ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Նախադպրոցական կրթություն
  Միջնակարգ կրթություն
Հատուկ կրթություն
Արտադպրոցական դաստիարակություն
Աղետների ռիսկի նվազեցման կրթություն
Տարակարգ ստացած ուսուցիչներ
Ավարտական քննություններ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՐԴ 2015
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ
HIGHER EDUCATION
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԴԻՄԵՔ ՄԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԱՐԽԻՎ













 
  Տեղեկատվություն        Միջազգային կապեր        Հետադարձ կապ       Home page EDU WEB MAIL 
 
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ  



Հանրապետական միջոցառումներ

1.Առարկայական օլիմպիադաներ

Հանրակրթական դպրոցում ուսուցանվող բոլոր առականերից յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպվում և անց են կացվում առարկայական օլիմպիադաներ։ Դրանց նպատակը կրթության որակի խթանում է դպրոցում՝ գիտելիքի մրցութին մասնակցող եւ հաղթող լավագույն աշակերտներին խրախուսելու միջոցով։  
Մի քանի՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, ինֆորմատիկա և աստղագիտություն առարկաների օլիմպիադայի արդյունքների հիման վրա, աշակերտները մասնակցում են նաև միջազգային օլիմպիադաների:

2. «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթ

Նախակրթարանների եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերին խրախուսելու նպատակով յուրաքանչյուր տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմակերպվում և անց է կացվում «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթը: Մրցույթում լավագույնը ճանաչված ուսուցիչը և դաստիարակը ՀՀ կառավարության կողմից պարգևատրվում է ավտոմեքենայով, տրվում են նաև խրախուսական մրցանակներ, նվերներ, կառավարական պարգևներ:

3.«Հայոց եկեղեցու պատնություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու, գրականություն» առարկաների լավագույն ուսուցչի մրցույթ

Հայ Առաքելան եկեղեցու նախաձեռնությամբ և օժանդակությամբ յուրաքանչյուր տարի  կազմակերպվում և անց է կացվում առարկայական լավագույն ուսուցչի մրցույթ՝ 4 առարկաների գծով. «Հայոց եկեղեցու պատնություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու, գրականություն» եւ բնագիտական՝ ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն առարկայից: Մրցությին մասնակից ուսուցիչները պարգևատրվում են Հայ առաքելական եկեղեցու կողմից:

4.Ասմունքի հանրապետական փառատոն

Թարգմանչաց տոնի նախաշեմին ԿԳ նախարարությունը եւ ՀՀ գրողների միությունը համատեղ կազմակերպում են ասմունքի հանրապետական փառատոն: 2007 թվականին այն նվիրված կլինի Եղիշե Չարենցի ծննդյան 110 ամյակին:

Ծրագրեր

1. «Երեխայամետ դպրոց» ծրագիր


Իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքային խմբի կողմից մշակվել և ԿԳ նախարարի կողմից հաստատվել է ծրագրի հայեցակարգը, այժմ պատրաստ են նաև չափորոշիչներն ու դրանց չափման ցուցիչները: Մինչև տարեվերջ ծրագիրը կփորձարկվի Սյունիքի մարզում:

2. «Երեխաների հանդուրժողականության ուսուցման» կրթական ծրագիր


Իրականացվում է «Փրկեք երեխաներին» միջազգային կազմակերպության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է մանկական ֆիլմերի միջոցով տարրական դասարանների երեխաներին ուսուցանել հանդուրժողականության, համակեցության, կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու գաղափարախոսություն, միջմշակութային հաղորդակցման հմտություններ: Հետագայում կպատրաստվի դասղեկի ձեռնարկ, որտեղ կտրվեն վերոնշյալ թեմաները գործնականում կիրառելու հմտություններ:

 

 



        
 
  Կրթություն    
  Գիտություն    
  Առաջարկություններ    
  Ծրագրեր    
  Բոլոնիայի գործընթաց    
  Գրանցվել նորություններին