ՄԵՐ ՄԱՍԻՆ
Նախարար
Նախարարություն
  Հաշվետվություն
Ծրագիր
Բյուջե
Կանոնադրություններ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՐԴ 2014
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ
HIGHER EDUCATION
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԴԻՄԵՔ ՄԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԱՐԽԻՎ













 
  Տեղեկատվություն        Միջազգային կապեր        Հետադարձ կապ       Home page EDU WEB MAIL 
 
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ   



ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 1.Ընդունվել և լրամշակվել է  հանրակրթության ոլորտը կարգավորող նորմատիվային, իրավական ակտեր, այդ թվում`
•ՀՀ կառավարության 28.07.2011թ. N 1088-Ն որոշմամբ հաստատվել է <<Հանրակրթության պետական չափորոշիչը>>:
•<<Հայաստանի Հանրապետությունում  դպրոցականների առարկայական  օլիմպիադաների  կազմակերպման և անցկացման կարգը>>: /հրաման N 280-Ն 05.04.2011թ./:
•ՀՀ կառավարության որոշումը <<Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային եվ հանրապետական հանձնաժողովների ձևավորման եվ գործունեության, ատեստավորման միջոցով որակավորում ստացած հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու կարգերը, ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները հաստատելու մասին>> /17.01. 2011թ.  N  39   որոշում, 10. 08.2011թ.    N  823  որոշում,  08.10.2011թ.  N 1422  որոշում/:
2.Հանրակրթության ոլորտի բարեփոխումներ.
2011-2012 ուսումնական տարվանից հանրապետության դպրոցների 2-րդ դասարանից  սկսած, ուսումնական պլանով  ներդրվել է <<Շախմատ>> առարկան, որի դասավանդումը նախատեսված է ավարտել 4-րդ դասարանում:
Այդ նպատակով  բոլոր դպրոցներում ստեղծվել են շախմատի առանձնացված դասասենյակներ: Այս դասասենյակները կահավորելու  համար ձեռք է բերվել շախմատի գույքի 15444 լրակազմ` /1 սեղան և 2 աթոռ/ 386100 հազար դրամ արժողությամբ, շախմատ, շախմատ-2 դասագիրք, ուսուցչի ձեռնարկ-2, շախմատի դասավանդման հոգեբանական ձեռնարկ-2, ցուցադրական տախտակ, շախմատի աշխատանքային տետր, գործնական վարժություն-1:
•Մշակվել և հաստատվել է <<Առողջ ապրելակերպ>> դասընթացը 10-11-րդ դասարանների համար: Հանրակրթական դպրոցների ավագ դասարանների <<Հասարակագիտություն>> առարկայում ներառվել է <<Թրաֆիքինգ>> թեման:
Ներաառական դպրոցների ցանկն ավելացել է 15-ով` հանարապետությունում դրանց թիվը  81-ն է: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության բարելավման նպատակով ՀՀ կառավարության որոշման համաձայն Տավուշի մարզում իրականացվում է համընդհանուր ներառական կրթության կազմակերպման փորձնական ծրագիր: Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում է հասարակական դիտորդական խմբի միջոցով իրականացվող մշտադիտարկումը:
50 հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային ուսումնական կենտրոնների վերազինում և նորարարական տեխնոլոգիաների ներդրման նպատակով տարբեր հանրակրթական ուսումնական հաստատություններում հիմնվել են 5 նեթբուքային դասարաններ: Շուրջ 1000 հանրակրթական ուսումնական հաստատություններում վարչական և գործավարական գործառույթների իրականացման համար տրամադրվել է  համակարգչային սարքավորումների մեկական փաթեթ:
•Կատարվել է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառի կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության ուսումնասիրություն, գործընկերային կապերի հաստատում: Մասնավորապես` դպրոցներում փորձնական նպատակով ներդրվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մշակած «Ուսում» համակարգը և ԼՈԳՈ» (Microworlds LOGO) էլեկտրոնային ուսուցողական դպրոցական ծրագիրը:
3.Դպրոցականների առարկայական հանրապետական և միջազգային օլիմպիադաներ
•Հայաստանի Հանրապետությունում  դպրոցականների առարկայական  օլիմպիադաները անցկացվում են հանրակրթական 16 առարկաներից /<<Մաթեմատիկա>>, <<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>>, <<Ինֆորմատիկա>>, <<Աստղագիտություն>>, <<Հայոց լեզու, հայ գրականություն>>, <<Ռուսաց լեզու>>, <<Անգլերեն>>, <<Ֆրանսերեն>>, <<Գերմաներեն>>, <<Պատմություն>>, <<Աշխարհագրություն>>, <<Հայոց եկեղեցու պատմություն>>, ՆԶՊ/: ՆԶՊ առարկան ներառված է 2011 թվականից:
Հայաստանի դպրոցականները 2011 թվականին մասնակցել են <<Մաթեմատիկա>>, <<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>>, <<Ինֆորմատիկա>> և <<Աստղագիտություն>>  առարկաներից կազմակերպված միջազգային օլիմպիադաներին /թվով 6/:
Մաթեմատիկայի օլիմպիադային /Հոլանդիա/ մասնակցել են չորս աշակերտներ: Երևանի ֆիզմաթ դպրոցի սաներ Արմեն Վարդանյանը  արծաթե մեդալի մրցանակակիր է, Արտյոմ Քոսյանը, Արշակ Մինասյանը և Մհեր Մնացականյանը ստացել են գովասանագրեր:
<<Ֆիզիկա>> առարկայի օլիմպիադային /Թայլանդ/ մասնակցել են չորս աշակերտներ: Երևանի ֆիզմաթ դպրոցի սան Վարդան Ավետիսյանն արժանացել է գովասանագրի:
<<Ինֆորմատիկա>> առարկայի օլիմպիադային /Թայլանդ/  մասնակցել են չորս աշակերտներ: Երևանի ֆիզմաթ դպրոցի սան Արմեն Վարդանյանը դարձել է  բրոնզե մեդալակիր:
<<Աստղագիտություն>> առարկայի օլիմպիադային /Ղազախստան/ մասնակցել են հինգ աշակերտներ: Երևանի <<Քվանտ>> վարժարանի սաներ Լևոն Ստեփանյանը և Վիրաբ Գևորգյանը  համապատասխանաբար ստացել են ոսկե և բրոնզե մեդալներ, իսկ Երևանի ֆիզմաթ դպրոցի սաներ Կարեն Համբարձումյանը և Վարդգես Մամբրեյանը`  բրոնզե մեդալներ:
Մեր դպրոցականները /4-ական/ մասնակցել են նաև <<Քիմիայի>> /Թուրքիա/ և <<Կեսաբանության>> /Թայվան/ օլիմպիադաներին:
4.Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման գործընթացի կազմակերպում
• ՀՀ կրթության և գիտության նախարարի 13.09.2011թ. N 1036-Ա/Ք հրամանով հաստատվել է  2011-2012 ուստարում ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը: Երաշխավորված 16 կազմակերպություններից 13-ը, ըստ առարկաների, ձևավորել են վերապատրաստվող ուսուցիչների խմբեր և իրականացրել հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ  7700  ուսուցիչների վերապատրաստում։ Սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վկայականի օրինակելի ձև։ Վերապատրաստված բոլոր ուսուցիչները ստացել են վկայական, որը վավեր է վերապատրաստումից հետո 6 ամսվա ընթացքում։
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատվել է ատեստավորման ենթական ուսուցիչներից պահանջվող փաստաթղթերի ցանկը:
5.Պետական բյուջեով տպագրվող դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների հայտերի պատրաստում
•Պետական բյուջեով տպագրվել և բաշխվել են հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում գործածության երաշխավորված այլընտրանքային դասագրքերը: ՀՀ ԿԳ նախարարի 29.08.2011թ. N 999-Ա/Ք հրամանով հաստատվել է 2011–2012 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը: Ձևավորվել են նաև հանրակրթական դպրոցին անհրաժեշտ ուսումնամեթոդական ձեռնարկների հայտերը:
Հայաստանի Հանրապետության պետբյուջեով հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների թվաքանակով հրատարակվել և բաշխվել են նաև 12-րդ դասարանի <<Հայոց լեզու>>/հումանիտար հոսք/, <<Հայոց լեզու>>/բնագիտական  հոսք/, <<Հայ գրականություն>> /հումանիտար հոսք/,  <<Հայ գրականություն>> /բնագիտական հոսք/,  <<Հայոց պատմություն>> /հումանիտար հոսք/, <<Հայոց պատմություն>> /բնագիտական հոսք/ և <<Հասարակագիտություն>> առարկաների նոր դասագրքերը:
6. Հանրակրթականն ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստում /հավաստագրում/ իրականացնող կազմակերպությունների մրցույթի անցկացում   
•Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով 2011 թվականին 3 անգամ հայտարարվել է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ, որն անցկացվել է կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված <<Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և  վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի>> պահանջներին  համապատասխան: Մրցույթին մասնակցել են 5-7 կազմակերպություններ, որոնց, մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո, իրավունք է տրվել իրականացնել վերապատրաստումներ: Դրանք են. <<Կրթության ազգային ինստիտուտ>> ՓԲԸ-ն, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտը, <<Կրթություն առանց սահմանի>> ՀԿ-ն, <<Մանկավարժական նախաձեռնություն>> հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, Խ.Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանը, <<Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը>>:
Կազմակերպվել է .
•<<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն տնօրեն>> և <<Տարվա լավագույն դաստիարակ>> ամենամյա մրցույթը: Տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին ՀՀ վարչապետը պարգևատրել է ավտոմեքենաներով: Մրցույթին մասնակից մյուս ուսուցիչները խրախուսվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից:
•<<Հայոց պատմություն>>, <<Հայոց եկեղեցու պատմություն>>, <<Հայոց լեզու և գրականություն>>, բնագիտական /<<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>>/ առարկաների ուսուցիչների և դասվարների ամենամյա մրցույթը, որի  մարզային փուլին մասնակցել են շուրջ 200 ուսուցիչներ, իսկ հանրապետական փուլին`  50 ուսուցիչներ: Հաղթողները պարգևատրվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ` Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ կրթության և գիտության  նախարարի կողմից:
• 2011 թվականին ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներին հանձնարարվել է գրել շարադրություններ հետևյալ թեմաներով. <<Մենք ենք տերը մեր անկախության>> /նվիրված ՀՀ անկախության 20 ամյակին/, <<Իմ համայնքը>> /նվիրված ՏԻՄ-երի 15 ամյակին/, <<Իմ ընտանիքը>> /Հայաստանի կանանց հանրապետական խորհրդի հետ համատեղ/, <<Երիտասարդությունը Հայաստանի ապագան է>> /Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ համատեղ/, <<Հավատում եմ քեզ, զինվոր>> /ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ/, <<Ոստիկանն իմ պաշտպանն է>> /ՀՀ ոստիկանության հետ համատեղ/, <<Մեր հզորության մայրաքաղաք Անին>>: Լավագույն շարադրությունների հեղինակները պարգևատրվել են ՀՀ նախագահի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման նախախարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության կողմից: <<Մենք ենք տերը մեր անկախության>> շարադրությունների հաղթողներին օգոստոս ամսին ընդունել է ՀՀ նախագահը:
•Դպրոցականների ամենամյա ասմունքի փառատոն` նվիրված Վահագն Դավթյանին. հաղթողները պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ, Հայաստանի գրողների միության և Չարենցի տուն թանգարանի կողմից:
7.Նախադպրոցական կրթություն
Հրատարարակվել է <<Ծննդից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչները>> ձեռնարկը, որը բաշխվել են ՀՀ մարզերի գյուղական և քաղաքային համայնքների մանկապարտեզներին:
ԿԳՆ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում <<Սեյվ դը չիլդրեն>> միջազգային կազմակերպությունը իրականացնում է <<Վաղ մանկության զարգացման ծրագրեր>> ՀՀ Լոռու, Տավուշի մարզերում, այդ թվում` Վանաձորի թիվ 2, Դիլիջանի թիվ 12, Սպիտակի թիվ 2 մանկապարտեզներում:
8. <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն դաստիարակ>>, <<Տարվա լավագույն տնօրեն>> ամենամյա մրցույթ: <<Հայոց պատմություն>>, <<Հայոց եկեղեցու պատմություն>>, <<Հայոց լեզու և գրականություն>>, բնագիտական /<<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>>/ առարկաների ուսուցիչների և դասվարների ամենամյա մրցույթ: Հանրապետական մրցույթների, միջոցառումների կազմակերպում /ասմունքի փառատոն, շարադրություններ, այլ մրցույթներ/:

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ընդունվել և հաստատվել են միջին մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող ՀՀ կառավարության որոշումներ,  կարգեր և հայեցակարգեր, այդ թվում`.

•ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 1210-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> N 1680-Ն որոշում /Հաստատվել է արհեստագործական պետական ուսումնարանի օրինակելի կանոնադրությունը և 12 ուսումնարաններ անցել են ԿԳՆ ենթակայության/:
•ՀՀ Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներին աջակցություն է ցուցաբերել Եվրոպական Միությունը:
•Մշակվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխման  շարունակության և զբաղվածության հայեցակարգը>>, որի շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները`
1. 12 փորձարարական քոլեջները վերանվանվել են և գրանցվել են որպես տարածաշրջանային քոլեջներ: Հաստատվել է տարածաշրջանային պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը:
2. Բարելավվել են 12 տարածաշրջանային քոլեջների շենքային պայմանները, կատարվել են վերանորոգման աշխատանքներ:
Կայացել են համակարգչային տեխնիկայի, կաբինետների և լաբորատորիաների, կենցաղային տեխնիկայի և գույքի գնումների մրցույթները: Հաղթած կազմակերպությունները ըստ ժամանակացույցի իրականացրել են  մատակարարումները :
3. Ընդունվել է ՄԿՈՒԶԱԽ-ի վերանայված կանոնադրությունը, որում հաշվի են առնված Խորհրդի կառավարման փոփոխությունները: Խորհուրդը նիստեր է հրավիրում տարեկան 4 անգամ:
4. 12 տարածաշրջանային քոլեջների խորհուրդները հաստատել են իրենց ուսումնական հաստատության բիզնես պլանը և աշխատողների խրախուսման ու պատասխանատվության ենթարկելու կարգը:
4. ՀՀ կառավարության որոշումներով միացման ձևով վերակազմակերպել են ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական 20 ուսումնական հաստատություններ: Պետական ուսումնական հաստատությունների ընդհանուր թիվը նվազել է 10-ով:
5. Համաձայն «ՄԿՈՒ հաստատությունների գերատեսչական ենթակայության փոփոխության միջնաժամկետ ռազմավարական ծրագրի»` ՀՀ-ում գործող արհեստագործական ուսումնարանները անցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ :
6. Հաստատվել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը»: Խորհրդի կազմում ավելացվել են տարածքային զբաղվածության ծառայության ներկայացուցիչներ: Իրականացվել է 6 տարածաշրջանային քոլեջների կառավարման խորհուրդների անդամների վերապատրաստման դասընթացներ:
8. Մշակվել և հաստատվել են  ՄԿՈՒ մասնագիտությունների և որակավորումների 20 պետական կրթական  չափորոշիչներ:
9. Հիմնադրվել է Ուսուցման ազգային հիմնադրամը: 
10. Մշակվել է «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» տեխնիկական առաջադրանքը:
11. Իրականացվել է շուրջ 1000 դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստում:
12. Ուսումնական հաստատություններում փորձարկման նպատակով ներդրվել են 19 կրթական չափորոշիչներ:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մշակվել և հաստատվել են նորմատիվային  կարգեր, որոնք ենթադրում են սկզբունքային նորարարություններ բուհական կրթական համակարգում և միտված են  բուհական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Հաստատվել են.
•<Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության մասին > կարգը Բոլոնիայի գործընթացի գերակա ուղղություններից մեկն է և նշանակում է ուսանողների ազատ տեղաշարժի հնարավորություն այն  ակադեմիական տարածքում, որի մասն են կազմում  ոչ միայն Հայաստանի, այլև Բոլոնիայի գործընթացի անդամ այլ երկրների   բարձրագույն ուսումնական հաստատությունները:
•<Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգ>: Պետական քննությունների ողջ ընթացքը հանձաժողովի կողմից ենթակա է ձայնագրման, որը կպահպանվի մեկ օր: Պետական ավարտական քննությունները քննության հանձնման օրը կարող են բողոքարկվել:
•<Ուսանողների հեռացման, ազատման կամ վերականգնման կարգի> համաձայն,  ընթացիկ <անբավարար> առաջադիմությամբ ուսանողները, բացառությամբ պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքով սովորողների,  իրավունք կունենան  մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը ունենալ ակադեմիական պարտքեր` 12 կրեդիտի չափով:
•Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը /ՀՀ կառավարությունը  2011 թվականի  հունիսի 30-ի թիվ 978–Ն որոշում/:
•Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները  /ՀՀ կառավարությունը 2011 թվականի   հունիսի 30-ի թիվ  959  -Ն որոշում/
•ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը /ՀՀ կառավարության արձանագրային որոշում 30 հունիսի 2011 թվականի  թիվ 25/
•Հրատարակվել է «Բարձրագույն կրթությունը Հայաստանում» օտարալեզու գիրքը և խտասկավառակը:
•Բացվել է ՀՀ ԿԳ նախարարության <Study in Armenia> օտարալեզու կայքը:
Բոլոնիայի գործընթացի Լեհ-հայկական համանախագահության շրջանակում կազմակերպվել են.
•Ուսանողական միջազգային ամառային դպրոց <Ուսանողների դերն ու ներգրավվածությունը Բոլոնիայի գործընթացում> թեմայով /Ծաղկաձոր, 3-10 հուլիս 2011թ. /

•Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի խորհրդի հանդիպում /Երևան 7 սեպպտեմբեր 2011/, որին մասնակցել են խորհրդի անդամ երկրների` Հայաստանի, Լեհաստանի, Հունգարիայի, Դանիայի, Ռումինիայի բարձրագույն կրթության ոլորտի և խորհրդատու մարմինների` Եվրախորհրդի, Ուսանողների եվրոպական միության և Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչները:
•<Բարձրագույն կրթության ֆինանսավորումը>/8-9 սեպտեմբեր 2011թ./ թեմայով միջազգային համաժողով,
•<Ուսանողների մասնակցությունը բարձրագույն կրթության կառավարմանը> միջազգային սեմինար  /Աղվերան  8-9 դեկտեմբեր 2011թ./:
 
ԼՐԱՑՈՒՑԻՉ և ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի լրացուցիչ և շարունակական կրթության բաժինը 2011թ. ընթացքում իրականացրել է <<ՀՀ լրացուցիչ և շարունակական կրթության մասին ազգային զեկույց>>-ի նախագծի մշակման աշխատանքներ:
Կազմակերպվել են.
•Լրացուցիչ և շարունակական կրթությանը նվիրված համաժողով` Եվրոպական <<TAIEX>> (Թայեքս` Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակում) ծրագրի շրջանակում:
•<<Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում-2011>>  միջոցառումների շարքը:

ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
•Լրամշակվել է ՀՀ հանրակրթական  դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը:
•ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան դարձել է դպրոցականների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ:
•ՀՀ ԿԳ և ԱԻ նախարարությունների, Հայկական Կարմիր խաչի ընեկության, Օքսֆամ (Մեծ Բրիտանիա) հայաստանյան մասնաճյուղի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հնգակողմ հուշագիր :
•ՀՀ ԿԳ և Պաշտպանության նախարարների համատեղ հրամանով հաստատվել է  հիմանական,  ավագ,  միջնակարգ հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ՆԶՊ կանոնադրությունը:
•<Մենամարտ> վարժասարք է տեղադրվել հանրապետության 15 հանրակրթական ուսումնական հաստատություներում:
•Պատրաստվել են ուսումնաօժանդակ ֆիլմեր հրետանու, ավտոմատի, զինվորական համազգեստի, պահակային ծառայություն, հատուկ գնդի կազմավորման մասին,  տպագրվել  են պաստառներ:
Կազմակերպվել են.
• <<Կորյուն>> ռազմամարզական խաղը, որին մասնակցել է  77 աշակերտ:
•ՆԶՊ առարկայի օլիմպիադան
•Դպրոցականների 20-րդ մարզական խաղերը,
•Դպրոցականների հանրապետական <<Դիպուկ հրաձիգ>>  մրցումները,
•Փողային նվագախմբերի հանրապետական փառատոն,
•Աղետների ռիսկերի նվազեցման կրթության դասընթացներ ՀՀ տարբեր մարզերի մի շարք դպրոցներում:

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ և ՍՓՅՈՒՌՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

2011թվականին Սփյուռքի դպրոցներին տրամադրվել է 47 240 հազար դասագրքեր և այլ ուսումնական օժանդակ նյութեր:
Շարունակվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը` Հայաստանում 11 տարիների ընթացքում  վերապատրաստման դասընթացներին մասնակցել են շուրջ 600  սփյուքահայ ուսուցիչներ 35 երկրներից, այս տարի վերապատրաստվել են 69 ուսուցիչներ:
Իրականացվել է վերապատրաստում Վրաստանում, Լիբանանում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում:
2011թվականին ՀՀ ուսումնական հաստատություններ են ընդունվել 555 սփյուռքահայ դիմորդներ 18 երկրներից, որից 70 սփյուռքհայեր ստացել են անվճար հիմունքներով ուսանելու իրավունք:
2011թվականին իրականացվել է Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ փառատոնը, որին ներկայացվել է շուրջ 1000 աշխատանք 18 երկրից: Մրցույթ-փառատոնի շրջանակներում լույս է տեսել ցուցահանդեսի «Հայոց պետականություն 5000-ամյա և 20-ամյա» խորագրով ալբոմը:
2011 թվականին անցկացվել է Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական օլիմպիադան, որին մասնակցել են 125 պատանիներ 11 երկրներից:
ՀՀ ԿԳՆ  «Ոսկե հուշամեդալ»ով , պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել   սփյուռքի 37 հայագետներ, տնօրեններ, մանկավարժներ և կրթօջախներ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Ստորոգրվել են հետևյալ միջազգային համաձայանագրերն ու ծրագրերը`
•ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին 2011-2013 տարիների համար ծրագիր /18.01.2011թ./
•ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարության միջև Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման մասին համաձայնագիր  /. 18.03.2011թ./
•ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Սեյվ դը չիլդրեն ֆեդեռեյշն, ինկ.» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագիր
«Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության»  /22.03.2011թ./
•ՀՀ կրթության և գիտության նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև համագործակցության մասին հուշագիր /25.03.2011թ./
•ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ռումինիայի կրթության, հետազոտությունների, երիտասարդության և սպորտի նախարարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիր /21.04.2011թ./
•ՀՀ կրթության և գիտության նախարարության և Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի միջև <<Դպրոցական սնունդ> ծրագրի գործողությունների պլան  /08.06.2011թ./
•ՀՀ կրթության և գիտության նախարարության և Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի միջև   /15.07.2011թ./
•ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում 2011-2013թթ. համագործակցության մասին գործնական ծրագիր  /28.07.2011թ./
•ՀՀ կառավարության և Ռումինիայի կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին ծրագիր /08.09.2011թ./
•ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Թոշակառու մանկավարժներ առանց սահմանի» (ԳՐԵՖ) կազմակերպության և Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանության միջև համագործակցության պայմանագիր      /12.10.2011թ./
•Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության միջև գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում 2012-2015 թթ. համագործակցության մասին ծրագիր /01.11.2011թ./
•ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կրթություն ստանալու նպատակով ՀՀ քաղաքացիները գործուղվել են.
Բուլղարիայի Հանրապետություն 4 հոգի/1 բակալավրիատ և 3 մագիստրատուրա/
Ռումինիա՝8 հոգի/ 2 բակալավրիատ, մագիստրատուրա և 3 ասպիրանտուրա/
Վրաստան՝7 հոգի3/ մագիստրատուրա և4 ասպիրանտուրա
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝9 հոգի/1 բակալավրիատ,
7 մագիստրատուրա և1 ասպիրանտուրա/
Արաբական Միացյալ Էմիրություններ՝7 հոգի/7 մագիստրատուրա/
Ռուսաստանի Դաշնություն՝ 152 հոգի/26 բակալավրիատ,60 մագիստրատուրա,
5 կլինօրդինատուրա,61 ասպիրանտուրա/:
•Շուրջ 600 օտարերկրացիներ դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստանալու նպատակով.
Հնդկաստանի Հանրապետություն’ 300 հոգի
Իրանի Իսլամական Հանրապետություն’ 200 հոգի
Սիրիայի Արաբական Հանրապետություն’ 16 հոգի
2011-2012 ուսումնական տարում օտարերկրյա ուսանողները կրթություն են ստանում ՀՀ հետևյալ բարձրագույն ուսումնական հաստատություններում.
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան’ 350 հոգի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա’ 60 հոգի   Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան’ 36 հոգի  ՀՀ պետական ագրարային համալսարան’ 25 հոգի  Գիտությունների ազգային ակադեմիա’ 20 հոգի  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա’20 հոգի


ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ և ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
•Մշակվել և ընդունվել են «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը (2011թ. հուլիսի 19-ի ՀՕ-246):
•Թվինինգ ծրագրի շրջանակներում մշակվել և 1-ին փուլով հաստատվել է «Բարձրագույն մասնագիտական կրթության կարողությունների ընդլայնում Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին ինտեգրվելու նպատակով» ծրագրային առաջարկը:
•Կազմակերպվել է խորհրդաժողով միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ կրթության ոլորտում նախատեսվող զարգացման ծրագրերի ներկայացման և համագործակցության հնարավոր եզրերի քննարկման նպատակով:
•Հավաքագրվել և մշակվել են հանրակրթության, մասնագիտական կրթության և կրթության ֆինանսավորման 2010 թվականի ցուցանիշները, որոնք ներկայացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտ:
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
2011 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեությունն արժանացել է <Ինֆորմացիայի ազատության կենտրոն>-ի <Ոսկե բանալի> ամենամյա մրցանակին:
ԿԳՆ պաշտոնական www.edu.am կայքէջը գերատեսչական կայքերի մեջ մշտապես եղել է առաջատար եռյակում:
Հաստատվել է <ՀՀ ԿԳՆ հաղորդակցության ռազմավարությունը/2011-2015թթ/>,
•<Վորլդ Վիժն Հայաստան> միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ հրատարակվել են տեղեկատվական բուկլետներ ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար: Բուկլետները տեղադրվել են ԿԳՆ և ԿՏԱԿ-ի կայքերում,
•Պատրաստվել և Հանրային ռադիոյով հեռարձակվել են 15 հաղորդում և հակակոռուպցիոն ուղղվածության ռադիոգովազդ/100 հեռարձակում/,
•ՀՀ ԿԳՆ աշխատակիցները ներգրավվել են սոցիալական ցանցերում, մասնավորապես /www.facebook.com/
•ՀՀ ԿԳՆ աշխատակիցների համար պաշտոնական կայքում բացվել են էլեկտրոնային պաշտոնական հասցեներ,
•Բացվել և գործում է պաշտոնական կայքի բլոգը http://armeniaedu.blogspot.com/,
•Լուսաբանվել են  ԿԳ նախարարի այցերը Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի և Արարատի մարզեր/ հեռուստատեսություն, էլեկտրոնային կայքեր, ռադիո/,
•Պատասխան է տրվել քաղաքացիների կողմից էլեկտրոնային փոստով ուղրկված ավելի քան 700 նամակներին,
•Կայքում զետեղվել է նախարարության գործունեությանն առնչվող և հասարակական հետաքրքրություն ներկայացնող շուրջ 220 հայտարարություն, 340 լրատվական նյութ: Միաժամանակ պարբերաբար թարմացվել է կայքի բոլոր բաժինների տեղեկատվությունը:
•Կայքում   տեղադրվել են հանրակրթության  ուսումնական հաստատության տնօրենի մրցույթի հայտարարությունները /օգոստոս-դեկտեմբեր ամիսներին ավելի քան 1008 հայտարարության /,
•Կազմակերպվել է ԿԳ նախարարի և նախարարի տեղակալների, վարչության պետերի  15 մամուլի  ասուլիս, որոնք լուսաբանվել են հանրապետական հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների կողմից, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հանրապետական մամուլում/ 51 հրապարակում/,
•Կազմակերպվել են ԿԳ նախարարի հարցազրույցները  <1-ին լրատվական> կայքին / 18.05.2011/,  <Իրավունք> թերթին/20.05.2011/, <Հայ զինվոր> թերթին/23.03.2011թ/, <Ռեգնիում> լրատվական գործակալության / 24.01.2011թ/, <Լրագիր> էլեկտրոնային կայքին /10.11.2011թ/, <Արմենպրես> լրատվական գործակալությանը /2011թ. դեկտեմբեր/, <Մեդիամաքս> լրատվական գործակալությանը /2011թ. դեկտեմբեր/, որոնք տեղադրված են նաև պաշտոնական կայքում,
•Հանրային քննարկումների է դրվել 25 իրավական ակտի նախագիծ, որոնք տեղադրված են պաշտոնական կայքում:
•Կազմակերպվել է ավելի քան 55 հանրային միջոցառում, որոնք լուսաբանվել են հանրապետական հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների կողմից, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հանրապետական մամուլում/100 հրապարակում/,
•Պատրաստվել է ավելի քան 80 ռադիո և հեռուստատեսային ռեպորտաժ նախարարության գործունեության և ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:
•Նոյեմբերի 4-6-ը կրթության ոլորտը լուսաբանող լրագրողների համար Աղվերանում կազմակերպվել է «Հրապարակայնությունը և հաշվետվողականությունը Բոլոնիայի գործընթացի կարևոր սկզբունքներ» թեմայով եռօրյա սեմինարը:
•Նախարարության աշխատակիցների պարզաբանումներն ու մեկնաբանությունները հրապարակվել են հանրապետական մամուլում տպագրված 90 հոդվածներում և հարցազրույցներում,
•Նախարարության <Թեժ գծով> ընդունվել է 138 ահազանգ, որից 114-ը` Երևանի, 24-ը` մարզերի դպրոցների վերաբերյալ: Բոլոր ահազանգերը համապատասխան ընթացք են ստացել ինչպես նախարարության հանրակրթության վարչության, այնպես էլ կրթության պետական տեսչության կողմից:
•ԿԳ նախարարի մոտ կազմակերպվել է քաղաքացիների 9 ընդունելություն, որոնց ընթացքում նախարարն ընդունել է 96 քաղաքացու: Նախարարի տեղակալների  մոտ կատարվել է  30 ընդունելություն, որոնց ընթացքում պարզաբանումներ են տրվել 150 քաղաքացու:
•Նախարարության ինֆոկենտրոնը սպասարկել է  նախարարություն այցելած 7500 քաղաքացու:

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպվել է’
•Նախարարության աշխատակազմի թվով 44  քաղաքացիական ծառայողների վերապատրաստում և 23 քաղաքացիական ծառայողի  ատեստավորում,  թափուր պաշտոնների  թվով 11 մրցույթ:
•Նախարարության համակարգում ընդգրկված ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների’ 12 ռեկտորների և 2 տնօրենների թափուր պաշտոնների մրցույթ, 5 տնօրենի ատեստավորում:
• Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ քննությանը մասնակցելու համար դիմել են  1635 հավակնորդ, որից 1362-ին շնորհվել է հավաստագիր,  117-ը մրցույթը չեն հաղթահարել :
•20.09.2011թ. առ այսօր ընտրվել և նշանակվել են 85 հանրակրթական (ավագ և հատուկ) ուսումնական հաստատությունների տնօրեններ և նրանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
•Կատարվել են  ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 10 միջնակարգ և 14 ավագ դպրոցի հանձնման-ընդունման աշխատանքները, իսկ թվով 2 արհեսատգործական ուսումնարանի հանձման-
•Ուսումնասիրել և ընտրվել են անհետաձգելի հիմնանորոգման կարիք ունեցող թվով 11 ավագ դպրոցներ, որոնց տեխնիկական առաջադրանքները կազմվել և ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն, նորոգման աշխատանքները 2,268 մլրդ. արժեքով ընդգրկվել են ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի ծրագրում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության քարտուղարության ընդհանուր բաժնում 2011թ հունվարի 10-ից  մինչև  դեկտեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում ստացվել և մուտքագրվել է 21193 գրություն, որոնց բոլորին օրենքով սահմանված ժամկետներում տրվել են պատասխաններ: Այդ թվում.
•Քաղաքացիներից ստացված դիումների, բողոքների, առաջարկությունների վերաբերյալ 4632 դիմում, որոնցից 4410–ին տրվել է պատասխան, իսկ 222–ը ընթացքի մեջ են:
•ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի 797  որոշումների, 482 արձանագրությունների, 1351 հանձնարարականների մուտքագրում:
•Հաշվառվել է ԿԳ նախարարի 1310 հրաման, որոնցից 51-ը նորմատիվ բնույթի, մնացածը անհատական: ՀՀ ԿԳ նախարարի նորմատիվ բնույթի հրամանները սահմանված կարգով գրանցվել են արդարադատության նախարարության կողմից: Հաշվառվել է նաև  ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի 42 հրաման` անհատական բնույթի:

   ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունը  2011 թվականի ընթացքում զարգացման ծրագրերի ու մոնիտորինգի վարչության հետ համատեղ իրականացրել է ՀՀ 2012-2014 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Կատարվել է  ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով հաստատված թվով 68 ծրագրերի ֆինանսավորումը: Oրենքով սահմանված կարգով շուրջ 400 կազմակերպությունների հետ /այդ թվում ենթակա 251/ կնքվել են պայմանագրեր, պատշաճ ձևով ապահովելով նրանց ֆինանսավորումը:
Տարվա ընթացքում իրականացվել են համակարգի ենթակա կազմակերպությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերահսկողություն, վերլուծություն, հաշվետվությունների ընդունում:

ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ
•Հանրակրթական ուսումնական հաստատություններին հատկացվել  է 44000 հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ (2009-2010ուս. տարվա այն շրջանավարտներին, ովքեր ամփոփիչ ատեստավորում են անցել 2010-2011ուս. տարում):
•Նախնական մասնագիտական /արհեստագործական/  ուս. հաստատություններին հատկացվել է 2400 նախնական մասնագիտական կրթության դիպլոմ:
•Միջին մասնագիտական կրթության ուս. հաստատություններին հատկացվել է 9670 դիպլոմ:
•Բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվել է 33130 դիպլոմ:
•Ստուգվել է 1000-ից ավել ավարտական փաստաթղթերի գործերի հիմքեր, որոնցից մի մասին տրամադրվել է կրկնօրինակներ և փաստաթղթերի իսկության վերաբերյալ տեղեկանքներ :
•ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել  պետական պարգևներ, կոչումներ շնորհելու մասին փաստաթղթերի շուրջ 80 անձնական գործի փաթեթ: Պատրաստվել է 300-ից ավել հրամանի նախագիծ` ՀՀ Կրթության և գիտության ոսկե հուշամեդալով, պատվոգրով և շնորհակալագրով պարգևատրելու մասին:
•Ուսումնական հաստատություններին տրամադրվել է շուրջ 24000 դասամատյան, բաշխվել է 22000 գովասանագիր, տրամադրվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ղեկավարման իրավունքի 1360 հավաստագիր: 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարություն է ներկայացվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սահմանված կարգով տարկետում տալու վերաբերյալ ՀՀ կառավարության 42 անհատական որոշման նախագծերր:
Համաձայն կառավարության 1394-Ն որոշմամբ հաստատված կարգի’ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ կնքվել է 12 գրավի պայմանագիր:
5. ՀՀ պետական նախնական /արհեստագործական/,միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներին տրամադրվել է 250 եզրակացություն: 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
 
Հաշվետու տարում իրականացվել է`
1.Թվով 12 լիցենզավորված իրավաբանական անձանց լիցենզիաների պայմանների ապահովում: Թվով 500 իրավաբանական անձանց կրթական գործունեության լիցենզավորման (տալու, մերժելու)  աշխատանքների կազմակերպում:
Տեղի է ունեցել լիցենզավորման հանձնաժողովի թվով 8 նիստ:
Թարմացվել է պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվական բազան:

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Մրցութային կարգով ֆինանսավորվել են՝
•2010 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ’ 130 գիտական ծրագրեր:
•2010 թվականի նոյեմբերի 23-ին հայտարարված «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2010» մրցույթ’ 32 գիտական ծրագիր,
•«Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2011» մրցույթ’ 5 գիտական ծրագիր,
•Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի հետ համատեղ գիտական հետազոտությունների ծրագրերի աջակցության  համատեղ մրցույթ’ 17 գիտական ծրագիր,
•կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների նախագծերի հայտերի մրցույթ’ 17- ծրագիր,
•Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի հետ համաֆինանսավորման սկզբունքով անցկացվող գիտական ծրագրերի համատեղ  մրցույթ’. արդյունքները կամփոփվեն 2012 թվականի հունվարին,
•Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ համատեղ գիտական հետազոտությունների ոլորտում երկկողմ փոխգործակցության ծրագրի բաց մրցույթ’. արդյունքները կամփոփվեն 2012 թվականի հունվարին:
•Կատարվել է  ներկայացված 638 հայտերի գիտական փորձաքննություն:
•Իրականացվել է գիտական կազմակերպությունների աշխատակիցների տվյալների շտեմարանի և օտարերկրյա պետություններում բնակվող հայազգի գիտնականների տվյալների էլեկտրոնային շտեմարանի լրամշակում:
•ֆինանսավորվել է 57 գիտական գործուղում, 33 գիտաժողով:

Միջազգային համագործակցություն.
•ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի եւ Պաուլ Շերերի ինստիտուտի (PSI) միջև մտադրությունների հուշագիր,
•ՀՀ կրթության եւ գիտության նախարարության և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մասին մտադրությունների հուշագիր,
•ՀՀ կրթությանև գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և ԴԵԶԻ կենտրոնի միջև մտադրությունների հուշագիր,
•ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջև մտադրությունների հուշագիր,
•ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի և Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի միջև համագործակցության մասին համաձայնագիր:

 ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

•Ձևավորվել է մասնագիտական խորհուրդների նոր ցանց` մեկ տարի ժամկետով:
Վերանայվել է
•Ատենախոսությունների թեմաներ հաստատող կազմակերպությունների ցուցակը` համաձայն ԲՈՀ-ի կանոնակարգում ՀՀ Կառավարության հաստատած չափանիշերի, ըստ որի տվյալ կազմակերպությունը կարող է հաստատել ատենախոսության թեմա, եթե ունի այդ մասնագիտությամբ 1 դոկտոր և 2 թեկնածու հաստիքային աշխատող:
•Ատենախոսությունների ընդհանուր դրույթների ու արդյունքների հրատարակման համար ընդունելի պարբերականների ցանկը:
• Գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը. մշակվել է նոր կարգ,  որը շուտով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:
Հաստատվել են’
•46 գիտությունների դոկտորի, 446 գիտությունների թեկնածուի, 70 պրոֆեսորի, 217 դոցենտի որակավորման գործեր:
•Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագիր են ստացել օտարերկրյա 33 քաղաքացիներ` 1 դոկտորի և 32 թեկնածուի:
•Համապատասխանեցվել են օտար երկրներում պաշտպանած 2 դոկտորի և 16 թեկնածուի գիտական աստիճանի վկայագրեր:
•Բեկանվել է 2 թեկնածուի գիտական աստիճանի շնորհման որոշում, կրկնական քննարկման է ուղարկվել 4 դոկտորական և 31 թեկնածուական աշխատանք, հետաձգվել է 3 թեկնածուական ատենախոսության պաշտպանություն:
• Հրատարակվել է որակավորման քննությունների մի քանի ծրագիր` լրամշակված և խմբագրված տարբերակով:  

ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
•Կատարված ստուգումների և հարուցած վարչական վարույթների թիվը՝  90:
•Վարչական դատարանի կողմից վարույթ ընդունված գործերի  թիվը՝ 53:
•Կազմված տեղեկանքների թիվը՝ 13:
•Տուգանվել է երկու տնտեսավարող սուբյեկտ տւգանքի չափը՝ 200 000դրամ:
•Միջդատական վարույթի փուլում է 20 գործ:
•ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության դեմ 2 հայց է ներկայացվել, որոնցից 1-ը կարճվել է, մյուսը քննության փուլում է:
Սուգումների ընթացքում հայտնաբերվել են ՀՀ Սահմանադրության (12-րդ հոդված), «Լեզվի մասին» ՀՀ օրենքի (4-րդ հոդված 2-րդ մասի «ա» կետ) պահանջների խախտումներ:
Դեղագիտական ոլորտի լեզվական խնդիրները չափազանց բարդ են և կապված են տնտեսական, շուկայական և միջազգային պայմանագրային հարաբերությունների հետ:
Հատարակվել է <<Լեզվաշխարհ>> պարբերականի 5 պրակ, 6-րդը ընթացիկ փուլում է: Խբագրվել և մշակվել է  10 ամփոփագիր:
Տեսչությունը պատասխանել է վաթսունից ավելի գրավոր դիմումների: Պետական լեզվաքաղաքականության իրականացման վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել է  10  գործուղում հանրապետության մարզեր և քաղաքներ:

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

<<Կրթության որակ և համապատասխանություն>> երկրորդ վարկային ծրագրի շրջանակում իրականացվել է’
•Նախադպրոցական կրթության միկրոծրագրեր’ Արմավիրի մարզից` 23, Գեղարքունիքի մարզից` 21, Վայոց Ձորի մարզից` 22 և Սյունիքի մարզից 17համայնքներում: Նշված համայնքներում հիմնվել են նախադպրոցական կրթական հաստատություններ, դրանք նորոգվել են և կահավորվել:
• Տեխնիկական աջակցություն է ցուցաբերվել 41 նախադպրոցկան հաստատությունների դաստիարակների վերապատրաստմանը:
Կատարվել է’
•Երեխաների զարգացման դինամիկայի և դրա վրա ազդող գործոնների ուսումնասիրություն,
•Ուսուցիչների վերապատրաստում մասնագիտական զարգացման միջոցով
•Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների մասնագիտական զարգացման կարիքների գնահատման հետազոտություն
•Ուսուցիչների մասնագիտական կատարելագործում
•2011թ.-ի նոյեմբեր -դեկտեմբեր ամիսներին իրականացվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման մեծածավալ վերապատրաստումներ 13 կազմակերպությունների կողմից, որոնց ցանկը հաստավել է ՀՀ ԿԳՆ նախարարության կողմից: Վերապատրաստվել են ՀՀ ուսուցիչների մոտ 20%-ը:
•Դպրոցների տնօրենների կառավարման հմտությունների զարգացում:
•Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման աշխատանքների միջազգային մրցույթի արդյունքները հաստատվել են ՀԲ ծրագրի կառավարման խորհրդի և ՀՀ կառավարության կողմից:
•Ստեղծվել է /school-libraries.com/ կայք, որում տեղադրվել են ավագ դպրոցների գրադարանավարների վերապատրաստումների բոլոր նյութերը:
•Հայտարարվել է «Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրում» դրամաշնորհի մրցույթը, որին մասնակցել են  ՀՀ 10 պետական բուհեր: Դրամաշնորհների Կառավարման Խորհրդի կողմից հաստատել է հետևյալ 6 բուհերի հայտերը. Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի պետական ագրարային համալսարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 

ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Կատարվել են’
• 944 դպրոց ընդգրկող Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) սպասարկում, կառավարման և սարքավորումների պահպանում:
• Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի շահագործմամբ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Արցախի 20 համայնքում կազմակերպվել են դասընթացներ 525 աշակերտի և 226 ուսուցչի համար:
• ԿՏԱԿ-ի պաշտոնական ինտերնետային կայքի (www.ktak.am) շահագործումը:
• Շահագործվել է «Հայկական կրթական միջավայր» պորտալը,
•(www.armedu.am). Կայքի բովանդակությունը համալրվել է’ նոր պաշարներով, ստեղծվել են «Կրթություն» շաբաթաթերթի և «Լեզվաշխարհ» ամսագրի էլեկտրոնային տարբերակները։
• Գործարկվել են պորտալի ենթակայքերը.
-«Հայկական կրթական միջավայր» ֆորումը (forum.armedu.am). որն ունի 650 թեմա, 8770 գրառում, շուրջ 3000 գրանցված օգտվողներ, ստեղծվել է «Մասնագետի անկյուն» խորհրդատվական բաժինը,
-կազմակերպվել են դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների, բեռնաթափված ծրագրերի, կրթական փաստաթղթերի հանրային քննարկումները,
-«Հեռավար ուսուցում» (learning.armedu.am) համակարգը, որում կազմակերպվել են ավագ դպրոցի 10-րդ դասարանի խորացված հոսքի ութ ուսումնական առարկաների (Հայոց լեզու, Ռուսաց լեզու, Օտար լեզու (Անգլերեն), Հանրահաշիվ, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Հայոց պատմություն) հեռավար դասընթացների մշակման աշխատանքները, ուսուցիչների և աշակերտների խմբերի համար կազմակերպվել են «Գրաֆիկական խմբագրիչ (Adobe Photoshop) ծրագրի ուսուցում», «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում», «Գրաֆիկական ծրագրի (CorelDRAW) ուսուցում» դասընթացները։
• Նախապատրաստվել և իրականացվել են առցանց միջոցառումներ ՀԴԻՑ-ի և «Հայկական կրթական միջավայր» պորտալի միջավայրում, մասնավորապես` «Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ» առցանց խորհրդաժողովը, «Ես գիտեմ իմ իրավունքները» և «Ես քո զավակն եմ, Հայաստան» ստեղծագործական մրցույթները,  շահագործվել է Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի «Մաթեմատիկայի ինտերնետային ամսագիր» պարբերականի մրցույթը (չորս փուլ):
• Իրականացվել է դպրոցական կայքի ձևանմուշի ստեղծման աշխատանքը, մշակվել է ձևանմուշի շահագործման ձեռնարկը` Հայաստանի դպրոցների վեբ կայքերի ստեղծման և զարգացման նպատակով։
  Ստեղծվել է
• «Հայկական կրթական ալիքը» (http://www.youtube.com/armeduchannel)՝ տեսանյութերի տարածման միջազգային «ՅուԹուբ» համակարգում:
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կրթության և գիտության նախարարության վեբ կայքը:
. •  Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և դպրոցների համակարգչային սարքավորումների տվյալների շտեմարանները:
Հրատարակվել է’
«Հանրակրթությունը Հայաստանում 2010-2011 ուսումնական տարում» վիճակագրական տեղեկագիրը:
• «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» վարչական վիճակագրական հաշվետվությունը, որը բաշխվել է  Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններին:


ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ   ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ   և ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ   ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ  (ԱՓՇԱՏԿ )
Ստուգվել և տեղեկատվություն է տրամադրվել  նախկինում Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում ուսանած 160 օտարերկրյա քաղաքացիների  հայկական որակավորումների և նրանց ակադեմիական և մասնագիտական  իրավունքների վերաբերյալ:
Ուսումնասիրել և ճանաչման որոշում է կայացվել  332 օտարերկրյա’ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իրանում, Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Շվեյցարիայում,  Չեխական Հանրապետությունում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում,  Ղազախստանում, Բելառուսում,  Չինաստանում և Հունաստանում ձեռք բերած որակավորումներ և ակադեմիական փաստաթղթերի  վերաբերյալ։
2011թ. նոյեմբերին  միացել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության  որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիային:

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Կազմակերպվել են վերապատրաստումներ’
•«Մայրենի լեզու», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Պատմություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հասարակագիտություն», «Քիմիա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Ֆիզկուլուրա» առարկաներից, ինչպես նաև տարրական դպրոցի դասվարների, ն/դ մասնագետների և հոգեբանների համար 312 խումբ, 6135 մասնակից:
•Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևան քաղաքում և ՀՀ մարզկենտրոններում’ ատեստավորման ենթակա շուրջ 3694 162 խումբ ուսուցիչներ, ` ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության հանրակրթական դպրոցների ատեստավորման ենթակա շուրջ 977 80 խումբ ուսուցիչներ:
•Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնորդների վերապատրաստման դասընթացներ’  555 հավակնորդների համար: 
•30-ժամյա ծրագիր Քութայիսի քաղաքում’ Վրաստանի հայերենով ուսուցմամբ դպրոցների հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության և տարրական դասարանների  ուսուցիչների համար :
Կատարվել է 226 անուն (ծավալը` 32701 էջ) ուսումնական գրականության փորձաքննություն:
•Լրամշակվել և վերանայվել են Հիմնական դպրոցի բոլոր առարկայական չափորոշիչները ու ծրագրերը:
•Մշակվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման ֆինանսավորման ժամանակավոր կարգի նախագիծը    :
Կազմակերպվել է գիտաժողով Հանրակրթական չափորոշիչների` հանրային քննարկման շրջանակներում:
Հրատարակվել են
 9 անուն մանկավարժական ամսագրեր` <<Հայոց լեզու և գրականություն>>, <<Մաթեմատիկան դպրոցում>>, <<Օտար լեզուները Հայաստանում>>,  <<Ռուսաց լեզուն Հայաստանում>>, <<Մանկավարժություն>>,  <<Նախաշավիղ>>, <<Մարդ և հասարակություն>>, <<Ընտանիք և դպրոց>>, <<Հայագիտությունը դպրոցում>> մանկավարժական հանդեսները, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարության <<Տեղեկագիրը>>:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հաշվետվությունը տես հավելվածում:


        
 
  Կրթություն    
  Գիտություն    
  Առաջարկություններ    
  Ծրագրեր    
  Բոլոնիայի գործընթաց    
  Գրանցվել նորություններին