու» պահանջի մասին, «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության, ՀՀ ԿԳՆ «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայության» գործակալության`  պետական մարմնի ակտն անվավեր ճանաչելու և 0416-»Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության 2006թ. շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման 62.5 տոկոս դրական ատեստավորվելու իրավունքը ճանաչելու պահանջի մասին և այլն/:
•Տրամադրվել են կարծիքներ, մասնագիտական եզրակացություններ` տարբեր գերատեսչություններից ստացված ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների, ՀՀ ԿԳ նախարարի նորմատիվ հրամանների  նախագծերի վերաբերյալ /«Հայաստանի Հանրապետության հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգ», «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, «Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք և այլն/:
•Մշակվել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն է ներկայացվել Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ ՀՀ կառավարության անհատական որոշման նախագծերը /թվով 51/: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին» թիվ 1394-Ն որոշման հիման վրա կնքվել են պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանագրեր /թվով 37/:
•ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  ուսանողներին` /հաշմանդամ, առանց ծնողական խնամքի մնացած,  զինվորական ծառայության պարտականությունները  կատարելիս հաշմանդամ դարձած կամ զոհված (մահացած) զինծառայողների երեխա/  արտոնություններից օգտվելու համար տրամադրվել է եզրակացություն /թվով 300/:

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

•Կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացի շրջանակում սահմանված կարգով իրականացվել է լիցենզավորման հայտ ներկայացրած կազմակերպությունների լիցենզավորում` լիցենզիայի պայմանների և պահանջների համապատասխանության փաստաթղթային ուսումնասիրություններ, անհրաժեշտության դեպքում նաև` ուսումնասիրություններ և ստուգումներ տեղերում, տրամադրվել է տեղեկատվություն լիցենզավորման, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին, գումարվել են «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստեր: Կազմակերպվել են համապատասխան քննարկումներ, խորհրդակցություններ  լիցենզավորման հարցերի վերաբերյալ,  մասնավորապես, կազմակերպվել է ՀՀ մարզերում գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների լիցենզավորման համակարգված գործընթաց. լիցենզավորվել են Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի,Վանաձորի մարզերի պետական դպրոցները: Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա տրամադրվել է հանրակրթական ծրագրերի իրականացման  շուրջ 368 լիցենզիա, որից Գեղարքունիքի մարզում լիցենզավորվել են 123-ը, Արմավիրի մարզում` 84-ը,  Վանաձորի մարզում` 13-ը, Կոտայքի մարզում` 99-ը, Արագածոտնի մարզում` 31-ը, Շիրակի մարզում` 11-ը, Սյունիքում` 4-ը, Արարատում` 2-ը:
•Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող շուրջ  21  ուսումնական հաստատություններում  /այդ թվում` նախնական /արհեստագործական/, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվել են ըստ մասնագիտությունների գործունեության թույլտվություն ստանալու և սահմանային տեղերի փոփոխության մասին հայտերի ուսումնասիրություններ:
•Միջին մասնագիտական /արհեստագործական/ ուասումնական հաստատություններում հիմնական ընդհանուր կրթության հիմքով տարբեր մասնագիտությունների գծով գործունեության թույլտվություն ստանալու համար դիմած  շոււրջ 10 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տրվել է  գործունեության թույլտվություն նոր մասնագիտություններով:
• Մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրասիրությունների, հասարակական պահանջարկի փոփոխությամբ պայմանավորված` սահմանային տեղերի փոփոխություն է իրականացվել 11 պետական և 3 ոչ պետական բուհերի լիցենզավորված մասնագիտությունների ցանկում:
•Լիցենզիայի պայմանների ապահովման վերահսկողության գործընթացի  շրջանակում  իրականացրել են ստուգումներ թվով 7 մասնավոր հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից չորսի լիցենզիաների գործողությունը կասեցվել է ամբողջությամբ, մեկ հաստատություն նախազգուշացվել է, մյուս երկուսի գործունեությունը մասամբ է կասեցվել.
•ՀՀ  տարածքում գործող թվով 28 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, ստուգումների արդյունքներով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման» հանձնաժողովի որոշումների համաձայն, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններով`
ա. ամբողջությամբ կասեցվել է թվով 7 բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը,
բ. առանձին մասնագիտությունների մասով կասեցվել է թվով 6 բարձրագույն   ուսումնական հաստատությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը,
գ. նախազգուշացվել են թվով 13 բարձրագույն ուսումնական հաստատություններ` լիցենզավորված գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջների և պայմանների   խախտման մասով, սահմանվել է երկամսյա ժամկետ խախտումների վերացման համար:
•Իրականացվել է կասեցված և նախազգուշացված ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտարարությունների և կից փաստաթղթային փաթեթների ուսումնասիրությունների և համապատասխան եզրակացությունների, գրությունների և հրամանների նախագծերի նախապատրաստում, թվով 53 հանրակրթական, թվով 52 բարձրագույն, թվով 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ ԿԳ նախարարի 2009 թ. օգոստոսի 8-ի N 21-04-18/106 շրջաբերականի հիմքով ներկայացված` ՀՀ կառավարության 2009թ հուլիսի  9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգերով նախատեսված լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների համապատասխանության փաստաթղթային ուսումնասիրություններ:
•Իրենց դիմումների համաձայն կասեցվել և դադարեցվել է 6 ուսումնական հաստատությունների լիցենզիաների գործողություն:
•Կրթական  գործունեության լիցենզավորման բնագավառում օրենսդրական դաշտի բարեփոխումների գործընթացի շրջանակում  օբյեկտիվություն ու թափանցիկություն ապահովելու, կրթության բնագավառը կարգավորող իրավական փաստաթղթերում տեղ գտած հակասություններն ու իրարամերժ դրույթները  վերացնելու, գործընթացում հստակություն  և որոշակիություն մտցնելու նպատակով  մշակվել, շահագրգիռ մարմինների քննարկումներից հետո ՀՀ կառավարություն են ներկայացվել  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որոնց ընդունման  արդյունքում կբարելավվեն կրթական ծրագրերի լիցենզավորման պահանջների և պայմանների վերահսկողության մեխանիզմները, կհստակեցվեն  բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի` բակալավրի և մագիստրոսի իրականացման համար լիցենզավորման  անհրաժեշտ պայմաններն ու պահանջները, լիցենզավորման պայմանների որոշակի խախտումների դեպքում կձեռնարկվեն համապատասխան սահմանված միջոցառումներ, իսկ  լիցենզիայի ներդիրի սահմանմամբ  կկարգավորվեն կրթության բնագավառի առանձնահատկություններն  ու  դրսևորումները: Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման ժամկետավորումը, լիցենզիայի պայմանների և պահանջների խախտման դեպքում պատժամիջոցների կիրառումը կնպաստեն  բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարելավելով  բարձրագույն կրթության համակարգում առկա հիմնախնդիրները:  
•Մասնակցություն է ցուցաբերվել «Նոյբրիջ» ՍՊԸ-ի կողմից «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի լիցենզավորման պայմանների և պահանջների վերահսկման էլեկտրոնային կառավարման համակարգ» ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկումներին և ծրագրի համար պահանջվող անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը:

 
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

•Իրականացվել է ՀՀ 2011-2013 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և  ՀՀ 2011 թվականի ՀՀ կրթության և գիտության նախարարության մասով պետական բյուջեի նախագծերի մշակումը ու ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարություն:
•Կատարվել է  ՀՀ 2010 թվականի պետական բյուջեով հաստատված թվով 62 ծրագրի ֆինանսավորում: Oրենքով սահմանված կարգով շուրջ 300 կազմակերպության հետ /այդ թվում ենթակա 152/ կնքվել են պայմանագրեր, կազմվել են համապատասխան փաստաթղթեր` ապահովելով դրանց ֆինանսավորումը:
•Սկսվել են նախապատրաստական աշխատանքներ թվով 84 ավագ դպրոցների հետ` 2011 թվականից դրանց ֆինանսավորումն ապահովելու նպատակով:
•Մշակել է և ՀՀ կառավարություն հաստատման է ներկայացվել  շուրջ 20 ՀՀ կառավարության որոշման նախագծեր:

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

•Իրականցվել են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքից բխող աշխատանքներ, մասնավորապես, կազմակերպվել և համակարգվել են նախարարության աշխատակազմի թվով 41 քաղաքացիական ծառայողների վերապատրատման դասընթացները, թվով  52 քաղաքացիական ծառայողների ատեստավորումը և նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների թափուր պաշտոնների  մրցույթները /թվով 18/:
• Իրականացվել են ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգերը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշումից բխող աշխատանքներ, մասնավորապես, կազմակերպվել են նախարարության համակարգում ընդգրկված  4 ՊՈԱԿ-ների (բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գործադիր մարմինների (տնօրենների) թափուր պաշտոնների մրցույթները:
•Իրականացվել են ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1412-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ մանկավարժական կադրեր գործուղելու կարգից» բխող աշխատանքներ /տես` հավելված/
•Իրականացվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ նպատակային ընդունելության աշխատանքներ / տես`հավելված/
               

ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ

•Ստուգվել են կորած և խոտանված պետական ավարտական փաստաթղթերի հիմքեր, տրամադրվել են կրկնօրինակների ձևաթերթիկներ, ատեստատների և վկայականների իսկությունների հաստատում գործառույթի շրջանակներում ստուգվել են 600-ից ավելի գործերի հիմքեր, որոնցից մի մասին տրամադրվել են կրկնօրինակներ:
•ՀՀ Արդարադատության նախարարություն պետական գրանցման են ներկայացվել Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման մասին կարգերը: Հիմք ընդունելով վերոնշյալ կարգերը` իրականացվել է ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի բաշխումը: Կատարվել է ՀՀ և ԼՂՀ պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների /բարձրագույն, միջին մասնագիտական, հանրակրթական դպրոցների/ նախնական մասնագիտական ուսումնարանների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի հայտերի հավաքագրում, հիմքերի ստուգում և տրամադրում, ինչպես նաև ոսկե մեդալների հատկացում: ՀՀ և ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատություններին բաշխվել է շուրջ 42000 միջնակարգ ընդհանուր կրթության ատեստատ, 50000` հիմնական ընդհանուր կրթության վկայական և գերազանց առաջադիմության 34 ոսկե մեդալ:
•Իրակականացվել է ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական և նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների դասամատյանների, գովասանագրերի հայտերի հավաքագրում և տրամադրում: Ուսումնական հաստատություններին տրամադրվել է 1-4-րդ դասարանների շուրջ 7000 և 5-11-րդ դասարանի` 11500 դասամատյան: Արդեն իրականացվում են փաստաթղթերի պահպանության և արխիվացման տարեվերջյան աշխատանքները:
•ՀՀ Նախագահի և Վարչապետի աշխատակազմեր է ներկայացվել ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության ոլորտի աշխատողներին պետական պարգևներ, կոչումներ շնորհելու մասին փաստաթղթերի շուրջ 90 փաթեթ:
•Պատրաստվել է 200-ից ավելի հրամանի նախագիծ` ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալով, պատվոգրով և շնորհակալագրով պարգևատրելու մասին:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

•ՀՀ կառավարություն և շահագրգիռ նախարարությունների  քննարկմանն են ներկայացվել  վարձակալության և անհատույց օգտագործման տրվող տարածքների թույլտվություն տալու և  դրանց ժամկետներն  երկարաձգելու, գույք նվիրաբերելու, ինչպես նաև  կազմակերպությունները վերակազմակերպելու/ միացում/  թվով 10  ՀՀ կառավարության որոշման նախագծեր, որից  ՀՀ կառավարության կողմից ընդունվել է թվով  5 որոշման նախագիծ, 2-ը մերժվել է, 2-ը  գտնվում է քննարկման փուլում, իսկ մեկը ներկայացվել է շահագրգիռ նախարարությունների քննարկմանը:
•ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 19-Ն և 2010 թվականի մայիսի 6-ի  թիվ 575-Ն որոշումների համաձայն` կատարվել են  ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 90   ավագ և միջնակարգ դպրոցների  հանձնման-ընդունման աշխատանքները:
•Վերահսկողություն է իրականացվել նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի նպատակային օգտագործման, վարձակալությամբ տրվող տարածքների և սեփականության իրավունքով տրված գույքի դուրսգրման  աշխատանքների  նկատմամբ:
•<Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/ բարեփոխումներ ծրագրի շրջանակում իրականացվել են թվով 12 արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության հիմնանորոգման  նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց փորձաքննության աշխատանքները: Ներկայումս թվով 3 օբյեկտում սկսվել և շուրջ 50%-ի չափով իրականացվել են շինմոնտաժային աշխատանքները, իսկ մնացած 9 օբյեկտի համար կապալառու կազմակերպությունների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր:
•Ուսումնասիրվել և ընտրվել են անհետաձգելի հիմնանորոգման կարիք ունեցող թվով 10 ավագ դպրոց և 3 հատուկ դպրոց, որոնց տեխնիկական առաջադրանքները կազմվել և ներկայացվել են ՀՀ քաղաքաշինության նախարարություն: Նշված հիմնանորոգման աշխատանքները 1,286 մլրդ. գումարի չափով ընդգրկվել են ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի ծրագրում:
•Կազմվել և ՀՀ քաղաքաշինության նախարարություն են ներկայացվել «Կրթության և մշակութային օբյեկտների հիմնանորոգում, կառուցում և արդիականացում» համալիր և ՀՀ 2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը:
•Քարտուղարության ընդհանուր բաժինն ապահովել է նախարարության փաստաթղթաշրջանառությունը /Տես հավելված` Ընդհանուր բաժին/:

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

•Իրականացվել են օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված գործընթացներ, մասնավորապես, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումները. «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 20 արձանագրային որոշում, «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2010-2014 թթ. գերակայությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1302-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 640-Ն որոշում, «Գիտատեխնիկական խորհուրդ ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի 2010 թվականի ապրիլի 7-ի N 230-Ա որոշում, «Սինքրոտրոնային ճառագայթման արագացուցիչի հենքի վրա «Քենդլ» միջազգային կենտրոնի նախագծի իրականացման միջոցառումների և պատասխանատու նշանակելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 524-Ա որոշում, «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2010 թվականի հունիսի 8-ի N 417-Ա որոշում, «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի ապրիլի 7-ի N 230-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի 2010 թվականի հունիսի 29-ի N 483-Ա որոշում, որով հաստատվել է գիտատեխնիկական խորհրդի անհատական կազմն ու աշխատակարգը:
•Մշակվել են իրավական ակտերի նախագծեր, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի NN 1121, 1122 և 1123 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, պայմանագրային (թեմատիկ), նպատակային-ծրագրային ֆինանսավորման, գիտական փորձաքննության և գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ձևավորման գիտական ծրագրերի և թեմաների հայտերի երաշխավորման ու հաշվետվությունների ընդունման հանձնաժողովի ձևավորման և աշխատանքի կազմակերպման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, «Հետազոտական համալսարանների չափանիշներին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, «Հետազոտական համալսարանների չափանիշները և ստեղծման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, «Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ, «Հայագիտության հարցերով խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծ: ՀՀ ԿԳ նախարարի հրամանները՝ «Գիտական և գիտատեխնիական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի մասին» 2010 թվականի հոկտեմբերի 18-ի N 1519-Ա/Ք, «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2010» մրցույթը կազմակերպելու և մրցույթի հայտարարության տեքստը հաստատելու մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի N 1625-Ա/, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի հրամանները՝ «Գիտատեխնիակական համագործակցության հարցերի հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» 2010 թվականի մայիսի 3-ի N 17- Ա/Ք հրաման, «Հայաստանի Հանրապետությունում գիտաժողովի կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման կարգը, գիտաժողովի կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման հայտի և գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ անցկացված գիտաժողովի հաշվետվության ձևերը հաստատելու մասին» 2010 թվականի օգոստոսի 23-ի N 24- Ա/Ք հրաման, «ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պարգևների ձևերը և շնորհման կարգը հաստատելու մասին» 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 27- Ա/Ք հրաման, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, պայմանագրային (թեմատիկ) և պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման գիտական թեմաների և ծրագրերի հայտերի ու հաշվետվությունների ձևերը հաստատելու մասին» 2010 թվականի հոկտեմբերի 29-ի N 38-Ա/Ք հրաման, «Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպմանը ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը, երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման հայտի և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ անցկացված երիտասարդ գիտնականների դպրոցի հաշվետվության ձևերը հաստատելու մասին» 2010 թվականի նոյեմբերի 5-ի N 41- Ա/Ք հրաման, «Գիտական կենտրոնի ստեղծման հայտի ձևը հաստատելու մասին» 2010 թվականի նոյեմբերի 16-ի N 42-Ա/Ք հրաման:
•Հայտարարվել են գիտական ծրագրերի մրցույթներ՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ», որի ընթացքում ներկայացվել է 683 գիտական ծրագրերի հայտ /տեխնիկական փորձաքննության փուլը հաղթահարած հայտերը գտնվում են գիտական փորձաքննության փուլում, որն անցկացվում է և կազմակերպվում է գիտական անկախ փորձագիտական համակարգի միջոցով և «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2010» մրցույթը /մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետը դեռևս ավարտված չէ/:
•Իրականացվել են գիտության երիտասարդացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, մասնավորապես, կոմիտեի ֆինանսական աջակցությամբ կազմակերպվել է 3 երիտասարդական ամառային դպրոց, ինչպես նաև միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար ֆինանսական աջակցություն է տրվել 14 երիտասարդ գիտաշխատողների:
•Կազմակերպվել և իրականացվել է ՀՀ գիտական կազմակերպությունների անձնագրավորում՝ 91 գիտական կազմակերպություններից ստացված անձնագրերի հավաքագրում և համակարգում:
•Իրականացվել է գիտնականների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն և մշակում, այդ թվում՝ ՀՀ գիտության ոլորտին առնչվող գիտական կազմակերպությունների աշխատակիցների շտեմարանում ընդգրկված են 727 գիտությունների դոկտորի և 2429 գիտությունների թեկնածուի մասին տեղեկություններ, օտարերկրյա պետություններում բնակվող հայազգի գիտնականների տվյալների էլեկտրոնային շտեմարանում` 556 գիտնականի տվյալներ:
•Գիտական փորձագիտական անկախ համակարգի միջոցով անցկացվել է գիտական ծրագրերի հայտերի փորձաքննություն:
• Ընդհանուր առմամբ` ֆինանսավորվել է 52 գիտական գործուղում, 26 գիտաժողով:
•Գիտական և գիտատեխնիկական համագործակցության ուղղությամբ իրականացվել են մի շարք գործընթացներ, մասնավորապես, կնքվել է.
ա/ Համագործակցության մասին համաձայնագիր Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի հետ,
բ/ համաձայնագիր «Գիտության և տեխնոլոգիաների մոսկովյան կոմիտեի» հետ,
գ/ համագործակցության մասին համաձայնագիր Հիմնարար  հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հետ,
դ/ համագործակցության մասին համաձայնագիր Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի հետ,
ե/ «SPRINGERLINK» ինֆորմացիոն համակարգի լիցենզիայի տրամադրման մասին պայմանագիր «SPRINGER SCIENCE AND MEDIA BV» ընկերության հետ,
զ/գիտաշխատողների հետազոտությունների աջակցության դրամաշնորհների տրամադրման մասին ծրագիր  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ:
•Աշխատանքներ են իրականացվել «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում համագործակցության միջպետական ծրագրի» շրջանակում՝ կոմիտեի կողմից հավաքագրվել և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին է տրամադրվել 39 ինովացիոն նախագծի հայտ:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

•Բուհերից և գիտական կազմակերպություններից ստացվել, մուտքագրվել և ուսումնասիրվել են (նաև տրվել փորձաքննության) գիտական աստիճանի որակավորման գործեր: Հրամանագրվել, պատրաստվել և հանձնվել է գիտական աստիճանի 528 վկայագիր, որից` 43 դոկտորի և 485 թեկնածուի: Բեկանվել է  11 գիտական աստիճանի որակավարման գործ, կրկնական քննարկման է ուղարկվել 27 որակավորման գործ:   
•Բուհերից և գիտական կազմակերպություններից ստացվել, մուտքագրվել և ուսումնասիրվել է գիտական կոչման 102 որակավորման գործ: Սահմանված ժամկետում կազմվել են եզրակացություններ, հրամանագրվել, պատրաստվել և հանձնվել է գիտական կոչման 198 դիպլոմ, որից`  38 պրոֆեսորի և 160 դոցենտի:
•Մուտքագրվել և ուսումնասիրվել է (նաև տրվել փորձաքննության) օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի համապատասխանեցման 15 որակավորման գործ: Հրամանագրվել, պատրաստվել և հանձնվել է 12 գիտության թեկնածուի և 3 գիտության դոկտորի գիտական աստիճանի համապատասխանեցման  հավաստագիր:
•Բուհերից և գիտական կազմակերպություններից ստացվել է և ուսումնասիրվել ատենախոսությունների գիտական ղեկավար նշանակելու թույլտվություն տալու 67 միջնորդություն, որոնցից սահմանված ժամկետում թույլտվություն է տրամադրվել  55 գիտության թեկնածուի:
•Հրամանագրվել են բուհերում և գիտական կազմակերպություններում գործող որակավորման քննությունների և ստուգարքի 180 հանձնաժողովի կազմեր:
• Հրատարակվել է մասնագիտությունից որակավորման քննությունների 76 ծրագիր 13 գրքով և առաքվել համապատասխան բուհերին և գիտական կազմակերպություններին:     
•Պարբերաբար կատարվել է ԲՈՀ-ի ինտերնետային կայքի (www.boh.am) համապատասխան բաժինների համալրում` ժամանակին տեղադրվել են ԲՈՀ-ի որոշումները, բարձրագույն որակավորման մասին անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն: Տարվում են նախապատրաստական աշխատանքներ ԲՈՀ-ի ամենամյա հերթական տեղեկագրի (հ.16) տպագրման ուղղությամբ։
•ՀՀ ԿԳՆ ներկայացվել է գիտական աստիճանների և գիտամանկավարժական կոչումների շնորհման ծրագրի 2011թ. բյուջետային ֆինանսավորման հայտը: Ըստ համապատասխան պայմանագրերի` կատարվել է մասնագիտախան խորհուրդների կայացած պաշտպանությունների ծախսերի ֆինանսավորում, ֆինանսավորվել են նաև փորձագետները և փորձագիտական խմբերը:

ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

•Լեզվի պետական տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1610-Ն որոշման պահանջներին համապատասխան: Մասնավորապես, ըստ աշխատանքային ծրագրի՝ մշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել « Գովազդի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Մշակման փուլում է «Լեզվական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
•ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվել է 151 ստուգում, մասնավորապես, հանրապետության  թվով  13 մարզպետարաններում,  քաղաքապետարաններում, թաղապետարաններում: Հրապարակային գրվածքների, հատկապես ցուցանակների, գովազդերի լեզվի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով կազմակերպվել են մշտադիտարկումներ՝  ցուցանակների, գովազդերի ձևավորման հարցում լեզվական խախտումներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների հասցեները ճշգրտելու համար, ինչպես նաև վերահսկվել է զանգվածային լրատվության միջոցների լեզուն: Հայտնաբերվել և լուսանկարվել է օրենքի խախտումով ձևավորված ավելի քան 500 ցուցանակ։ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի կետերի պահանջների կատարման վիճակը ստուգվել է Երևանի թվով 35  հանրակրթական դպրոցում, 10 բուհում, 20 միջին-մասնագիտական ուսումնական հաստատությունում, 14 նախակրթարանում:
•Մշտադիտարկումներ են անցկացվել մայրաքաղաքի ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսի-ծառայությունների անվանումները ճշտելու նպատակով: Պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված շուրջ 500 տաքսի-ծառայությունների մի չնչին մասն ունի հայերեն անվանումներ: Առաջարկություն է ներկայացվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ «Ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսի-ծառայությունների լիցենզավորման կարգում» լրացում կատարելու վերաբերյալ: Զանգվածային լրատվության միջոցների լեզվի վերահսկողության նպատակով ԶԼՄ-ներին է ներկայացվել է ավելի  քան 25 ամփոփագիր:
•Մասնակցություն է ցուցաբերվել հրատապ լեզվակարգավորում պահանջող ոլորտների գործունեությանը՝ բժշկական ոլորտի, ինչպես նաև համակարգչային ծրագրերի բառացանկի լեզվական փորձաքննություն և վերամշակում և այլն: Տեսչությունում սրբագրվել է Եվրամիության հաղորդագրի 2010 թվականի թվով 5 համար:
•Լեզվի կանոնարկման նպատակով լեզվական փորձաքննության են ենթարկվել Հայաստանի  աշխարհագրական օբյեկտների անվանումները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև մշակվել է օտար լեզուներով տառադարձության հրահանգ:
•Իրականացրել է 30 ուսումնասիրություն-վերլուծություն, որոնք վերաբերում են կրթության, գիտության, տնտեսության նորագույն տեխնոլոգիաների բնագավառներին: Բացահայտվել են հիշյալ ոլորտների լեզվավիճակը, խնդիրները և առաջարկվել դրանց լուծման եղանակները:
•Աջակցություն է ցուցաբերվել Երջանիկ Գևորգյանի «Հեռուստառադիոեթեր. Լեզվական մեղանչումներից մինչև անաղարտություն» գրքի լույսընծայմանը: Շուտով կհրապարակվի «Լեզվաշխարհ» պարբերականի առաջին համարը. լեզվաքարոզչություն, լեզվաբանական առաջնահերթ խնդիրներ և մտահոգություններ, հարցազրույցներ անվանի լեզվաբանների ու արվեստի գործիչների հետ, ժամանակակից լեզվաբանության բարդ խնդիրների վերլուծություն:
•Պատասխան է տրվել 250-ից ավելի գրավոր դիմումների: Դիմումներ են  ներկայացվել տարբեր նախարարություններից,  դատական տարբեր մարմիններից, պետական այլ կառույցներից, տնտեսավարող սուբյեկտներից, այլևայլ կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից: Տեսչությունը պատասխանել է լեզվական հարցումներ պարունակող  հարյուրավոր հեռախոսազանգերի: Հարցումներ են ստացվել ՀՀ իշխանության բարձրագույն  մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գիտության, կրթության, տնտեսության  ամենաբազմազան ոլորտներից, անհատ քաղաքացիներից: Այդ հարցումների մեծ մասը լեզվական դժվարին խնդիրներին է առնչվում՝ տարբեր լեզուներից հայերեն տառադարձում, ճշգրիտ տերմինագործածություն, նորանոր հասկացությունների վերաբերյալ տերմինների ստեղծում, թարգմանական դժվարությունների հաղթահարում, լեզվական օրենսդրության խնդիրներ և այլն:
•Պետական լեզվաքաղաքականության իրականացման վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել է 9 գործուղում՝ հանրապետության մարզեր և ԼՂՀ:
•Արձագանք է տրվել լեզվական խնդիրներին վերաբերող հրապարակումներին, աշխատակիցները մասնակցել են հաղորդումների, հարցազրույցների, հանդես են եկել հոդվածներով, լուսաբանել տեսչության գործունեությունը։   

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

•ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի փետրվարի 4-ի N 31-Ա/Ք հրամանով հաստատված տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված` իրականացվել են 13 տեսչական ստուգումներ, այդ թվում` 2 նախադպրոցական, 8 հանրակրթական և 3 նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում /տես` հավելված/:
•ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 2009 թվականի նոյեմբերի 26-ի № 949-Ն հրամանով սահմանված` 2009-2010 ուստարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ դասարաններում էքստեռն փոխադրական քննությունները կասեցնելու պահանջի կատարումը: Ուսումնասիրվել են 1594 ուսումնական հաստատություններ` անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից, որոնցից դպրոցներ` 1445, քոլեջներ` 104, նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնարաններ` 34:
•Էքստեռն ավարտական քննությունների` սահմանված կարգին համապատասխան անցկացման ուսումնասիրություններ է իրականացվել  հանրապետության, այդ նպատակով նախատեսված, 11 դպրոցում: Փաստաթղթային ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ, անհամապատասխանություններ, որոնց վերաբերյալ կազմվել է ընդհանուր թվով 129 արձանագրություն և որոշ փաստաթղթերի բնօրինակները վերցնելու վերաբերյալ` 18 ակտ:  10-րդ դասարանների աշակերտական համակազմից հանվել է 5, իսկ 11-րդ դասարաններից` 34 սովորող:
•ՀՀ տարածքում գործող բոլոր ոչ պետական բուհերի ռեկտորներին ներկայացվել է 2009-2010 ուստարում կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության խախտումով 11-րդ դասարան հրամանագրված, աշակերտական համակազմից հանված 108 անձանց անվանացանկը և տեղեկացվել, որ նրանց չեն տրվել Հայաստանի Հանրապետության միջնակարգ կրթության ատեստատներ: Առաջարկվել է անվանացանկում նշված անձանց չթույլատրել մասնակցելու բուհի ընդունելության քննություններին:
•Իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ 2009-2010 ուսումնական տարվա ընթացքում 10-րդ և 11-րդ դասարանների շուրջ 3500 աշակերտր տարբեր պատճառներով ազատվել է դպրոցից, որոնցից 1100-ը, ըստ շտեմարանի տվյալների համադրման, ուսումը շարունակել է այլ ուսումնական հաստատություններում: Պարզվել է նաև, որ 110 սովորող միաժամանակ հաշվառված է և´ հանրակրթական, և´ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկվել է մարզպետարանի և քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին տալ համապատասխան հանձնարարական` ապահովել նշված անձանց` տվյալ ուսումնական հաստատությունում սովորելու վերաբերյալ հիմնավոր տեղեկատվություն, հակառակ դեպքում` կատարել ֆինանսական վերահաշվարկ և նշված անձանց թվով համապատասխան ուսումնական հաստատություններից ետ գանձել սովորողի համար տրված տարեկան գումարը և տնօրենների նկատմամբ կիրառել կարգապահական տույժ:
•ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին ներկայացվել են նաև առաջարկություններ` քննարկել կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տված տնօրենների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարգապահական տույժեր կիրառելու հարցը և արդյունքների մասին տեղեկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:   
•ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում   ուսումնասիրվել է 2010-2011 ուստարվա առաջին դասարանցիների` ուսումնական հաստատություններ  ընդունելության համապատասխանությունը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի պահանջներին: Արձանագրված խախտումների համար տեղերում կազմվել է 82  արձանագրություն, այդ թվում` Երևանի դպրոցներում` 5, Արմավիրի մարզում` 32, Արարատում` 8, Արագածոտնում` 6, Լոռիում` 21, Կոտայքում` 3, Շիրակում` 2, Գեղարքունիքում` 1, Վայոց Ձորում` 2,  Տավուշում` 1, Սյունիքում` 1:  Արձանագրված խախտումների հետևանքները վերացնելու նպատակով ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 78  ուսումնական հաստատության տնօրենի տրվել է պարտադիր կատարման ենթակա հանձնարարական, 65 տնօրենից ստացվել է հանձնարարականի կատարողականի մասին գրություն, որից 46-ը` սահմանված ժամկետում /մինչև 2010 թվականի նոյեմբերի 25-ը/, 19-ը` սահմանված ժամկետից ուշ: Կատարողականի մասին տեղեկություն չի ուղարկել 13 տնօրեն:
•Արձանագրված խախտումների հետևանքները վերացնելու նպատակով  տրված հանձնարարականների կատարման արդյունքում`
ա/տարիքի խախտումով դպրոցի 1-ին դասարան ընդունված 16 երեխա հանվել է աշակերտական համակազմից.
բ/ապահովված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 39 երեխայի ԲՀՄ վկայագրերը. 
երեխաների անձնական գործերում առկա օտար լեզուներով փաստաթղթերը հայերեն են թարգմանվել.
գ/7 երեխայի անձնական գործերում ապահովված են ծնողի դիմումները. ծնողի և հաստատության միջև կնքվող պայմանագրերը, խնամակալության մասին որոշումները և 22 երեխա ապահովվել է ծննդյան վկայականով: Շարունակվում է արտերկրից /Հոլանդիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան/ վերադարձած ընտանիքների երեխաների փաստաթղթային հիմքերի ամբողջացման գործընթացը, տնօրենների և  գյուղապետերի օգնությամբ ընթացքի մեջ   է ազգությամբ եզդի ընտանիքների երեխաներին ծննդյան վկայականներով ապահովելու խնդրի լուծումը:  Առաջարկվել է  ազգությամբ եզդի երեխաների ծննդյան վկայականներ չունենալու խնդիրը քննարկել նաև ազգային այդ փոքրամասնության հասարակական, կրոնական  և ազգային կառույցների հետ:
•Ստացվել է 166 դիմում և բողոք, որից 7-ն առնչվում են արհեստագործական, իսկ 159-ը` հանրակրթական ուսումնական հաստատություններին /Տես` հավելված/
•Հայտնաբերված խախտումների արդյունքում պետական լիազորված մարմինների կողմից Երևանի թիվ 195, ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցների և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի կրթահամալիրի տնօրենների հետ լուծվել են աշխատանքային պայմանագրերը:
 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

•Հանրակրթության 12-ամյա կրթական ծրագրերի  և չափորոշիչների պահանջներին համապատասխան` ԿԱԻ-ի և նրա մասնաճյուղերի կողմից կազմակերպվել և իրականացվել են հանրակրթական հաստատությունների  մանկավարժական կադրերի վերապատրաստման դասընթացներ` նպատակ ունենալով բարձրացնելու մանկավարժների տեսական գիտելիքների և գործնական կարողությունների մակարդակը, դպրոցավարության, ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման հմտությունների մշակումը: Ըստ ուսումնական բնագավառների և առարկաների` վերապատրաստումներ են կազմակերպվել 627 խմբերով 13665 մասնակիցների համար, մասնավորապես, Երևան /105 խումբ, 2026 մասնակից/, Լոռի    /84 խումբ, 1757 մասնակից/, Արմավիր /36 խումբ, 963 մասնակից/, Կոտայք /32 խումբ, 840 մասնակից/, Գորիս    /21 խումբ, 462 մասնակից/, Կապան /52 խումբ, 1283 մասնակից/, Արագածոտն    /39 խումբ, 1004 մասնակից/, Վայոց ձոր /24 խումբ, 477 մասնակից/, Արարատ /34 խումբ, 917 մասնակից/, Շիրակ /53 խումբ, 1268 մասնակից/,Գեղարքունիք /96 խումբ, 1608 մասնակից/, Տավուշ /37 խումբ, 661 մասնակից/, ԼՂՀ /14 խումբ, 399 մասնակից/:
•ՀՀ ԿԳՆ և Վրաստանի ԿԳՆ համագործակցության շրջանակում Վրաստանի  Քութայիսի  քաղաքում    վերապատրաստել  է  վիրահայ  100  ուսուցիչ:
•Կազմակերպվել են «Ընթացիկ գնահատումների օգտագործումը դպրոցի հաջողությունների համար», «Դպրոցական համակարգի բարելավումը շնորհիվ բարեհաջող կառավարման» թեմաներով դասընթացներր, որոնք վարել է ԱՄՆ Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Անա Գիլ-Գարսիան: Նույն ինստիտուտի պրոֆեսոր Մանֆրեդ Օյլան անցկացրել է «Բնագիտական կրթությունը Գերմանիայում. Արդի մարտահրավերներ և դրանց լուծումները» թեմայով դասընթաց:
•2010-2011 ուստարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին  անհրաժեշտ մեթոդական օգնություն ցույց տալու նպատակով հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում անցկացվել են խորհրդատվություններ (օգոստոսյան): Ընդամենը` 254 խումբ, 10698 մասնակից:
•Փորձաքննություն է անցել 145 անուն (ծավալը` 37442 էջ) ուսումնական գրականություն, որոնցից` 37 անուն ավագ դպրոցի դասագիրք, 12 անուն ավագ դպրոցի ուսուցչի ձեռնարկ, 12 անուն բուհական դասագիրք և ուսումնական ձեռնարկ, որոնք  երաշխավորված են գործածության  ՀՀ ԿԳ նախարարի հրամանով:
•Սովորողների կարողությունների  և հմտությունների, ինչպես նաև մանկավարժական աշխատողների մասնագիտական-մեթոդական զարգացման նպատակով իրականացվել են բովանդակային և մեթոդական մշակումներ (ձեռնարկներ, ուղեցույցներ, հոդվածներ և այլն): 2010-2011 ուստարում հանրակրթական բոլոր առարկաների (19 անուն) դասավանդման վերաբերյալ կազմվել և հրատարակվել են մեթոդական նամակներ:
•Մշակվել է հանրակրթական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների հավաստագրման քննությունների թեստային առաջադրանքների շտեմարան:
•Մշակվել են միջնակարգ և հատուկ հանրակրթական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանները, մասնավորապես, միջնակարգ հանրակրթական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանների նախագծերը, այդ թվում նաև ՀՀ ազգային փոքրամասնությունների համար և հատուկ հանրակրթական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանների նախագծերը:
•Մշակվել է հանրակրթական դպրոցում մատենավարժության և պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարման և պահպանման մասին փաստաթուղթը:
•Մշակվել է հանրակրթական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների վերապատրաստման ծրագիր:
•Մշակվել են Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարման իրավունքի քննությունների կազմակերպման և հավաստագրման ու Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարման իրավունքի հավաստագրման հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերի նախագծերը:
• Մշակվել է  2010-2011 ուստարում հանրակրթական և հատուկ հանրակրթական հաստատություններում գործածության  երաշխավորված դասագրքերի անվանացանկերի նախագիծ:
•Ստեղծվել է «Ընթացիկ գնահատման նոր համակարգը որպես կրթության որակի բարելավման խթան» ձեռնարկը, որտեղ պարզաբանվել են միավորային և ուսուցանող գնահատման նոր համակարգի էությունը, գլխավոր խնդիրները և կիրառման ձևերն ու մեթոդները:
• Մշակվել է «Մեթոդական ցուցումներ» նամակը` 2010-2011թթ. ուսումնական տարում ՀՀ հանրակրթական դպրոցներում գնահատման նոր համակարգի կիրառման վերաբերյալ:
•Երևան քաղաքի և մարզերի դպրոցներում իրականացվել են 2006-2010թթ. շրջանառության մեջ դրված դասագրքերի մշտադիտարկումներ, որոնց օգտագործման ժամկետը լրանում է 2010 թվականին: Արդյունքում` արվել են համապատասխան մասնագիտական առաջարկություններ, դիտողություններ` ապահովելու   վերահրատարակվող դասագրքերի համապատասխանությունը ծրագրերին և չափորոշիչներին:
•Հրատարակվել են «Հայոց լեզու և գրականություն» (1-8 համար), «Մաթեմատիկան դպրոցում» (1-6 համար), «Օտար լեզուները Հայաստանում» (1-6 համար), «Ռուսաց լեզուն Հայաստանում» (1-8 համար), «Մանկավարժություն»  (1-8 համար), «Նախաշավիղ» (1-8 համար), «Մարդ և հասարակություն» (1-6 համար), «Ընտանիք և դպրոց» (1-5 համար), «Հայագիտությունը դպրոցում» (1-5 համար), «Հայոց լեզու և գրականություն» (1-8 համար) մանկավարժական հանդեսները, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարության «Տեղեկագիրը» (1-8 համար), ինչպես նաև հանրակրթական և հատուկ կրթության վերաբերյալ 11 անուն ձեռնարկներ, այդ թվում`  առաջին անգամ «Հանրակրթական դպրոցի զինղեկի ձեռնարկ-ուղեցույցը» և այլն:
•Մշակվել և ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 1-ին հաստատվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական 19 պետական կրթական չափորոշիչները:
•Մշակվել են 30 մասնագիտությունների և որակավորումների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնական պլաններ և մոդուլային ծրագրեր:
• Կազմակերպվել և անց են կացվել  վերապատրաստման դասընթացներ,  որին  մասնակցել  են  93 ուսումնական հաստատությունների 183 տնօրեն և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ,  90 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թվով 1340 դասախոս, ՄԿՈՒԶԱԿ-ի աշխատակազմի,  Կրթության ազգային ինստիտուտի, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
•»Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներե ծրագրի» շրջանակում ՀՀ ԿԳ նախարարության  պատվերով  իրականացվել են ՄԿՈԻ ռազմավարության և քաղաքականության վերաբերյալ  հետևյալ հետազոտությունները`  «Սոցիալական գործընկերությունը կրթության արդյունքի և աշխատաշուկայի կարիքների համատեքստում», «Նախնական և միջին մասնագիտական կրթության կազմակերպման արդյունավետությունը` ՄԿՈԻ ոլորտի բարեփոխումների ներքո», «Կրթության համապատասխանության և զբաղվածության ապահովման հետազոտություն` ՀՀ Սյունիքի, Շիրակի և Արարատի մարզերում» թեմաներով:
•ՄԿՈՒ բարեփոխումների արդյունավետությունը դիտարկելու նպատակով  անցկացվել է «ՄԿՈՒ բարեփոխումների արդյունքների գնահատում», որն իրականացվել է 5 ՄԿՈՒ ուսումնական հաստատություններում (Երևանի պետական հումանիտար քոլեջ, Կապանի պետական ճարտարագիտական քոլեջ, Արմավիրի պետական գյուղատնտեսական քոլեջ, Հրազդանի արհեստագործական ուսումնարան, Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարան)` յուրաքանչյուրում 36 ժամ տևողությամբ։
•ՄԿՈՒ համակարգի մասնագիտությունների և որակավորումների պետական կրթական չափորոշիչների ազգային բազան համալրվել է 19 պետական կրթական չափորոշչով։
•Մշակվել են տպագրության 12 անուն  ուսումնա-մեթոդական ձեռնարկներ, ձևավորվել և պարբերաբար համալրվել է ՄԿՈՒԶԱԿի կայքէջը` www.mkuzak.am: Ընթացքի մեջ են «Մասնագիտական կրթություն և ուսուցում» ամսագրի ձևավորման և տպագրման աշխատանքները:
   

ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

•Կատարվել են 644 դպրոց ընդգրկող Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) սպասարկման, կառավարման և սարքավորումների պահպանման աշխատանքները:
•Կազմակերպվել են ՀԴԻՑ–ի ընդլայնման աշխատանքները. տարեվերջին 300 նոր դպրոցներ կընդգրկվեն ՀԴԻՑ–ում:
•Շահագործվել է Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը. Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Արցախի 20 համայնքում կազմակերպվել են դասընթացներ ավելի քան 480 աշակերտի և 250 ուսուցչի համար:
•Շահագործվել է «Հայկական կրթական միջավայր» պորտալը (www.armedu.am). հարստացվել է բովանդակային պարունակությունը, համալրվել են կրթական պաշարները։
•Մշակվել և պորտալի միջավայրում  գործարկվել են նոր ենթակայքեր. «Կրթական ֆորումը» (forum.armedu.am), որն ունի 368 թեմա, 4770 գրառում, 600–ից ավելի գրանցված օգտվողներ, «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնաօժանդակ ձեռնարկի կայքը (handbook.ktak.am) (ձեռնարկի երկուական օրինակները և կից էլեկտրոնային նյութը՝ լազերային սկավառակով տարեսկզբին տրամադրվել են Հայաստանի բոլոր դպրոցներին), «Հեռավար ուսուցում» (learning.armedu.am) համակարգը, որի փորձնական շահագործման փուլում կազմակերպվել են երկու դասընթացներ՝ «Adobe Photoshop ծրագրի ուսուցում սկսնակների համար» և «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում» թեմաներով։
•Նախապատրաստվել և իրականացվել են առցանց մրցույթներ ՀԴԻՑ-ի և կրթական պորտալի միջավայրում, մասնավորապես, Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի «Մաթեմատիկայի ինտերնետային ամսագիր» պարբերականի մաթեմատիկայի առցանց մրցույթը (չորս փուլ), «Դպրոցում ինֆորմատիկա առարկայի դասավանդման արդյունավետությանը նպաստող միջոցներ» երկրորդ առցանց խորհրդաժողով, «Ազատ հայրենիք» շարադրությունների մրցույթը, «Թղթակցում են աշակերտները» լրագրողական մրցույթը, Ինֆորմատիկայի համաժամանակյա առցանց մրցույթը և Հովհաննես Թումանյանին նվիրված վիկտորինան:
•Իրականացվել է ԿՏԱԿ-ի պաշտոնական ինտերնետային կայքի (www.ktak.am) շահագործումը:
•Շահագործվել են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և դպրոցների համակարգչային սարքավորումների տվյալների շտեմարանները: Հրատարակվել է «Հանրակրթությունը Հայաստանում 2009-2010 ուսումնական տարում» վիճակագրական տեղեկագիրը, որը կազմվել է հանրակրթության ոլորտը բնութագրող վիճակագրական տվյալների ամփոփման և վերլուծության հիման վրա:
•Կազմվել, հրատարակվել և Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններին բաշխվել է 2010-2011 ուսումնական տարվա «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» վարչական վիճակագրական հաշվետվությունը: Թղթային և էլեկտրոնային տարբերակներով իրականացվել են դպրոցների վիճակագրական տվյալների հավաքագրման և մուտքագրման աշխատանքները, ձևավորվում է 2010-2011 ուսումնական տարվա տվյալների շտեմարանը:
•Կրթական հաստատություններում օգտագործվող «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային համակարգերի արտոնագրերի  ժամկետները երկարաձգելու նպատակով կազմակերպվել և իրականացվել են այդ համակարգերի ձեռքբերման գործընթացները: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Դպրոցական պայմանագրի» շրջանակում։
•Կրթության ոլորտում ՏՀՏ բնագավառի ծրագրերի համակարգման նպատակով կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, քննարկումներ, իրականացվել համատեղ աշխատանքներ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ, մասնավորապես,
ա/աջակցություն ու մասնակցություն ՀՀ ԿԳՆ և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Գործընկերներ ուսման ոլորտում» (Partners in Learning, PiL) փոխհամագործակցության հուշագրի շրջանակում անցկացված «Նորարար ուսուցիչների հայաստանյան երկրորդ ֆորումի» և «Վիրտուալ շրջայց դասասենյակից» մրցույթի կազմակերպչական աշխատանքներին, զեկուցում «ՏՀՏ կիրառությունները հանրակրթության ոլորտում» թեմայով,
բ/մասնակցություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպված «Մայքրոսոֆթ» ընկերության Live@Edu ծրագրի վերապատրաստման դասընթացների անցկացմանը,
գ/մասնակցություն Կրթության ազգային ինստիտուտին՝ ՀԴԻՑ–ում նոր ընդգրկված 300 դպրոցի մասնագետների վերապատրաստման դասընթացների ծրագրի և նյութերի մշակման աշխատանքներին,
դ/մասնակցություն «Վորլդ Վիժն» կազմակերպության «Երեխաների և երիտասարդների առցանց անվտանգության ապահովում» ծրագրի աշխատանքային խմբի հանդիպում–քննարկումներին,
ե/Հայաստանի Հանրապետության կառավարություն կողմից տրամադրած համակարգչային դասարանների համակազմերի տեղադրման աշխատանքներ Արցախի ութ ավագ դպրոցներում, ուսուցիչների համար համակարգչային գրագիտության դասընթացի վարում, սեմինարներ–քննարկումների կազմակերպում,
զ/ՀՀ ԿԳ նախարարի 2009 թվականի օգոստոսի 24-ի թիվ 756-Ա/Ք հրամանով ստեղծված «Համակարգչային գրագիտության ուսուցման և ծրագրի նախագծի փորձնական փուլի կատարումն ու «ՏՀՏ-ն դպրոցում»» ծրագրի ուսումնասիրությունն ապահովող աշխատանքային խմբի աշխատանքների կազմակեպում և համակարգում, «Հայաստանի հանրակրթության ոլորտում համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նախապատրաստում։
•Կրթության ոլորտում ՏՀՏ բնագավառի տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության  նպատակով ԿՏԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են ՏՀՏ ոլորտին առնչվող միջոցառումներին, մասնավորապես`
ա/ՀՀ վարչապետին կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի բոլոր մասնախմբերի աշխատանքներին,
բ/ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ անցկացվող «Լավագույն հայկական կրթօջախ» համահայկական ամենամյա մրցույթի հանձնաժողովի աշխատանքներին,
գ/Բեռլինի համաեվրոպական «Նորարար ուսուցիչների համաժողով 2010» միջոցառմանը,
դ/Սեուլի «Միջազգային համատեղ ուսումնասիրություններ՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կրթության ոլորտում» աշխատանքային խմբի հանդիպում–քննարկումներին,
ե/Թբիլիսիում անցկացված գերմանական «ԻնՎենտ» (InWent) կազմակերպության «Էլեկտրոնային կրթությունը Կովկասում» միջազգային համաժողովին, ներկայացվել է երկու զեկուցում,
զ/Սեուլի կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման հարցերին նվիրված միջազգային համաժողովին ներկայացվել է «ՏՀՏ-ի ներդրման աշխատանքները Հայաստանի կրթության ոլորտում» թեմայով զեկուցում,
է/Համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովի աշխատանքին ներկայացվել են զեկուցումներ,
ը/Քիշնևում կայացած տարբեր երկրների դպրոցների փոխկապակցման և համագործակցության «E-twining» համակարգին նվիրված կլոր սեղան-քննարկմանը:

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

•Ապահովվել է հիմնադրամը մասնակցոթյունը  Բոլոնիայի գործընթացի շրջանակում իրականացվող միջոցառումներին թե’ տեղական, թե’  եվրոպական մակարդակում և ընդլայնվել է  համագործակցությունը  տեղական  և միջազգային  շահառուների  հետ: 
•Մշակվել է առաջարկությունների փաթեթ, որի համաձայն` “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքը“   համահունչ կլինի միջազգային  օրենդրությանը:
•Իրականացվել է շուրջ  600  խորհրդատվություն, որը տրամադրվել է ՀՀ  և արտասահմանյան պետական և մասնավոր կազմակերպություններին, անհատներին   և ճանաչման    որոշում է կայացվել  332  դիմումի վերաբերյալ:
•Մշակվել  է  նոր, արդիականացված  ինտերնետային կայքը` www.armenic.am:   
•Որկավորումների   ազգային   շրջանակի   ստեղծման հետ կապված   ստացվել է Եվրախորհրդի դրամաշնորհ, որի   շրջանակում  իրականցվել է   երկու   սեմինար-խորհրդատվություն, որոնց ժամանակ  քննարկվել են  ՈԱՇ-ի   նախագիծը  և    դրա    ներդրման հետ կապված  տարբեր  մարմինների պարտավորությունները և   հետագա քայլերը, ինչպես նաև նախատեսվում է թարգմանել և հրատարակել   Եվրախորհրդի   կողմից հրատարակված    «ճանաչման  նոր  մարտահարվերներ»     խորագիրը:

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակում.

•«Հանրակրթության որակի բերալավում» ենթածրագրի շրջանակում իրականացվել են դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովմանը միտված աշխատանքներ, մասնավորապես, պատրաստվել է նախադպրոցական կրթության միկրոծրագրերի ղեկավար ձեռնարկը:
•Արագածոտնի մարզի 19 և  Արարատի մարզի 22  համայնքի հաստատություններում նախադպրոցական միկրոծրագրերի իրականացումը շարունակվում է. ավարտվել են համապատասխան տարածքների բարեկարգման աշխատանքները, հաստատությունները համալրվել են գույքով և  սարքավորումներով,  ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի  և ԿԾԿ ԾԻԳ-ի աջակցությամբ «Քայլ առ քայլ» կազմակերպությունն իրականացրել է վերոնշյալ 41 հաստատության դաստիարակների վերապատրաստման աշխատանքները: Հաստատությունները ստացել են շարունակական տեխնիկական աջակցություն:
•Ուսուցիչների մասնագիտական աճի ընթացակարգերի և նորմատիվային փաստաթղթերի ստեղծմանն աջակցելու նպատակով մշակվել է միջազգային խորհրդատվական կազմակերպության աշխատանքային պարտականությունների նկարագիրը: Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվել է խորհրդատվական կազմակերպության ընտրություն: Մրցույթի արդյունքում ընտրվել է «Էյ Բի Յու» գերմանական խորհրդատվական կազմակերպությունը:
•Ուսուցիչների վերապատրաստման  և մասնագիտական զարգացման կազմակերպման  նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ բոլոր մարզերից և Երևանի քաղաքապետարանից ստացվել և մշակվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն պահանջվող վերապատրաստման ենթակա ուսուցիչների   տվյալները:
•Դպրոցների տնօրենների կառավարման հմտությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստումներ իրականացնելու նպատակով մշակվել և ՀԲ-ին է ներկայացվել  խորհրդատվական կազմակերպության աշխատանքային պարտականությունների նկարագիրը:  Մրցութային կարգով ընտրվել է «Միջազգային կրթական գործընկերներ» բրիտանական կազմակերպությունը: Վերջինիս կողմից դպրոցների տնօրենների վերապատրաստման մոդուլների մշակման նպատակով ձևավորվել է համապատասխան աշխատանքային խումբ և  ընտրվել է դասախոսական կազմ, որն անցել է վերապատրաստման 1-ին փուլը:  Ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման կարիքների գնահատման հետազոտություն իրականացնող կազմակերպություն ընտրելու համար մշակվել է  աշխատանքային պարտականությունների նկարագիր:
•ԿԳ նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից հետազոտություն և կարիքների գնահատում իրականացնելու համար ընտրվել է «Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ-ն: Ներկայումս, պատահական ընտրությամբ ձևավորված ցանկում ընդգրկված Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի և Երևան քաղաքի մոտ 80 դպրոցում կատարվում են ուսուցիչների  վերապատրաստման կարիքների գնահատման աշխատանքներ և հետազոտություն:
•Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման ուղղությամբ իրականացվել են այցելություններ ՀՀ մարզեր` դպրոցների GPS կոորդինատների ճշգրտման նպատակով կազմվել է փոխկապակցման ենթակա դպրոցների ցանկը, որում ընդգրկվել է հիմնականում դժվարանցանելի և հեռավոր գյուղական համայնքներում գտնվող 414 դպրոց, մշակվել են դպրոցների փոխկապակցման նպատակով ընկերության ընտրության մրցութային փաստաթղթերը: Հայտարարվել է դպրոցների փոխկապակցման նպատակով ընկերության ընտրության միջազգային մրցույթը:
•Բաց կրթական միջավայրի մշակման ուղղությամբ հաստատվել է Կրթական միջավայրի մշակման աշխատանքներին աջակցելու նպատակով միջազգային խորհրդատուի աշխատանքների նկարագրությունը: Իրականացվել են կրթական միջավայրի գործարկման հնարավորությունների բարելավման նպատակով այլընտրանքային լուծումների մշակումը, հիմնավորումը և ընտրությունը, որը հնարավորություն կընձեռի փոխկապակցման որակի տատանումների դեպքում ապահովել կրթական միջավայրի անխափան աշխատանքը մարզերում: 
•Մշակվել է ԿԾԿ ԾԻԳ-ի ինտերնետային կայքի մշակման աշխատանքների նկարագրությունը, որի հիման վրա կազմակերպվել և իրականացվել է ԿԾԿ ԾԻԳ-ի ինտերնետային կայքի մշակման մրցույթը: Ինտերնետային կայքի մշակման և հետագա սպասարկման նպատակով ԿԾԿ ԾԻԳ-ի  և «Հելլիքս Կոնսալտինգ» ՍՊԸ միջև կնքվել է պայմանագիր: Կայքը կգործարկվի մինչև 2010 թվականի ավարտը:
•Մշակվել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրի շրջանակում համակարգիչների շրջանառու համակարգի գործարկման արդյունքում հավաքագրված գումարների` Դասագրքերի շրջանառու հիմնադրամին փոխանցման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդմ` ՀՀ կառավարությունը 2010 թվականի օգոստոսի 26-ին հաստատել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1243-Ն որոշումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1243-Ն որոշման 2-րդ կետի 2) ենթակետի համաձայն` ԿԾԿ ԾԻԳ կողմից մշակվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնոլոգիական վերազինման և տեղեկատվական և հաղորդակցական նորարարական տեխնոլոգիաների տրամադրման ծրագիրը: Ներկայումս ծրագիրը գտնվում է քննարկման փուլում:
•Մշակվել է ավագ դպրոցների գրադարանավարների վերապատրաստող կազմակերպության աշխատանքների նկարագիրը, և  հայտարարված մրցույթի արդյունքում  ընտրվել է  «Միջազգային կրթական գործընկերներ» բրիտանական կազմակերպությունը: Ընտրվել է գրադարանավարներին վերապատրաստողների կազմ, որն անցել է վերապատրաստման 1-ին  նախապատրաստական փուլը:
•Պատրաստվել են գնումների մրցութային փաթեթներ, և ներկայումս վերակազմավորված 43 ավագ դպրոցների ռեսուրս-կենտրոնների համար անհրաժեշտ գույքի և համակարգչային սարքավորումների ձեռք բերման մրցույթներն  ընթացքի մեջ են:
•Իրականացվել են 43 ավագ դպրոցների հիմնական առարկաների մոտ 1000 ուսուցչի վերապատրաստման դասընթացներ:
•»Բոլոնիայի գործընթացի համատեքստում աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումներին» ենթածրագրի շրջանակում Որակի արտաքին ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին (ՈԱԱԿ) տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով մշակվել է միջազգային խորհրդատուի աշխատանքային պարտականությունների նկարագրի նախագիծը և ուղարկվել է ՀԲ հաստատման: Հաշվի առնելով նախագծի վերաբերյալ ՀԲ-ից ստացված առաջարկությունները` նախագիծն ուղարկվել է նաև Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ-2) շրջանակում ՈԱԱԿ-ին և Որակի հավաստման աշխատանքային խմբին աջակցության նպատակով ընտրված խորհրդատուին` վերջինիս ընտրվելուց հետո: Խորհրդատուից համապատասխան առաջարկություններ ստանալուց հետո նախագիծը լրամշակվել է և, ՈԱԱԿ-ի հետ համաձայնեցնելուց հետո, ներկայացվել է ՀԲ հաստատման: Աշխատանքների նկարագրությունը հաստատվել է ՀԲ-ի կողմից ս/թ մայիսի 8-ին: Խորհրդատվական կազմակերպության ընտրության նպատակով հրապարակվել է հայտարարություն, ինչպես նաև տեղեկացվել է  Որակի ապահովման 25 եվրոպական գործակալություններ: Մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը ստացվել են հետաքրքրվածության հայտեր 9 կազմակերպությունց, որոնցից իրավասու են եղել միայն 7-ը: ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կազմած խորհրդատվական կազմակերպությունների կարճ ցանկը և ընտրության փաստաթղթերը ՀԲ-ի կողմից հաստատվելուց հետո, առաջարկ ներկայացնելու հրավերն ուղարկվել է կարճ ցանկում ընդգրկված բոլոր 6 կազմակերպությանը: Մինչև վերջնաժամկետի ավարտը փակ ծրարներով տեխնիկական և ֆինանսական առաջարկներ են ստացվել Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունից և Իսպանիայի Որակի ապահովման և հավատարմագրման ազգային գործակալությունից` Մանկավարժական գիտությունների միջազգային կենտրոնի հետ համատեղ (Ֆրանսիա): Ընտրող հանձնաժողովի անդամները ծանոթացել են վերոնշյալ կազմակերպությունների կողմից ներկայացված տեխնիկական առաջարկներին և գնահատել են դրանք` ըստ սահմանված չափանիշների: Խորհրդատվական կազմակերպության ընտրությունը ընթացքի մեջ է: ՈԱԱԿ-ի կառավարման համակարգչային ծրագիր մշակելու նպատակով ՈԱԱԿ-ը տրամադրել է կառավարման ծրագրային փաթեթի տեխնիկական հատկորոշիչները, որի հիման վրա մշակվել է գնանշման փաթեթը: Գնառաջարկներ են ներկայացվել 3 կազմակերպությունից, որոնցից ամենացածր գին է առաջարկել «ԷՍԷՖԷԼ» ՍՊԸ-ն:  Հայաստանում մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգի զարգացման վերաբերյալ ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության շահառուներին իրազեկելու նպատակով ս/թ սեպտեմբերի 22-23-ին կազմակերպվել է համաժողով` «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով: Համաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ բուհերից, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից, տարբեր գերատեսչական և շահագրգիռ այլ կազմակերպություններից:
•Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման ուղղությամբ կատարվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես, իրականացվել են «Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման նպատակով պետական և ոչ-պետական բուհերին դրամաշնորհների տրամադրման» ղեկավար ձեռնարկի նախագծի մշակման և թարգմանության աշխատանքները: Նախապատրաստվում են Ձեռնարկով նախատեսվող դրամաշնորհների կառավարման հանձնաժողովի կազմը և դրամաշնորհների տրամադրման ժամանակացույցը։
•Մշակվել է ՄԿԿՏՀ-ի տեխնիկական հատկորոշիչների մշակման նպատակով  խորհրդատուի աշխատանքային պարտականությունների նկարագրի նախագիծը և պայմանագիր է կնքվել խորհրդատու կազմակերպության հետ։ Ներկայումս աշխատանքները ընթացքում են։
•Ուսանողական վարկերի համակարգի ձևավորման ուղղությամբ մշակվել է փորձագիտական աջակցության տեխնիկական առաջադրանքը, որի հիման վրա ընտրվել են ՈւՎ մշակման թիմի տեղական և միջազգային ավագ խորհրդատուները, և կնքվել են պայմանագրեր վերջիններիս հետ: Մշակման թիմի ազգային ավագ խորհրդատուի կողմից ուսումնասիրվել է  միջազգային փորձը և պատրաստվել ամփոփ վերլուծական զեկույց: Ուսումնասիրություններ և վերլուծություններ են կատարվել նաև Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի ներկա հիմնախնդիրների, ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման քաղաքականության, Հայաստանում ՈւՎ ներդրման քաղաքականության և վարկավորման տարբեր սցենարների մշակման ուղղությամբ: Արդյունքում` մշակվել են համակարգի ձևավորմանն առնչվող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, «Ուսանողական վարկերի ներդրման հայեցակարգային դրույթները», «Ուսանողական վարկերի սխեմաների միջազգային փորձի ամփոփ զեկույց. համեմատական վերլուծություն», «Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման տեսակետ-առաջարկ», «Հայաստանում ուսանողական վարկերի ներդրման քաղաքականության ռազմավարությունը և զարգացման սցենարները», «Ուսանողական վարկերի ազգային սխեմայի նախագծումը Հայաստանում» և այլն: Մշակված փաստաթղթերի նախագծերի քննարկման և լրամշակման նպատակով ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից կազմակերպվել են հանդիպումներ շահագիգիռ մարմինների (նախարարությունների, բուհերի) պատասխանատուների և այլ շահառուների հետ: ՈւՎ մշակման թիմի համալրման նպատակով մշակվել և ՀԲ-ի համաձայնեցմանն է ներկայացվել բարձրագույն կրթության ֆինանսների մասնագետի աշխատանքային պարտականությունների նկարագիրը: ՈւՎ համակարգի մշակման և փորձնական ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակելու և պլանավորելու նպատակով մշակվել են նաև հետագա աշխատանքների շրջանակը, գործողությունների մանրամասն ժամանակացույցը և ներկայացվելիք արդյունքները:
•Բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումների ուղղությամբ աշխատանքները սկսվել են ՀՀ կառավարության և Միջազգային Զարգացման Ընկերակցության միջև ստորագրված Զարգացման քաղաքականության վարկային 2-րդ ծրագրով (ԶՔՎ2), որի շրջանակում ընտրվել են մեկ միջազգային և երկու տեղական խորհրդատուներ: Վերջիններիս աջակցությամբ մշակվում է բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը: Ընտրված խորհրդատուների կողմից մշակվել և շահագրգիռ մարմինների հետ քննարկվել են բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումների  հիմնական ուղղությունները, Ռազմավարության նախագծի նախնական տարբերակը և ռազմավարության մշակմանն առնչվող այլ անհրաժեշտ նյութեր /վերլուծություններ, հաշվարկներ ու առաջարկություններ/: Նախատեսված է Ռազմավարության մշակման աշխատանքները խորհրդատուների նույն թիմով շարունակել և ավարտել «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում: Բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության նախագծի վերջնական տարբերակը, շահագրգիռ մարմինների հետ քննարկումներից և լրամշակելուց հետո, կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:
•Բարձրագույն կրթության մեջ նորարարությունների խրախուսման, զարգացման ծրագրերի մշակման, ինչպես նաև բուհերում որակի բարձրացման նպատակով նախատեսվում է ստեղծել նորարարությունների մրցակցային հիմնադրամ (ՆՄՀ): ՆՄՀ-ի ձևավորման նպատակով մշակվել են փորձագիտական աջակցության տեխնիկական առաջադրանքները, ներկայացվել Համաշխարհային բանկի համաձայնեցմանը, որից հետո ընտրվել են մեկ միջազգային և երկու տեղական  խորհրդատուներ: Ներկայումս իրականացվում են վերջիններիս հետ պայմանագրերի կնքման աշխատանքները:
•Միջազգային ճանաչում ունեցող մանկավարժական կրթություն իրականացնող եվրոպական բուհի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև գործընկերային համաձայնագիր կնքելու նպատակով մշակվել է եվրոպական բուհի աշխատանքային պարտականությունների նկարագրի նախագիծը: Հրապարակվել է հայտարարություն` միջազգային ճանաչում ունեցող մանկավարժական կրթություն իրականացնող եվրոպական բուհերից հետաքրքրվածության հայտ ստանալու նպատակով: Մանկավարժական կրթություն իրականացնող եվրոպական բուհերի վերաբերյալ նախնական տեղեկատվություն հավաքագրելու նպատակով իրականացվել է լայնամասշտաբ ուսումնասիրություն, որին հաջորդել է ինտենսիվ նամակագրություն՝ ծրագրում ներգրավվելու ուղղությամբ նրանց հետաքրքրվածությունը պարզելու համար։ Անհատական նամակներ են ուղարկվել մոտ 21 եվրոպական բուհերի՝ հետաքրքրվածության նամակ ստանալու ակնկալիքով: ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը ներկայացված հետաքրքրվածության հայտերի հիման վրա կազմել է եվրոպական բուհերի կարճ ցուցակը, որը հաշվետվության հետ միասին ուղարկվել է ՀԲ հաստատման: ՀԲ հատատումից հետո կարճ ցանկում ընդգրկված բոլոր թեկնածուներին ուղարկվել է Առաջարկ ներկայացնելու հրավեր։ Ստացվել են տեխնիկական և ֆինանսական առաջարկներ Ռեդինգի (Մեծ Բրիտանիա), Էբերդինի (Մեծ Բրիտանիա)  և Օուլույի (Ֆինլանդիա)  համալսարաններից։  ՀՀ ԿԳ նախարարի հրամանով կազմված հանձնաժողովն ուսումնասիրել է ներկայացված տեխնիկական և ֆինանսական առաջարկները և կատարել է ընտրություն։ <Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև ՀՊՄՀ-ին և ՀՀ մանկավարժական բուհերին տրամադրել կահույք և համակարգչային տեխնիկա` բուհերի տեխնիկական հզորությունները բարելավելու նպատակով:  Մշակվել են մանկավարժական բուհերին տրամադրվող համակարգչային սարքավորումների և կահույքի տեխնիկական հատկորոշիչները:  Դրանց հիման վրա պարտաստվել են համակարգիչների և կահույքի գնման փաթեթները:



4154arm-Havelvac....doc         
 
  Կրթություն    
  Գիտություն    
  Առաջարկություններ    
  Ծրագրեր    
  Բոլոնիայի գործընթաց    
  Գրանցվել նորություններին