ՄԵՐ ՄԱՍԻՆ
Նախարար
Նախարարություն
  Հաշվետվություն
Ծրագիր
Բյուջե
Կանոնադրություններ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՐԴ 2015
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ
HIGHER EDUCATION
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԴԻՄԵՔ ՄԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԱՐԽԻՎ













 
  Տեղեկատվություն        Միջազգային կապեր        Հետադարձ կապ       Home page EDU WEB MAIL 
 
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2007Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ  



Ներկայումս կրթության բնագավառի գերակա խնդիրն է կրթության, որպես աղքատության հաղթահարման և հանրապետության սոցիալտնտեսական զարգացման հիմնական գործոններից մեկի, որակի բարձրացումը, ապահովելով համակարգի արդյունավետ գործունեությունը և քաղաքացիների` իրենց ձգտումներին և ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու հավասար մատչելիությունը: Այս նպատակներից ելնելով հանրապետությունում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ, որոնք ներառում են կրթության բոլոր աստիճանները:
Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում, համաձայն ՀՀ-ԵՄ համատեղ Գործողությունների Ծրագրով նախանշված առաջնայնությունների, 2007թ. ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ` ուղղված կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների շարունակականության ապահովմանը:
2007 թվականին մշակվել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված ՀՀ ԿԳ նախարարության գործունեության ծրագիրը: Հիմք ընդունելով կրթության համակարգի արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների աստիճանական զարգացումն ու նախանշելով ոլորտի հետագա զարգացումների իրականացման գերակա ուղղությունները, մշակվել է «Կրթության զարգացման պետական ծրագրի» նախագիծը` ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և ԱՀՌԾ հիմնադրույթներին համապատասխան:
2007 թվականին շարունակվել են հանրակրթության ոլորտի համակարգային բարեփոխումները, որոնք ուղղված են հանրակրթության որակի և կառավարման արդյունավետության բարձրացմանը: 2006/07 ուստարում հանրապետությունում գործել են հանրակրթական 1426 պետական և 41 ոչ պետական դպրոցներ: Հանրակրթական պետական դպրոցներում սովորել է 458561 աշակերտ և դասավանդել` 41979 ուսուցիչ, իսկ ոչ պետական դպրոցներում` համապատասխանաբար 6842 և 1134:
Հանրակրթության համակարգի կառավարման գործընթացը բարելավելու նպատակով մշակվել և պետական գրանցում են ստացել տնօրենի ընտրության, նշանակման և ՊՈԱԿ-ի խորհրդի ընտրության կարգերը:
Հայաստանի հանրակրթությունը արտասահմանյան զարգացած երկրների կրթական համակարգերի հետ համադրելի դարձնելու, ինչպես նաև համակարգի նյութատեխնիկական և կադրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով անցում է կատարվել 12-ամյա հանրակրթության: 12-ամյա հանրակրթության գործունեությունն ապահովելու նպատակով մշակվել և բոլոր դպրոցներում ներդրվել են պետական կրթակարգին և միջնակարգ կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան բնագիտական և հասարակագիտական 10 առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր: 2007 թվականին դպրոցներում 12-ամյա ծրագրով ներդրված նոր դասագրքերի թիվը, 2006 թվականին գործածության մեջ մտած դասագրքերի հետ միասին, կազմել է 50 անուն: Մշակվել և փորձնական ներդրման նպատակով հաստատվել են հանրակրթական դպրոցի կերպարվեստ, երաժշտություն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, տեխնոլոգիա, ֆիզկուլտուրա և ՆԶՊ առարկաների չափորոշիչներն ու ծրագրերի նախագծերը: Միջնակարգ կրթության պետական չափորոշչին համապատասխան ներդրվել են նոր` «Ես և շրջակա աշխարհը», «Հայրենագիտություն», «Բնագիտություն» և «Հասարակագիտություն» ուսումնական առարկաները:
Կազմակերպվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաներ հանրակրթական 14 առարկաներից: Առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլին մասնակցել է շուրջ 1000 աշակերտ, որոնցից 46-ը` պարգևատրվել են 1-ին կարգի դիպլոմով: Մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, աստղագիտություն և բնագիտություն առարկաների գծով միջազգային օլիմպիադաների մասնակցել է շուրջ 30 աշակերտ: 
Ավագ դպրոցների արդյունավետության բարձրացման և որակի էապես բարելավման նպատակով մշակվել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել առանձին գործող ավագ դպրոցների համակարգի զարգացման հայեցակարգը և փորձնական ծրագրի առաջարկը:
12-ամյա կրթակարգի ներդրմանը զուգընթաց ՀՀ մարզերում և Երևան քաղաքում շարունակաբար իրականացվել են ուսուցիչների վերապատրաստումներ` ուսումնական նոր ծրագրերի, չափորոշիչների, գնահատման նոր համակարգի և ուսուցման նոր մեթոդների ուղղությամբ: 2007 թվականին ՀՀ պետբյուջեի շրջանակներում վերապատրաստման երկարատև դասընթացների մասնակցել է շուրջ 8200, իսկ կարճատև դասընթացների` 10000 ուսուցիչ, այդ թվում` համակարգչային գրագիտության ուղղությամբ` 565 ուսուցիչ:
Միաժամանակ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են շուրջ 1000 դասախոս և 25300 ուսուցիչ, իսկ համակարգչային գրագիտության ուղղությամբ` 1125 ուսուցիչ: Այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացված վերապատրաստման դասընթացներում հանրապետության տարբեր մարզերից ընդգրկվել են` շուրջ 435 դպրոցի տնօրեններ, 450 դասվարներ և նախադպրոցական հաստատությունների 375 մասնագետներ:
Մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչների թվաքանակը 2006/2007 ուստարում կազմել է 87.8%: ՀՀ պետբյուջեի միջոցներով որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների մասնակցած ուսուցիչների թիվը կազմել է մանկավարժական համակազմի շուրջ 19.5%-ը: 
Հանրակրթության որակի բարելավման, ինչպես նաև համակարգի առաջանցիկ զարգացման նախապայման է հանդիսանում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներմուծումը հանրակրթական դպրոց և դպրոցների համալրումը ժամանակակից համակարգչային միջոցներով: 2007 թվականին հանրապետության 317 դպրոց համալրվել է համակարգչային սարքավորումներով: Միաժամանակ նախարարության կողմից հաստատված ցանկերում ընդգրկված 82 սոցիալապես անապահով համայքների դպրոցներին համակարգչային սարքավորումներ տրամադրվել են նվիրատվության կարգով: Սպասարկվել է հանրապետության 330 դպրոց ընդգրկող դպրոցների ինտերնետային ցանցը, շահագործվել է «Կրթական միջավայր» ինտերնետային էջը: Ընդունվել են 329 դպրոցների դիմում-հայտեր` համակարգչային սարքավորումներով նշված դպրոցները համալրելու նպատակով: 2006/07 ուստարում հանրապետության տարբեր մարզերի պետական և ոչ պետական դպրոցներում տեղադրված համակարգիչների թիվը կազմել է 5599, կամ 3.8` մեկ դպրոցի հաշվով: Աշակերտների թվաքանակը մեկ համակարգչի հաշվով կազմել է 83.1, իսկ ինտերնետային ցանցին միացված դպրոցների թիվը կազմել է 282:  Հանրապետության 160 դպրոցներում տեղադրվել են 11 առարկաների էլեկտրոնային դասագրքեր:
Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ներդրման հիմնական դերակատարները ուսուցիչներն են: Նախարարությունը, հավատարիմ մնալով որդեգրված ռազմավարությանը, շարունակել է ուսուցիչների սոցիալական դիրքի բարելավման և դպրոցները որակյալ մանկավարժական կադրերով ապահովման քաղաքականությունը:
Մանկավարժների և վարչական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը բարձրացվել է 27 %-ով և համապատասխանաբար կազմել` 74.0 և 76.3 հազարական դրամ: Իսկ ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը բարձրացվել է 9.8%-ով և կազմել է 23.1 հազ. դրամ: Նախատեսվում է շարունակել աշխատավարձերի բարձրացումը` մանկավարժական անձնակազմի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, 2008 թվականին հասցնելով 90.6 հազ. դրամի:
Միևնույն ժամանակ, միջոցառումներ են ձեռնարկվել մանկավարժների խրախուսման ուղղությամբ: Կազմակերպվել և անց է կացվել ամենամյա` «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները: Հանրապետության շուրջ 45 ուսուցիչներ և 20 տնօրեններ պարգևատրվել են ՀՀ վարչապետի և ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Հայ առաքելական եկեղեցու հետ համագործակցությամբ կազմակերպվել և անցկացվել է «Առարկայական լավագույն ուսուցիչ» մրցույթը, որին մասնակից 39 ուսուցիչներ արժանացել են դրամական պարգևի:
2007 թվականի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում  գրանցվել է 3159 կրճատված ուսուցիչ, որոնցից 2323-ը օգտվել են աջակցության տարբեր ծրագրերից, մասնավորապես` 1731-ը ստացել է լրացուցիչ դրամական վճար, 69-ը` տեղափոխման դրամաշնորհ, 523-ը մասնակցել է մասնագիտական ուսուցման դասընթացների, 28–ը ստացել է  հատուկ հոգեբանական խորհրդատվություն:
Շարունակվել են սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերը մանկավարժական կադրերով համալրման և մանկավարժների նպատակային պատրաստման ծրագրերը: 2007 թվականի ընթացքում սահմանամերձ լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի հանրակրթական դպրոցներ գործուղվել են շուրջ 60 մանկավարժական կադրեր, իսկ անհատական ուսուցման գրաֆիկով` շուրջ 20 ուսանող:
Մանկավարժական կադրերի 2007 թվականի նպատակային ընդունելության արդյունքում, մանկավարժական մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի շրջանակներում,  բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվել 77 դիմորդներ:
Հանրակրթության ոլորտի բարեփոխումների կարևոր խնդիր է կրթության որակի գնահատման և վերահսկման նոր համակարգի ներդնումը: Կրթության որակի վերահսկման միասնական նոր համակարգի համաձայն, 2007 թվականին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից անց է կացվել պետական ավարտական ու միասնական քննություն:
Ներկայումս շարունակվում են ավարտական քննությունների նոր կարգի աստիճանական ներդրման աշխատանքները: Մշակվել և փորձարկման են ներկայացվել  «Մաթեմատիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն), «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների քննական թեստերի նմուշօրինակները:
Կրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացման, պետական չափորոշիչների կիրառման վերահսկողության և մշտադիտարկման ապահովմանը նպաստելու, կրթության որակի բարձրացմանն աջակցելու և կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների նկատմամբ պետական և հասարակական վերահսկողություն ապահովելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «ՀՀ կրթության պետական տեսչության գործունեության հրապարակային հաշվետվությունների մշակման և ներկայացման կարգի» նախագիծը:  Տեսչական տուգումներ են կատարվել 42 հանրակրթական, 1 նախադպրոցական և 3 նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում: Տեսչավորման արդյունքները հրապարակվել են «Կրթություն» շաբաթաթերթում և նախարարության ինտերնետային կայքում: ՀՀ կրթության պետական տեսչությանը հասցեագրվել են շուրջ 200 դիմում-բողոքներ, որոնց 60%-ը ստացել է դրական լուծում:
Հանրակրթության համակարգի արդյունավետության ապահովման տեսանկյունից հանրակրթական դպրոցներում «աշակերտ/ուսուցիչ» հարաբերակցությունը կազմել է 14.03` 2006թ. 13.8-ի համեմատ, «աշակերտ/ոչ ուսուցիչ» հարաբերակցությունը կազմել է 23.28` 2006թ. 22.73-ի համեմատ, իսկ դասարանների միջին խտությունը 21.77` 2006թ. 22.23-ի դիմաց: Դասարանների միջին խտությունը տարրական դպրոցում կազմել է 21.7, միջին դպրոցում` 25.0, ավագ դպրոցում` 23.7:  Ուսուցիչների միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 22.0:
2007 թվականին հանրապետության դպրոցներում դասավանդվող դրույքների ընդհանուր թիվը կազմել է 31926.1` 2006թ. 33671.5 դրույքի դիմաց: Դրույքների քանակը նվազել է դասարանների միջին խտության ավելացման հաշվին, որը պայմանավորված է նաև  2006թ. դպրոց հաճախող 12 տարվա ուսուցմամբ առաջին դասարանցիներով:
Կրթության մատչելիության և հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից կարևորվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության մեջ ներգրավման և որակի բարելավման խնդիրները: Մշակվել են թույլ մտավոր հետամնացություն ունեցող երեխաների ուսուցման 10 անուն առարկայական ծրագրեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ: ՀՀ կառավարության կողմից հաստատվել է նաև բժշկահոգեբանամանկավարժական գնահատում իրականացնող կենտրոնների ցանկը: Ներկայումս ներառական կրթություն են իրականացնում 14 հանրակրթական դպրոցներ:  2008թ. նախատեսվում է այդ դպրոցների թիվը ավելացնել ևս 15-ով:
Ազգային փոքրամասնությունների կրթական հիմնախնդիրներին աջակցելու նպատակով լրամշակվել է հիմնական դպրոցի եզդիերենի հայեցակարգը և ծրագիրը, աշխատանքներ են տարվել 4-րդ և 5-րդ դասարանների դասագրքերի ստեղծման ուղղությամբ:
Նախարարության կարևոր խնդիրներից է եղել նաև աշակերտների արտաուսումնական և մարզառազմական դաստիարակությունը: Այս ուղղությամբ կազմակերպվել են սովորողների գեղարվեստական և տեխնիկական ստեղծագործության բազմապիսի ցուցահանդեսներ ու մրցումներ, անցկացվել սպորտ-առողջարարական և մարզառազմական տարաբնույթ միջոցառումներ, որին մասնակցել են շուրջ 202000 դպրոցականներ և 3080 ուսանողներ:
2007 թվականին որակավորվել են հանրապետության հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1281 զինղեկներ: Հանրապետության 300 ուսումնական հաստատություններ ապահովվել են ուսումնական զենքով: Ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մեծ ներդրման համար ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԿԳ նախարարության կողմից պարգևատրումների են արժանացել  շուրջ 80 զինղեկներ և տնօրեններ:
Հանրակրթության որակի ապահովման տեսանկյունից շատ կարևոր է դառնում նախադպրոցական կրթությունը: Նախարարության ռազմավարությունը նախադպրոցական կրթության ոլորտում ուղղված է համակարգի արդիականացմանը և զարգացման նախադրյալների ստեղծմանը: Մշակվել և ընդունվել են «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք գերատեսչական նորմատիվային ակտեր:
12-ամյա կրթական համակարգին անցնելու կապակցությամբ առավել կարևորվում է 5-6 տարեկան երեխաների դպրոցին նախապատրաստվածության հարցը: Նախադպրոցական կրթական չափորոշիչների հիման վրա մշակվել է «Մանկապարտեզի ավագ խմբի (5-6 տարեկանների) կրթական համալիր ծրագիրը», ինչպես նաև ծրագրից բխող 15 անուն ծրագրամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ: 2007 թվականին մշակվել է «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագիրը», որի հիմնական նպատակն է նախադպրոցական կրթության ծառայությունների որակի և մատչելիության բարելավոււմը` հատուկ ուշադրություն դարձնելով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության մեջ ընդգրկման ավելացմանը: Ծրագրի փորձարկումը նախատեսվում է իրականացնել Լոռու և Շիրակի մարզերում, որի արդյունքում նախատեսվում է նախադպրոցական հաստատություններում 6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը Լոռու մարզում  9.4%-ից հասցնել 25%-ի, իսկ Շիրակի մարզում` 8.7%-ից 20%-ի:
Նախադպրոցական կրթության ոլորտի զարգացման գործում կարևորվում է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը:
Մասնագիտական կրթության ոլորտի հիմնախնդիրն է շուկայական տնտեսության պայմաններում մրցունակ մասնագետների պատրաստումը: Ներկայումս միջին մասնագիտական 80 պետական և շուրջ 25 ոչ պետական ուսումնական հաստատություններում սովորում է շուրջ 27500 ուսանող և դասավանդում` շուրջ 4000 դասախոս, իսկ 28 արհեստագործական ուսումնարաններում սովորում է շուրջ 7500 ուսանող և դասավանդում շուրջ 500 մանկավարժ ու արտադրական ուսուցման վարպետ:
2006/2007 ուսումնական տարում հանրապետությունում գործել են 23 բարձրագույն պետական ուսումնական հաստատություններ և 10 մասնաճյուղեր, որոնցում սովորել է 81383 ուսանող, նրանցից 61419-ը կամ 75.5%-ը` վճարովի ուսուցմամբ: Ոչ պետական բուհերի թիվը 64 է, որոնցում սովորել է 24447 ուսանող: ՀՀ պետական բուհերում դասավանդողների թիվը կազմել է 7138, այդ թվում` 610 գիտության դոկտորներ, 2733 գիտության թեկնածուներ, 659 պրոֆեսորներ, 2089 դոցենտներ:
Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում նախարարության քաղաքականությունն ուղղված է աշխատաշուկայի պահանջներին միտված մասնագիտական կրթության և կրթական ծառայությունների մատուցման բարձր որակի ապահովմանը: Մշակվել և հաստատվել են 23 նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչ, ինչպես նաև հանրային սննդի ոլորտի 5 զբաղմունքների վերապատրաստման դասընթացների ծրագրեր և նախնական ու միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը:
2007 թվականին հիմնադրվել է Ամասիայի արհեստագործական ուսումնարանը: Իրականացվել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 150 դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման դասընթացներ:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնախնդիրը Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործումն է, որը կապահովի հանրապետության բարձրագույն կրթության ինտեգրումը Եվրոպական միասնական կրթական համակարգին: Բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում ձեռնարկված բարեփոխումները ներառում են կրթության կառուցվածքը, բովանդակությունը և կառավարումը: Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է բարձրագույն կրթության մասնագիտությունների նոր ցանկը, ինչպես նաև բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմ) հավելվածը: Գործող մասնագիտությունների ուսումնական պլանները վերակազմվել են մոդուլային սկզբունքով:
Կրեդիտային համակարգի կազմակերպման միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում մշակվել և առանձին գրքույկով հրատարակվել է «Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման օրինակելի կարգը»: 2007/2008 ուստարվանից մի շարք պետական բուհերի բակալավրիատում և մագիստրատուրայում կրթության կազմակերպումը իրականացվել է կրեդիտային համակարգի հենքի վրա: Հրատարակման է նախապատրաստվել «Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի որակավորումների շրջանակի» հայերեն տարբերակը:
2007 թվականին աշխատանքներ են իրականացվել նաև բարձրագույն կրթության ոլորտում` որակի ապահովման համակարգի կարիքների գնահատման, որակի հիմնական սահմանումների ձևակերպման, ինչպես նաև որակի ապահովման արտաքին ու ներքին համակարգերի սկզբունքների մշակման ուղղությամբ:
Բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի կարևոր խնդիրներ են նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակապես նոր կադրերի պատրաստումը, բուհերում ներդրվող խոշորացված մասնագիտությունների ցանկի մշակումը, ինչպես նաև բուհերի կառավարման և ֆինանսավորման ինքնավարության ընդլայնման ապահովումը:
Աշխատանքներ են տարվել հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման, ինչպես նաև այդ բնագավառում տեղ գտած խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ: Իրականացվել են շուրջ 270 ուսումնասիրություններ` հաստատությունների կրթական գործունեության լիցենզիայի պայմանների և պահանջների բավարարման ուղղությամբ, որոնցից 183-ը` հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այդ թվում 64-ը` նախադպրոցական կրթական ծրագրով): Մասնագիտական կրթության ոլորտում, լիցենզավորման և պետական հավատարմագրման ուղղությամբ, բարեփոխումների համատեքստում առավել կարևոր խնդիր է համարվում մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների հստակեցումը:
Հայաստանի կրթության համակարգի ինտեգրմանը և զարգացմանը էապես նպաստում են սովորողների և դասախոսների փոխանակման ծրագրերը: 2007թ. միջպետական համաձայնագրերի շրջանակներում նախարարության կողմից բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով արտերկրներ են գործուղվել  97 ՀՀ քաղաքացիներ:  2007/08 ուստարում միջպետական համաձայնագրերի և ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բուհեր են ընդունվել և անվճար բարձրագույն կրթություն են ստանում 90 օտարերկրյա քաղաքացիներ: Շուրջ 250 օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթեր ուսումնասիրվել և ուղարկվել են ՀՀ բուհեր` նրանց ընդունելությունը կազմակերպելու նպատակով: Ներկայումս ՀՀ բուհերում ուսանում են շուրջ 2200 օտարերկրյա քաղաքացիներ:
Հանրապետությունում լեզվի բնագավառում միասնական քաղաքականության իրականացման, գրական հայերենի կանոնակարկման և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության ապահովման նպատակով իրականացվել են մի շարք տեսչական շրջայցեր: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվել է 31 ստուգում, որի արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել 10-ը: 
Գիտության ոլորտում նախարարության քաղաքականությունն ուղղված է գիտության ֆինանսավորման ծավալների ավելացմանը, ֆինանսավորման արդյունավետության և գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, գիտական ներուժի վերարտադրության ապահովմանը, գիտության և տեխնոլոգիաների գերակա ուղղությունների հստակեցմանը:
2007 թվականին պետական բյուջեից ֆինանսավորվել են 914 գիտական ծրագրեր և թեմաներ` 58352.0 մլն դրամ ծավալով, մասնավորապես`
-գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ‎ֆինանսավորում` 150 ծրագիր, 3521.3 մլն դրամ,
-գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում` 759 թեմա, 1340.9 մլն դրամ,
-գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային ծրագրային ֆինանսավորում` 5 ծրագիր, 833.0 մլն դրամ:
Գիտության համակարգի զարգացումն ապահովելու նպատակով լրամշակվել է Հայաստանի Հանրապետություն գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Համաձայն հայեցակարգի, 2007 թվականին նախարարության համակարգում ստեղծվել է Գիտության պետական կոմիտեն, որն ստանձնելու է գիտության ոլորտի բարեփոխումներին  ուղղված միջոցառումների իրականացման գործընթացը:
2007 թվականին լրամշակվել են գիտական աստիճանաշնորհման և կոչումաշնորհման անվանացանկերը, ինչպես նաև որակավորման քննությունների ծրագրերը: Գիտական աստիճանի վկայագիր տրվել է 530 գիտնականի (այդ թվում՝ 52 գիտության դոկտորի), իսկ օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի համապատասխանեցման հավաստագիր՝ 30 գիտնականի (այդ թվում` 7 դոկտորի): Գիտական կոչման վկայագիր տրվել է 341 գիտնականի  (այդ թվում՝  71 պրոֆեսորի և 270 դոցենտի):
Կրթության ոլորտում մեծ կարևորություն ունի նաև համագործակցությունը արտերկրում` հայապահպանության խնդրի տեսանկյունից: Իրականացվել է սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստում, որին մասնակցել են 27 ուսուցիչներ` 11 երկրներից: 2007 թվականին կազմակերպվել է հայոց լեզվի և գրականության համահայկական երրորդ օլիմպիադան և նրա շրջանակներում անցկացվող` Հայագիտական գիտելիքների մրցույթ, որին մասնակցել են 106 պատանիներ` 11 երկրներից:
2007 թվականին ՀՀ պետական բուհերում, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և ասպիրանտուրայում ուսանելու համար ընդունվել են 453 դիմորդների փաստաթղթեր: Ներկայումս հանրապետության մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում են ավելի քան 3200 սփյուռքահայ երիտասարդներ: Շարունակվել է արտերկրի հայկական կրթօջախներին դասագրքեր և ուսումնական նյութեր տրամադրելու գործընթացը:
Վերջին տարիներին կրթությանն ուղղվող պետական ծախսերի դինամիկայում արձանագրվել են դրական տեղաշարժեր: Այսպես՝  2007 թվականին կրթության ոլորտի համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 2.82%, 2006 թվականի`  2.53%-ի դիմաց: 2007 թվականին պետական բյուջեից կրթության և գիտության բնագավառներին հատկացվել է 91775.95 մլն դրամ, որը կազմում է պետական ծախսերի 16.4%-ը:
Նախարարությունը կարևորել է գործունեության թափանցիկության, տեղեկատվության մատչելիության ապահովումը և քաղաքացիական հասարակության մասնակցությունը: 2007 թվականին նախարարությունում շարունակել է գործել «Թեժ գիծ» հեռախոսակապը, որի միջոցով քաղաքացիներին հուզող հարցերին տրվել են պարզաբանումներ: Բարձրացված հարցերը հրապարակվել են «Կրթություն» շաբաթաթերթում: Պարբերաբար կազմակերպվել են մամուլի ասուլիսներ ինչպես նախարարության տարբեր ստորաբաժանումների գործունեության, այնպես էլ ոլորտում իրականացվող գործընթացների և առկա հիմնախնդիրների վերաբերյալ: 2007 թվականին շահագործվել և նորացվել է նախարարության ինտերնետային կայքը, որտեղ զետեղված են ոլորտին վերաբերող իրավական փաստաթղթեր, իրականացվող գործընթացներին առնչվող տեղեկատվություն: Տարածվել են հանրության լայն շերտերին հետաքրքրող տեղեկություններ` մամուլի հաղորդագրությունների, նախարարության ինտերնետային կայքի և ԶԼՄ-ներում առկա թեմատիկ հաղորդաշարերի միջոցով:
2007 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրով նախատեսված 32 միջոցառումներից 22-ը կատարվել է ժամանակին, 1-ը` ուշացումով, 1-ը` հետաձգվել և 8 -ը` հանվել:
2008 թվականի համար սահմանվել են հետևյալ գերակա խնդիրները և դրանց իրականացման միջոցառումները`
1.Նախադպրոցական կրթության մատչելիության ապահովում`
-նախադպրոցական կրթության 2008-2015թթ. ռազմավարության ներդրման և փորձնական ծրագրի իրականացում:
2.Հանրակրթության ոլորտի բարեփոխումներ`
-12-ամյա կրթության ուսումնական պլանի, առարկայական նոր ծրագրերի և չափորոշիչների մշակում, մեթոդական նյութերի պատրաստում և տպագրում,
-ուսուցիչների վերապատրաստում համաձայն նոր ծրագրերի,
-առանձին գործող ավագ դպրոցների փորձնական ծրագրի իրականացում,
-անցում ամփոփիչ և ընթացիկ գնահատման նոր համակարգի,
-հանրակրթական հաստատություններում ուսուցման նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնում:
3.Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացում`
-նախնական և միջին մասնագիտական կրթության միասնական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում,
-մանկավարժական կադրերի  վերապատրաստում,
-մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մեխանիզմների մշակում:
4.Բարձրագույն կրթության բարեփոխումները` ըստ Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղությունների`
-բարձրագույն մասնագիտական կրթության կրեդիտային համակարգին համապատասխան պետական կրթական չափորոշիչների մշակում, հաստատում և ներդրում,
-համընթեռնելի և համատեղելի բարձրագույն կրթության փաստաթղթերի ներդրում,
-մասնագիտական և ակադեմիական աստիճանների որակավորման համակարգի ներմուծում` համադրելիության ապահովման նպատակով,
-որակավորումների ազգային համակարգի ստեղծում:

 



        
 
  Կրթություն    
  Գիտություն    
  Առաջարկություններ    
  Ծրագրեր    
  Բոլոնիայի գործընթաց    
  Գրանցվել նորություններին