ՀՀ Շիրակի մարզի «Արփենիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
2.Բարձրագույն կրթություն
3.Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
3.Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը / ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2011թ. դեկտեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից 1600-ը, բացի կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 1200-ին, Արփենիի միջնակարգ դպրոցում, հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, գ. Արփենի:
Տեղեկությունների համար զանգահարել` 093 17-89-84 հեռախոսահամարով:
|