ՄԵՐ ՄԱՍԻՆ
Նախարար
Նախարարություն
  Հաշվետվություն
Ծրագիր
Բյուջե
Կանոնադրություններ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՐԴ 2015
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ
HIGHER EDUCATION
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԴԻՄԵՔ ՄԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԱՐԽԻՎ













 
  Տեղեկատվություն        Միջազգային կապեր        Հետադարձ կապ       Home page EDU WEB MAIL 
 
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2012 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ  



ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


1.Հանրակրթության ոլորտը կարգավորող նորմատիվային, իրավական ակտերի ընդունում, լրամշակում

-ՀՀ ԿԳ նախարարի` 10.09.12թ. N 833-Ն հրամանով հաստատվել է

«Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» լրամշակված կարգը:

ՀՀ ԿԳ նախարարի` 14.12.2012թ. N 1144-Ն հրամանով հաստատվել է
- «Հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական  հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման»  կարգը:

-Մշակվել են առարկայական օլիմպիադաների չափորոշիչները:
-Մշակվում է «Սովորողների անհատական ուսուցման» կարգը:
-Մշակվել են «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:
-Մշակվել է «ՀՀ հանրակրթական հաստատությունների վարկանիշավորման համակարգի գնահատման» կարգի նախագիծը:
-Լրամշակվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը»:
1)ՀՀ կառավարություն է ներկայացվել և հաստատվել (ՀՀ կառավարության 15 նոյեմբերի 2012 թվականի  N  46  արձանագրային որոշում)  «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագիրը և միջոցառումների ցանկը:
2)«Ազգային երգ ու պար» առարկայի  ներդրման խնդրով զբաղվող   միջգերատեսչական աշխատանքային խմբի և «Համաշխարհային մշակույթի պատմություն» առարկայի մշակման և դպրոցներում դրա ներդրման համար աշխատանքային խմբի կազմերը հաստատելու մասին հրամանի մշակում:


2.Հանրակրթության ոլորտի բարեփոխումներ

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների հիմնական խնդիրը կրթության որակի ապահովումն է: Այս նպատակով վերջին տարիներին սկիզբ է դրվել բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք ներառում են կրթության որակը պայմանավորող գրեթե բոլոր գործոնները` մարդկային ռեսուրսները, ծրագրամեթոդական ապահովումը, նորմատիվ-իրավական դաշտը, ինստիտուցիոնալ համակարգը: Ավագ դպրոցների ընդհանուր թիվը 107-ն է: Ավագ դպրոցների ցանցի ձևավորման գործընթացն ավարտվել է: Մենք թևակոխել ենք ավագ դպրոցների բարեփոխումների փուլ, որի իրականացման համար ձեռնարկվել են ուսուցչական կազմի վերապատրաստումներ, նոր կապիտալ ծախսեր` շինարարություն, լոբորատորիաներ, սարքավորումներ, աշխատավարձի տարբերություններ` ավագ դպրոցի ուսուցիչների համար:
-ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներով, մրցունակ կրթական և գիտական համակարգի իրավական հիմք ապահովելու նպատակով, երաշխավորված նվազագույն 9-ամյա կրթությունից անցում է կատարվելու անվճար 12-ամյա կրթությանը:
-2011-2012 ուսումնական տարվանից հանրապետության դպրոցների 2-րդ դասարանից  սկսած, ուսումնական պլանով  ներդրվել է «Շախմատ» առարկան, որի դասավանդումը նախատեսված է ավարտել 4-րդ դասարանում: Այս ուսումնական տարում առարկան դասավանդվում է 3-րդ դասարանում:
-Բոլոր դպրոցներում ստեղծվել են շախմատի առանձնացված դասասենյակներ: Այս դասասենյակները կահավորելու  համար ձեռք է բերվել շախմատի գույքի 15444 լրակազմ` /1 սեղան և 2 աթոռ/ 386100 հազար դրամ արժողությամբ, շախմատ, շախմատ-2 դասագիրք, ուսուցչի ձեռնարկ-2, շախմատի դասավանդման հոգեբանական ձեռնարկ-2, ցուցադրական տախտակ, շախմատի աշխատանքային տետր, գործնական վարժություն-1:
-Հաստատվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացը` 10-11-րդ դասարանների համար: Հանրակրթական դպրոցների ավագ դասարանների «Հասարակագիտություն» առարկայում ներառվել է «Թրաֆիքինգ» թեման:
-Ներառական դպրոցների ցանկն ավելացել է 15-ով` հանարապետությունում դրանց թիվը  81-ն է: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության բարելավման նպատակով, ՀՀ կառավարության որոշման համաձայն, Տավուշի մարզում իրականացվում է համընդհանուր ներառական կրթության կազմակերպման փորձնական ծրագիր: Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում է հասարակական դիտորդական խմբի միջոցով իրականացվող մշտադիտարկումը:
-Հայաստանի համադպրոցական ինտերնետային ցանցում ընդգրկված են 944 հանրակրթական ուսումնական հաստատություններ:  2013 թվականի հունվարից հանրապետության բոլոր դպրոցները կընդգրկվեն այդ ցանցում:
-50 հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային ուսումնական կենտրոնների վերազինում և նորարարական տեխնոլոգիաների ներդրման նպատակով տարբեր հանրակրթական ուսումնական հաստատություններում 5 նեթբուքային դասարանների հիմնում, 1000 հանրակրթական ուսումնական հաստատություններում վարչական և գործավարական գործառույթների իրականացման համար համակարգչային սարքավորումների մեկական փաթեթի տրամադրում:
-Կատարվել է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառի կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության ուսումնասիրություն, գործընկերային կապերի հաստատում, ծրագրերի համակարգում, մասնավորապես, դպրոցներում Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մշակած «Ուսում» համակարգի փորձնական ներդրում, «ԼՈԳՈ» (Microworlds LOGO) էլեկտրոնային ուսուցողական դպրոցական ծրագրեր:
 
3.Դպրոցականների առարկայական հանրապետական և միջազգային օլիմպիադաներ


-Հայաստանի դպրոցականները մասնակցել են միջազգային 6 օլիմպիադաների` «Կենսաբանություն», «Քիմիա», Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Դպրոցականները նվաճել են 16 մեդալ` 1 ոսկե, 2 արծաթե, 13 բրոնզե:
-Մեդալակիրներ. 2011-2012 ուսումնական տարում հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններն ունեցել են 36 մեդալակիր շրջանավարտներ` բոլոր մարզերից և Երևանից:                  

4. Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման և տարակարգերի շնորհման գործընթացի կազմակերպում

Կազմակերպվել և իրականացվել է հանրակրթական հաստատությունների մանկավարժական կադրերի (տարբեր ուսումնական առարկաների ուսուցիչներ, տարրական դասարանների ուսուցիչներ, գրադարանավարներ, դասղեկներ, մեթոդմիավորման նախագահներ, ներառական կրթություն իրականացնող դպրոցների մանկավարժներ, ն/դ մասնագետներ) տարբեր ժամաքանակներով վերապատրաստման  դասընթացներ, այդ թվում`
-Ատեստավորման ենթակա ուսուցիչներ- 3359 ուսուցիչ
-Ատեստավորման ենթակա ավագ դպրոցների ուսուցիչներ - 1643  ուսուցիչ
-Փոխտնօրեններ ուս. և դաստ. գծով- 52 փոխտնօրեն
-Առարկայական վերապատրաստումներ-712 ուսուցիչ
-Մեթոդմիավորման նախագահներ- 77 ուսուցիչ
-Տարրական դասարանների ուսուցիչներ- 230 ուսուցիչ
-Գրադարանավարներ-527 գրադարանավար
-Ներառական կրթություն- 587 մասնակից
-Հոգեբաններ    - 42 հոգեբան
-Դասղեկներ- 1715 մասնակից
-Ինֆորմատիկա/ՀԴԻՑ/    -91 մասնակից
-Ն/դ մասնագետներ- 547 մասնակից
-Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողներ-107 մասնակից
-Ընդամենը`  9689

ՀՀ ԿԳ նախարարի 06.04.2012թ. N 260 Ա/Ք հրամանով հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի վարպետության մակարդակի մասին տրվող տեղեկանքը և ուսուցչի  որակավորման տարակարգի բնութագրիչները: ՀՀ ԿԳ նախարարի` 23.04.2012թ. և 02.05.2012թ. հրամաններով տարակարգեր է շնորհվել հանրապետության 32 ուսուցչի:

5. Պետական բյուջեով տպագրվող դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների հայտերի պատրաստում

Պետական բյուջեով տպագրվել և բաշխվել են հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում գործածության երաշխավորված այլընտրանքային դասագրքերը: 2012-2013 ուսումնական տարում առաջին անգամ տարրական դասարանների բոլոր դասագրքերը տրվել են անվճար:

6. Հանրակրթականն ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստում /հավաստագրում/ իրականացնող կազմակերպությունների մրցույթի անցկացում   

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով 2012 թվականին հայտարարվել է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթին մասնակցել է 5 կազմակերպություն, որոնց, մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո, իրավունք է տրվել իրականացնել վերապատրաստումներ: Դրանք են` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, Խ.Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանը, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը»:


7. Նախադպրոցական կրթություն

 «Համայնքներում նախադպրոցական կրթության ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծում» ՀՀ կառավարության գերակա խնդրի շրջանակներում 2012 թվականի ընթացքում ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի և Կոտայքի մարզերում նախադպրոցական հաստատություններ չունեցող և թերկոմպլեկտավորված մանկա¬պար¬տեզներ ունեցող համայնքներում տարբեր մոդելներով իրականացվել է  նախադպրոցական ծառայությունների կազմակերպման 70 ծրագիր` ըստ ԿԳՆ ԾԻԳ-ի ժամանակացույցի: ԿԳՆ նախադպրոցական միկրոծրագրերի կառավարման խորհրդի  նիստերում հաստատվել են Կոտայքի մարզից` 13, Լոռու մարզից` 15, Տավուշի մարզից` 11 և Շիրակի մարզից 31 հաստատությունների միկրոծրագրեր: Վերոնշյալ մարզերի հաստատությունների հետ պայմանագրերի կնքումն ավարտվել է, և մեկնարկել են նշված միկրոծրագրերը:     Միաժամանակ, ԿԳՆ և «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության փոխըմռնման հուշագրի շրջանակներում, «Սեյվ դը չիլդրեն»  միջազգային կազմակերպության կողմից ընդլայնվել է ծրագիրը, որի արդյունքում Արագածոտնի մարզի 4 համայնքների հաստատությունների հետ կնքվել են պայմանագրեր:
ԿԳՆ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցության շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից լրացուցիչ տպագրվել է  1000 օրինակ «Այլընտրանքային մոդելներով նախադպրոցական կրթության կազմակերպումը» ձեռնարկը` նոր գործարկվող միկրոծրագրերում աշխատող դաստիարակների համար: Նույն համագործակցության շրջանակներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տեխնիկական աջակցությամբ հրատարակվել և նախադպրոցական հաստատություններին են բաշխվել «Նախադպրոցական կրթության չափորոշիչները», իսկ պետբյուջեի միջոցների հաշվին հարատարակվել և անվճար հաստատություններին են բաշխվել նոր կրթական ծրագրեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ` տարիքային խմբերի համար:
Ընթացքի մեջ են շարունակական ծրագրում ընդգրկված 4 մարզերի նախադպրոցական մանկավարժական կադրերի վերապատրաստման և խորհրդատվական աշխատանքները:
Ծրագրի արդյունքում ընդլայնվել է նախադպրոցական կրթության մեջ 5-6 տարեկան երեխաների ընդգրկվածության թիվը` շուրջ 1500-ով:

   
8. Հատուկ կրթություն

1) Ոլորտը կարգավորող նորմատիվային, իրավական ակտերի ընդունում, լրամշակում.
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,  որով նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթություն բոլորի համար»  հռչակագրի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի և «Սոցիալական խարտիայի» պահանջներով, որոնց միանալով Հայաստանը պարտավորվել է ապահովել կրթության հավասար հնարավորություն բոլորի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:
2) Ոլորտի բարեփոխումներ.  
Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հատուկ ուսումնական հաստատություններում միասնական կառավարում և սոցիալական պաշտպանություն ապահովելու նպատակով, ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Հայաստան– պարենային ապահովության ծրագիր 2010» համաձայնագրի  նախապայմանների, ՀՀ կրթության և գիտության ու  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների կողմից 20.07.2012թ. ստորագրվել է համատեղ հրաման: Համաձայն hրամանի` նախատեսվում է մշակել  «Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգի բարեփոխման ծրագիր», ինչը ենթադրում է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքների փոփոխություններ, հաստատությունների շենքային պայմանների բարելավում,  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար հատկացվող ֆինանսավորման չափաքանակների բարելավման և ըստ կարքների ամրագրման համար մեխանիզմների մշակում: Նախատեսվում է  նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ճանաչել հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական լիազոր մարմին:
2012 թվականին ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկն ավելացել է 17-ով. հանրապետությունում դրանց թիվը 98-ն է:


9. Մրցույթներ

«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին այս տարի մասնակցել է 37 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Մրցույթի ամփոփումից հետո, հանձնաժողովները որոշել են «Տարվա լավագույն ուսուցչին», «Տարվա լավագույն տնօրենին» և «Տարվա լավագույն դաստիարակին»: Տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին ՀՀ վարչապետը պարգևատրել է ավտոմեքենաներով: Մրցույթին մասնակից մյուս ուսուցիչները խրախուսվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից:
-«Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական/«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»/ առարկաների ուսուցիչների և դասվարների ամենամյա մրցույթի մարզային փուլին մասնակցել է շուրջ 200 ուսուցիչ, իսկ հանրապետական փուլին`  48 ուսուցիչ:
-Նոյեմբեր ամսին անցկացվել է դպրոցականների ամենամյա ասմունքի հանրապետական փառատոն` նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 115 ամյակին, որին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի 9-12-րդ դասարանների դպրոցականներ:


10. Համագործակցություն միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ /հուշագրերի, համաձայնագրերի ստորագրում/

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, ՀՀ արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ, «Փրկեք երեխաներին» կազմակերպություն, «Հայկական Ալիանս Ֆրանսեզ» կրթամշակութային կազմակերպությունն, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատուն, Ֆրանսիայի դեսպանատուն, Ֆրանսերեն դասավանդողների միջազգային ֆեդերացիա, «Հայաստանի պատանեկան նվաճումներ», «Երիտասարդական նվաճումներ», «Մայքրոսոֆթ» ընկերության  հայաստանյան գրասենյակ:

 

ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

2012 թվականի դրությամբ ՀՀ-ում գործում են 25 նախնական (արհեստագործական) և 96 միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ (որից 70-ը պետական քոլեջներ են):
-Մշակվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների 117 (որից 17-ը` 2012թ. ընթացքում) պետական կրթական չափորոշիչներ և համապատասխան ուսումնական պլաններ ու մոդուլային ծրագրեր, որոնք ստացել են դրական փորձագիտական եզրակացություն ոլորտային հանձնաժողովներում և ներդրվել ուսումնական հաստատություններում:
-Վերջին տարիներին իրականացվել են շուրջ 4000 (որից 1000-ը` 2012թ. ընթացքում) դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների, տնօրենների, փոխտնօրենների, կոլեգիալ կառավարման մարմինների/խորհուրդների անդամների վերապատրաստումներ:
-2012-2013 ուսումնական տարվանից 50% ավելացել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը:
-ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 13 արհեստագործական ուսումնարաններ, ՀՀ գյուղատնտեսական նախարարության ենթակայությամբ գործող թվով 7, ՀՀ էներգետիկայի նախարարության` թվով 1 և ՀՀ մշակույթի նախարարության` թվով 2 պետական ուսումնական հաստատություններ անցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության: 2013 թվականից ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության թվով 11 քոլեջներ նույնպես կանցնեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության:
-ՀՀ գործող 12 պետական տարածաշրջանային քոլեջներն ամբողջովին վերանորոգվել են, վերազինվել նոր գույքով, լաբորատորիաներով, արհեստանոցներով, համակարգչային լսարաններով: 12 տարածաշրջանային գերազանցության կենտրոնների առաջատարությամբ` մարզերում գործող պետական արհեստագործական ուսումնարանների և քոլեջների միջև ստեղծվել են մարզային կրթական ցանցեր` կնքելով համագործակցության հուշագրեր:
-ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է Ուսուցման ազգային հիմնադրամը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են պետական կառավարման մարմնի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ:
-Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումներին ուղղված բյուջետային աջակցության շրջանակներում` 2012 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող շուրջ 60 արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններին տրամադրվել է առաջնային հանդիսացող նյութատեխնիկական բազա (գույք, սարքավորումներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ, համակարգիչներ և այլն):
-2012 թվականի մարտ ամսին Եվրոպական Միության կողմից փորձագետների խումբ է ժամանալ Հայաստան` գնահատելու ՄԿՈՒ ոլորտում ԵՄ կողմից բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքները: Եվրոպական կողմը ծրագրի արդյունքները գնահատել է դրական և տեսանելի, հատկապես ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցում:
-Եվրոպական Հանձնաժողովի Թայեքս (TAIEX) ծրագրի աջակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, 2012 թվականին կազմակերպել է աշխատանքային հավաք` «Մասնագիտական կրթություն և ուսուցում գյուղատնտեսության ոլորտում» թեմայով:
-2012 թվականին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Մասնագիտական կրթության և ուսուցման 2012-2016 թվականների բարեփոխումների ծրագրի և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը», ամբողջությամբ վերանայվել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների, որակավորումների ցանկը` այն համադրելով ՄԿՈՒ որակավորումների ազգային շրջանակին:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


1. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը կանոնակարգող նոր կարգեր

2012 թվականի  նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության  N 1467–Ն որոշմամբ հաստատվել է «Նախկինում շնորհված որակավորումների համապատասխանեցման» կարգը: 2012 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության N 1475–Ն որոշմամբ հաստատվել է «Կրթության որոկավորումների շնորհման» կարգը: «Օտարերկրյա պետությունների որակավորումների ճանաչման» կարգը շուտով կհաստատվի ՀՀ ԿԳ նախարարի հրամանով:
2012 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվել է « Հայաստանի Հանրապետության «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի անցկացման» կարգը, Մրցույթի կազմակերպման հիմքում բուհերում սովորող ուսանողների առաջադիմության խթանումը և խրախուսումն է: 


2.ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳ աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումներ

ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության համաձայն` նախատեսվում է առաջադիմության վրա հիմնված բարձրագույն կրթության համակարգում ընդգրկված ուսանողների ֆինանսավորման ձևին զուգահեռ ներդնել  նաև ֆինանսավորման այնպիսի  համակարգ, որում հաշվի է առնվում ուսանողների կարիքավորության աստիճանը։ Եթե մինչև 2010թ.-ը Բոլոնիայի գործըն¬թացի հիմնական նպատակը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումն էր, ապա ԵԲԿՏ աշխատանքային ծրագիրը 2010թ.-ից ներառում է մի շարք առաջնահերթ ուղղություններ, որոնցից է սոցիալական ուղղվածությունը, որը ենթադրում է.
-Ի նպաստ որակյալ կրթության ստեղծել հավասար հնարավորություններ սոցիալական տարբեր, անբավարար ներկայացված խմբերի համար:
-Վերացնել խոչընդոտները, սոցիալական տարբեր խմբերի համար ստեղծել անհրաժեշտ կրթական միջավայր և համապատասխան տնտեսական պայմաններ` բարձրագույն կրթության հնարավորություններից անարգել օգտվելու համար:
-Սահմանել չափելի թիրախներ` բարձրագույն կրթության ծրագրերում ընդհանուր ներգրավածության և անբավարար չափով ներկայացված սոցիալական խմբերի մասնակցության ցուցանիշների բարելավման համար:
ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055 – Ն որոշման  Հայաստանի Հանրապետության կառավարության 2012  թվականի գերակա  խնդիրների 47-րդ կետի 5-րդ  ենթակետի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել են «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգ»-ի մեթոդաբանությունը, ցուցանիշները և հաշվարկի մեխանիզմները»:
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հունիսի 27-ի N 646-Ա/Ք և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հունիսի 28-ի N 526-Ա համատեղ հրամանով հաստատվել է « Ուսման վարձերի ձևավորման մեթոդաբանությունը», որն ուղարկվել է  բուհեր` ըստ մասնագիտությունների ուսման վարձերի ձևավորման հաշվարկները կատարելու և միևչև 2013 թվականի փետրվարի 25-ը պահանջվող տեղեկատվությունը ՀՀ ԿԳ նախարարություն ներկայացնելու նպատակով:
ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Պետության համար առաջնային նշանակություն ունեցող տնտեսության ճյուղերի զարգացման ծրագրերի հիման վրա գերակա նշանակություն ունեցող մասնագիտությունների ցանկի որոշման և մասնագետների պահանջարկի գնահատման» վերլուծության հաշվետվությունը:


3. Միջոցառումներ

2012 թվականին հայաստանյան բազմաթիվ բուհեր մասնակցել են Tempus-ի գրանտային ծրագրերի մրցույթին: Հաղթող է ճանաչվել 9 ծրագիր, որոնցից 5-ում ՀՀ ԿԳ նախարարությունը կոնսորցումի անդամ է:
2012 սեպտեմբերի 6-7-ը  Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կազմակերպվել է «ԱՊՀ-Եվրոստուդենտ» երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Հայաստանը պաշտոնապես միացել է  «Եվրոստուդենտ 5–րդ կոնսորցիումի» ծրագրին:
Հայաստանի ուսանողական ասոցիացիան անդամագրվել է Ուսանողների եվրոպական միությանը:
2012 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 936-Ա/Ք հրամանով հաստատվել է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում վերահսկողության իրականացնելու ժամանակացույցը և հարցաշարը:     Ըստ ժամանակացույցի` վերահսկողություն է իրականացվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Գյումրիի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտներում և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:


4. Բոլոնիայի գործընթաց

Հայաստանի  Հանրապետության  կառավարության   2012 թվականի  ապրիլի 12 N 14 նիստի արձանագրության 34 կետի համաձայն` հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կողմից  2012 թվականի հուլիսի 1-ից  մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման և 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում   Եվրոպական    բարձրագույն   կրթական    տարածքի նախարարական գագաթաժողովի  ու  Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման մասին»: ՀՀ վարչապետի 2012 թվականի  օգոստոսի 2-ի N 745  - Ա որոշմամբ հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի կազմը:
Ի կատարումն  ՀՀ կառավարության  2011 թվականի դեկտեմբերի 1-ի նիստի N 47  արձանագրային որոշման 43-րդ մասի 3-րդ կետի` ՀՀ կրթության և գիտության նախարարի ս/թ փետրվարի 27-ի թիվ 131-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի գործարկման» ղեկավար ձեռնարկը:    

 

ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

1.   Համագործակցելով ՀՀ պաշտպանության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության  և  Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հետ` ՀՀ 32 հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծվել են նախազորակոչային պատրաստության կենտրոններ, որոնք համալրվել են  ուսումնական հրաձգության իրականացման « Մենամարտ» վարժասարքերով:
2. Շուրջ 1100 հանրակրթական ուսումնական հաստատություններում պատրաստվել են զենքի պահպանման սենյակներ, որոնք հագեցվել են անհրաժեշտ ուսումնական ավտոմատներով, նռնականետերով, ականներով, նռնակներով և զինամթերքով/:
3. Սահմանամերձ հանրակրթական ուսումնական հաստատություններում /մասնավորապես, ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում/ ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարելավելու և դպրոց-ուղեկալ կապերն ամրապնդելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության հետ մշակվել և համատեղ հրամանով հաստատվել  է դպրոց-ուղեկալ համատեղ աշխատանքների իրականացման միջոցառումների ծրագիր /18.04.20102թ. N 303-Ա/Բ, 02.05.2012թ  N 40-Ա/:
4. 2012թ. մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ը ՀՀ ողջ տարածքում իրականացվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարանի 22000 սովորողների 16 ժամյա ռազմադաշտային պարապմունքներ, որենք անցկացվել են պարտադիր ուսումնական հրաձգության իրականացմամբ:
5. ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության և  ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության հետ մշակվել և սահմանվել  են «Տարվա լավագույն զինվորական ղեկավար», «Տարվա լավագույն քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ» մրցույթների կարգերը,
6. ՀՀ կրթության և գիտության նախարարության 2012թ. մանկապատանեկան մարզադպրոցների միջև  տեղի է ունեցել 1996-97 թթ. ծնված պատանիների և աղջիկների հանրապետական առաջնություններ` հանդբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս  մարզաձևերում: Առաջնություններին մասնակցել են թվով  1115 պատանիների և աղջիկներ:
7. ՀՀ ԿԳՆ Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչներից կազմված Հայաստանի ընտրանին, մասնակցելով օգոստոսի 6-ից 12-ը Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում կայացած նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը, շահել է 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ և սահմանել աշխարհի նոր ռեկորդ: 
8.  Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի` ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 21-րդ մարզական խաղերի մրցումների ծրագրում ընդգրկված է 6 մարզաձև`  ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ, ս/թենիս և աթլետիկա: Խաղերին մասնակից են դարձել շուրջ 79.672 դպրոցականներ: ՀՀ «Ազգային Ժողովի» գավաթի խաղարկության 2012թ. մրցումների անցկացում չորս փուլերով, որոնց մասնակցել է 1-6-րդ դասարանների ընդհանուր թվով 189.000 դպրոցական: 

 

ԱՐՏԱՔՒՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

1. ՀՀ ԿԳ նախարարության կողմից ստորագրվել են հետևյալ միջազգային փաստաթղթերը`         
-Համաձայնագիր` ՀՀ կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին.       
-Մտադրությունների համատեղ հուշագիր` ՀՀ ԿԳՆ և Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև «Գերմաներենի դիպլոմ» ծրագրի շրջանակում Երևանի թիվ 6, թիվ 60 հիմնական և թիվ 119 ավագ դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցում կազմակերպելու մասին.   
-Փոխըմբռնման հուշագիր` ՀՊՃՀ-ում /Պոլիտեխնիկ/ «Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիա» հիմնադրելու մասին /ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՀՀ ԿԳՆ և ՀՊՃՀ «Պոլիտեխնիկ» միջև/.     
-Համաձայնագիր`  Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լիբանանի Հանրապետության Կառավարության միջև բարձրագույն և հետբուհական կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման մասին 

2. Միջպետական համաձայնագրերի շրջանակներում 250-ից ավելի ՀՀ քաղաքացիներ գործուղվել են արտասահմանյան երկրներ` բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
3. Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատակիցների 2-րդ համագումարը:
4. Շուրջ 550 օտարերկրյա քաղաքացիներ դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարություն` ՀՀ  պետական բուհերում  ուսանելու նպատակով:
-Հնդկաստան – 300քաղ.
-ԻԻՀ -  170 քաղ.
-ՍԱՀ – 23 քաղ.
-ՌԴ -  10 քաղ.
-ՉԺՀ  – 16 քաղ.
Միջպետական համաձայնագրերի շրջանակներում  35 օտարերկրյա քաղաքացիներ պետպատվերի շրջանակներում ընդունվել են ՀՀ բուհեր՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
5. Սփյուռքի հետ կապեր
2012 թվականին Սփյուքի դպրոցներին տրամադրվել են շուրջ 40 000 հազար դասագիրք և այլ ուսումնական օժանդակ նյութեր, ստեղծվել են նոր ուսումնամեթոդական նյութեր, բաց դասեր:
Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակցել է շուրջ 74 սփյուքահայ ուսուցիչ` 12 երկրից: Իրականացվել է վերապատրաստում Վրաստանում, Լիբանանում, Սիրիայում, Ռուսաստանում:
2012 թվականին ՀՀ ուսումնական հաստատություններ են ընդունվել 780 –ից ավելի սփյուռքահայ դիմորդներ` 18 երկրից, որից 70 սփյուռքահայ ստացել է անվճար հիմունքներով ուսանելու իրավունք:
2012 թվականին կազմակերպվել է Համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնը: Փառատոնին ներկայացվել է շուրջ 1500 աշխատանք` 16 երկրից: Մրցույթ-փառատոնի շրջանակներում լույս է տեսել «Սիրե´ք պոետի գույները» խորագրով ցուցահանդեսի ալբոմը, կազմակերպվել են մանկական պոեզիայի մրցույթ, գրական միջոցառումներ, իսկ մեթոդական սեմինարը տեղադրվել է Youtube-ում:
ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ»-ով, պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել   Սփյուռքի 6 տնօրեններ, մանկավարժներ և կրթօջախներ:
Անցկացվել է Համահայկական կրթական 3-րդ խորհրդաժողովը` 20 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ջավախքի դպրոցներին տրամադրվել է դպրոցական գույք:

 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

-Թվինինգ ծրագրի շրջանակներում մշակվել և հաստատվել է «Եռաստիճան կրթության ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ինտեգրվելու նպատակով» TWINNING ծրագրային առաջարկը: Ներկայումս իրականացվում են  ծրագրի նկարագրի և գործողությունների պլանի մշակման աշխատանքները, որոնց իրականացումը նախատեսվում է 2013-2014թթ.:
-Հավաքագրվել և մշակվել են հանրակրթության, մասնագիտական կրթության և կրթության ֆինանսավորման 2012 թվականի ցուցանիշները, որոնք ներկայացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտ:
-Իրականացվել են կրթության ոլորտում իրականացվող պետական ռազմավարական ծրագրերի մշակման և մոնիթորինգի աշխատանքներ, մասնավորապես`
1)ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրերից բխող կրթության ոլորտի 2012-2013թթ. միջոցառումների ծրագիր:
2)ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի կրթության ոլորտի տարեկան միջոցառումների ծրագիր:

 

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

1.Նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ատեստավորման կազմակերպում և համակարգում`  թվով 65 հոգի: Նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների թափուր պաշտոնների  մրցույթներ`  թվով 20  մրցույթ:
2. Նախարարության համակարգում ընդգրկված ՊՈԱԿ-ների (բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գործադիր մարմինների (ռեկտորների և տնօրենների) թափուր պաշտոնների մրցույթների կազմակերպում և անցկացում` թվով 2 ռեկտորի մրցույթ և թվով 9 տնօրենի մրցույթ:
3. Նախարարության համակարգում ընդգրկված ՊՈԱԿ-ների (բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գործադիր մարմինների (տնօրենների) ատեստավորման կազմակերպում և համակարգում՝ թվով  16 հոգի:
4.  Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ քննությանը մասնակցելու համար դիմել է  339 հավակնորդ, որից 148-ին շնորհվել է հավաստագիր, իսկ 42-ը չի հաղթահարել:
5. 10.01.2012թ. առ այսօր ընտրվել և նշանակվել են 14 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ և նրանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1412-Ն որոշմամբ հաստատված « Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի « Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ մանկավարժական կադրեր գործուղելու կարգ»-ի համաձայն` գործուղվել է 14 ուսուցիչ:

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Կրթության և գիտության ոլորտը կարգավորող « Կրթության մասին», « Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», « Հանրակրթության մասին», «Լիցենզավորման մասին», « Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին»  ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթների, ենթաօրենսդրական ակտերի մշակում:

 

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

2012 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեությունը շարունակվել է բաց և հրապարակային քաղաքականության սկզբունքով: ԿԳՆ պաշտոնական www.edu.am կայքէջը գերատեսչական կայքերի մեջ հաճախելիության աստիճանով գտնվել է առաջատար դիրքերում:
-Բացվել և գործում է Facebook սոցիալական ցանցի «ԿԳՆ ընդունարան» էջը, որտեղ առցանց պատասխան է տրվել բարձրացված բոլոր 120 հարցերին,
-Շարունակել է գործել պաշտոնական կայքի բլոգը` http://armeniaedu.blogspot.com/,
-Լուսաբանվել են  ԿԳ նախարարի այցերը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի  և Շիրակի մարզեր /հեռուստատեսություն, էլեկտրոնային կայքեր, ռադիո/,
-«Голос Армени» թերթում բացվել է «За партой» խորագիրը, որտեղ հրապարակվել է 12 նյութ,
-Նախարարության պաշտոնական կայքում զետեղվել են նախարարության գործունեությանն առնչվող և հասարակական հետաքրքրություն ներկայացնող շուրջ 234 հայտարարություն, 348 լրատվական նյութ:
-Կազմակերպվել է ԿԳ նախարարի և նախարարի տեղակալների, վարչության պետերի  15 մամուլի  ասուլիս, որոնք լուսաբանվել են հանրապետական հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների կողմից, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հանրապետական մամուլում,
-Հանրային քննարկումների է դրվել 14 իրավական ակտի նախագիծ:
-Կազմակերպվել է ավելի քան 82 հանրային միջոցառում, որոնք լուսաբանվել են հանրապետական հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների կողմից, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հանրապետական, էլեկտրոնային և տպագիր մամուլում /240 հրապարակում/,
-Նախարարության «Թեժ գծով» ընդունվել է 193 ահազանգ, որից 181-ը` Երևանի, 12-ը` մարզերի դպրոցների վերաբերյալ: Բոլոր ահազանգերը համապատասխան ընթացք են ստացել ինչպես նախարարության հանրակրթության վարչության, այնպես էլ կրթության պետական տեսչության կողմից:
-Պատասխան է տրվել քաղաքացիների կողմից էլեկտրոնային փոստով ստացված ավելի քան 470 նամակի,
-ԿԳ նախարարի մոտ կազմակերպվել է քաղաքացիների 10 ընդունելություն, որոնց ընթացքում նախարարն ընդունել է 106 քաղաքացու: Նախարարի տեղակալների մոտ կատարվել է 42 ընդունելություն, որոնց ընթացքում պարզաբանումներ են տրվել 130 քաղաքացու:
-Նախարարության ինֆոկենտրոնը սպասարկել է  նախարարություն այցելած 7645 քաղաքացու:

 

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Օրենքով սահմանված կարգով շուրջ 128 կազմակերպության հետ /այդ թվում ենթակա՝ 108/ կնքվել են նվիրաբերության, դրամաշնորհի, նպաստի, սուբսիդիայի պայմանագրեր ու համաձայնագրեր: ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված թվով 69 ծրագրի շրջանակներում, պատշաճ ձևով և սահմանված ժամկետում ապահովվել է շուրջ 350 կազմակերպության ֆինանսավորումը:
Տարվա ընթացքում իրականացվել են նաև համակարգի ենթակա կազմակերպությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերահսկողություն, վերլուծություն, հաշվետվությունների ընդունում:

 

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Կատարվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայության 10 քոլեջի ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանն անցնելու կապակցությամբ հանձման-ընդունման աշխատանքները:
Իրականացվել են միացման ձևով վերակազմակերպման հետևյալ աշխատանքները.
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության 1 ՊՈԱԿ և 3 գիտական կենտրոն միացման ձևով վերակազմակերպվել են և միացվել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին, որը հետագայում վերակազմակերպվել է «Հայաստանի պետական ագրարային համալսարան» հիմնադրամի,
-«Երևանի Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ին,
-«Երևանի թիվ 57 ավագ դպրոց ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ին,
-«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով «Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին:
Ուսումնասիրվել և ընտրվել է անհետաձգելի հիմնանորոգման կարիք ունեցող թվով 33 ավագ դպրոց, որոնց տեխնիկական առաջադրանքները կազմվել և ներկայացվել են ՀՀ քաղաքաշինության նախարարություն: Նշված հիմնանորոգման աշխատանքները 7 331 միլիոն դրամ գումարի չափով առաջարկվել է ներառել ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի ծրագրում:
Ուսումնասիրվել և ընտրվել են հիմնանորոգման կարիք ունեցող թվով 24 ավագ դպրոց, 7 հատուկ դպրոց, 14 միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություն և համապատասխանաբար 7 200 միլիոն դրամ, 4 688 միլիոն դրամ և 600 միլիոն դրամ գումարի չափով առաջարկվել են դրանք ներառել ՀՀ 2013-2015 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում:
Ընդհանուր բաժնում 2012թ. հունվարի 9-ից  մինչև  դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են հետևյալ աշխատանքները`
-Մուտքագրվել է 4709 դիմում: Մուտքագրված դիմումներից 4506–ին տրվել է պատասխան, իսկ 203–ը ընթացքի մեջ են:
-Ուսումնական հաստատություններից և այլ կազմակերպություններից լիցենզավորման համար ստացված հայտերի մուտքագրում: Մուտքագրված 201 հայտերից 186-ին տրվել են պատասխաններ, իսկ 15-ը դեռևս ընթացքի մեջ են:
-Հաշվառվել է ԿԳ նախարարի 1140 և աշխատակազմի ղեկավարի 30 հրաման:

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

2012թ. իրականացվել է հանրակրթական ծրագրերով, այդ թվում` տարրական հանրակրթական, հիմնական հանրակրթական, միջնակարգ հանրակրթական լիցենզավորման գործընթաց: Lիցենզավորվել է 69 պետական հանրակրթական ուսումնական հաստատություն: Տրվել են նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով  4 լիցենզիայի և 28 մասնագիտությունների թույլտվություն:  Տրվել են միջին մասնագիտական կրթական ծրագրերով 3 լիցենզիայի և 32 մասնագիտությունների գործունեության թույլտվություն: Տրվել են բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով 18 մասնագիտությունների գործունեության թույլտվություն:
Իրականացվել է 124 ուսումնական հաստատությունների լիցենզիաների վերաձևակերպում:
Իրականացվել է 10 ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի լիցենզիաների կասեցման և դադարեցման գործընթաց:
                                                 
ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ

 

1.Հանրակրթական ուսումնական հաստատություններին հատկացվել  է շուրջ 42000 հիմնական կրթության վկայական, 41000 միջնակարգ կրթության ատեստատ և 36 ոսկե մեդալ` գերազանց առաջադիմության համար:
2.Նախնական մասնագիտական /արհեստագործական/  ուս. հաստատություններին հատկացվել է 2700 նախնական մասնագիտական կրթության դիպլոմ:
3.Միջին մասնագիտական ուս. հաստատություններին հատկացվել է 9500 դիպլոմ:
4.Բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվել է 32000 դիպլոմ:
« Ավարտական փաստաթղթերի իսկության հաստատում» գործառույթի շրջանակում ստուգվել են 1000-ից ավելի ավարտական փաստաթղթերի գործերի հիմքեր, որոնցից մի մասին տրամադրվել են կրկնօրինակներ: Պատրաստվել է 300-ից ավել հրամանի նախագիծ` ՀՀ կրթության և գիտության Ոսկե հուշամեդալով, պատվոգրով և շնորհակալագրով պարգևատրելու մասին:
2012 թվականին գործարկվել է ավարտական փաստաթղթերի էլեկտրոնային էջը` students.armedu.am հասցեով: Ներդրված համակարգի օգնությամբ կարելի է ստանալ տեղեկատվություն` ավարտական փաստաթղթերի վերաբերյալ: Համակարգը մշտապես թարմացվում է:

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

 

Իրականացվել է գործընթաց` «ՀՀ լրացուցիչ և շարունակական կրթության մասին ազգային զեկույց»-ից բխող սկզբունքներին համապատասխան ռազմավարության և գործողությունների պլանի նախագծի աշխատանքների ամփոփման ուղղությամբ: Ավարտվել են պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման մասին կարգերի նախագծերի մշակման աշխատանքները, որոնք իրականացվել են անկախ փորձագետների կողմից՝  ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ, ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի և «ԴՎՎ ինթերնեյշնլ» կազմակերպության աջակցությամբ:

 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ /ԲՈՀ/

 

Հրամանագրվել, պատրաստվել և հանձնվել է գիտական աստիճանի 481 վկայագիր, որից` 48 դոկտորի և 433 թեկնածուի: Բեկանվել է  4 գիտական աստիճանի որակավորման գործ, կրկնական քննարկման է ուղարկվել 13 որակավորման գործ:
Բուհերից և գիտական կազմակերպություններից ստացվել, մուտքագրվել և ուսումնասիրվել է գիտական կոչման 251 որակավորման գործ: Սահմանված ժամկետում կազմվել են եզրակացություններ, հրամանագրվել, պատրաստվել և հանձնվել է գիտական կոչման 229 դիպլոմ, որից`  57 պրոֆեսորի և 172 դոցենտի: Մուտքագրվել և ուսումնասիրվել է (նաև տրվել փորձաքննության) օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի համապատասխանեցման 28 որակավորման գործ: Հրամանագրվել, պատրաստվել և հանձնվել է 22 գիտության թեկնածուի և 3 գիտության դոկտորի գիտական աստիճանի համապատասխանեցման  հավաստագիր:
Բուհերից և գիտական կազմակերպություններից ստացվել է և ուսումնասիրվել ատենախոսությունների գիտական ղեկավար նշանակելու թույլտվություն տալու 105 միջնորդություն, որոնցից սահմանված ժամկետում թույլտվություն է տրամադրվել  96 գիտության թեկնածուի:

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

1.Ուսումնասիրություններ ՀՀ Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի մարզպետարանների աշխատակազմերի կրթության, մշակույթի և սպորտի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություններում
Մարզպետարանի (քաղաքապետարանի) կրթության, մշակույթի և սպորտի վարչության կանոնադրությամբ« ի թիվս վարչության լիազորությունների շրջանակներում իրականացվող գործողությունների, նշված են նաև « Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով չսահմանված գործառույթներ(Վայոց Ձոր, Տավուշ, Երևան): Վայոց Ձորի թվով 14  ՊՈԱԿ-ներ չունեն  պետական գրանցում: Չեն հաստատվել Վայոց Ձորի մարզի թվով 77 ուսումնական հաստատությունների կանոնադրությունները: Ուսուցանվող օտար լեզուների փոփոխման կամ ավելացման հիմքերի առկայության կարգի խախտումներ են հայտնաբերվել Վայոց Ձորի մարզի՝ 2, Գեղարաքունիքի մարզի՝ 1, Արարատի մարզի՝ 1, Երևանի՝ 8 ուսումնական հաստատություններում: Ուսումնական պլանի խախտումներ են հայտնաբերվել՝ Վայոց Ձորի մարզի՝ 2, Տավուշի մարզի՝ 4, Գեղարաքունիքի մարզի՝ 23, Արարատի մարզի՝ 5 մարզի, Երևանի՝ 28 ուսումնական հաստատություններում: Դասացուցակը չի համապատասխանել դպրոցի ուսպլանին Վայոց Ձորի մարզի՝ 3, Տավուշի մարզի՝ 4 ուսումնական հաստատություններում: Շաբաթական ծանրաբեռնվածության խախտումներ (ըստ կիսամյակների) Տավուշի մարզի 2 ուսումնական հաստատություններում: Առարկայական ծրագրի թերակատարումներ կամ գերակատարումներ Վայոց Ձորի՝ 8, Տավուշի մարզի՝ 6 ուսումնական հաստատություններում:
ՀՀ միևնույն մարզի (համայնքի) ներսում կամ մի մարզի հանրակրթական դպրոցից այլ մարզի հանրակրթական դպրոց, այլ երկրներից սովորողի ընդունելության հաշվառումը լիարժեք չի իրականացվում Վայոց Ձորի, Գեղարաքունիքի մարզերի մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչություններում, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունում:
ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրեր գործուղված մանկավարժների առկայությունը, քաղաքացիների (մանկավարժների) ՀՀ պետական բուհերում նպատակային ընդունելության կարգի պահանջները խախտվել են Վայոց Ձորի մարզում՝ 16 (26 դեպք), Տավուշի մարզում՝ 8 (14 դեպք), Գեղարաքունիքի մարզում` 17 (23 դեպք), Արարատի մարզում՝ 6 (7 դեպք) ուսումնական հաստատություններում:
Ուսուցիչները խախտումով են ընդունվել Վայոց Ձորի մարզի թվով 15 (23 դեպք), Տավուշի մարզի  19 (30 դեպք), Գեղարաքունիքի մարզի 28 (42 դեպք),  Արարատի մարզի  28 (36 դեպք), Երևանի  41 (60 դեպք) ուսումնական հաստատություններ:
Պետական ուսումնական հաստատություններում ուսումնական շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողության սահմանումը և համաձայնեցումը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ առկա չէ Վայոց Ձորի մարզի թվով 48, Տավուշի մարզի  77, Երևանի  157 ուսումնական հաստատություններում:
Վարչական աշխատողը դասավանդել է 8-ից(14-ից) ավել դասաժամ Վայոց Ձորի  մարզի  36 ( 41 վարչական աշխատող), իսկ Տավուշի մարզի  31(43 վարչական աշխատող) ուսումնական հաստատություններում:
Տեղեկության տրամադրումը, քաղաքացիների` կրթության բնագավառին առնչվող առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկումը սահմանված ժամկետների խախտումով՝ Վայոց Ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում՝ 33 դեպք, Գեղարքունիքում և Երևանում՝ մեկական դեպք:
Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի պահանջների կատարումը խախտվել է Վայոց Ձորի մարզի՝ 1, Տավուշի մարզի՝ 27, Արարատի մարզի՝ 3, Երևանի՝ 2 ուսումնական հաստատություններում:
Ուսումնական հաստատության կառավարման խորհրդի ձևավորման կարգը խախտվել է Վայոց Ձորի մարզի՝ 48, Տավուշի մարզի՝ 77, Գեղարքունիքի մարզի՝ 83, Արարատի մարզի՝ 1, Երևանի՝ 155 ուսումնական հաստատություններում:
Ուսուցիչների ատեստավորման կարգի պահանջների կատարման խախտում Երևանի 1 ուսումնական հաստատությունում:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարբեր տարիքային խմբերում ընդգրկված երեխաների թիվը գերազանցում է նորմատիվը Երևանի թվով 160 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
2010-2011 թվականներին նախադպրոցական ուսումնական հաստատություններ ընդունված մանկավարժական աշխատողների՝ մասնագիտական որակավորման անհամապատասխանություն Երևանի թվով 74 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
Պետական նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի նշանակման (ընտրության) կարգի պահանջների կատարումը խախտվել է թվով 7 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

2. Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական և նախնական մասնագիտական /արհեստագործական/ ուսումնական հաստատությունների սովորողների փաստաթղթերի ուսումնասիրություն
Փաստաթղթային ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ, կազմվել է ընդհանուր թվով 23 արձանագրություն:                                                                                                       

  Հայտնաբերվել են.
-« Հանրակրթության մասին» և « Կրթության մասին»  ՀՀ օրենքների պահանջների կատարման խախտումներ Երևանի թվով 4, Արմավիրի մարզի 3, Արարատի մարզի 1, Սյունիքի մարզի 1, Շիրակի մարզի 1 հանրակրթական ուսումնական հաստատություններում:
-Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման և ավարտման կարգի պահանջների խախտումներ Երևանի թվով 1,Արմավիրի մարզի 8,  Վայոց Ձորի մարզի 3 հանրակրթական ուսումնական հաստատություններում:
-ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգի պահանջների կատարման խախտումներ Երևանի թվով 2, Արագածոտնի մարզի 2, Տավուշի մարզի 3 հանրակրթական ուսումնական հաստատություններում:
-ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգի պահանջների կատարման խախտումներ Երևանի թվով 127 , Արարատի մարզի 11, Արագածոտնի մարզի 16, Գեղարքունիքի մարզի 2, Սյունիքի մարզի 1, Շիրակի մարզի 6 , Վայոց Ձորի մարզի 15, Լոռու մարզի 6 հանրակրթական ուսումնական հաստատություններում:
-Հանրակրթական ուսումնական հաստատույթյան ավագ դասարանների սովորողները /դատապարտյալները/ չունեն հիմնական կրթությունը հավաստող փաստաթղթեր. դպրոց են ընդունվել դատարանի կողմից կրթության մասին անձնական գործում նշված կրթական ցենզի հիման վրա (Շրակի մարզի 1 ուսումնական հաստատությունում՝22 աշակերտ):
-Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունում հայտնաբերվել են չլրացված հիմնական ընդհանուր կրթության վկայականներ և միջնակարգ /լրիվ/ կրթության ատեստատներ:
- Ուսումնական հաստատություններ ավարտած կամ բարձր կուրսերից հեռացված ուսանողների, սովորողների անձնական գործերը չեն պահպանվել Երևանի թվով 2 նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում:
-ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի խախտումներ Շիրակի մարզի 1 ուսումնական հաստատությունում:
-Ուսումնառությունը որևէ պատճառով անավարտ թողած անձի ուսանողական իրավունքը վերականգնելու  կարգի պահանջների կատարումը խախտվել է Շիրակի մարզի 1 ուսումնական հաստատությունում:
Ուսումնասիրության ընթացքում հավաքագրված տվյալների համադրումից  պարզվել է, որ 74 ուսումնական հաստատություններում 48 սովորողներ միևնույն ժամանակահատվածում հրամանագրված են եղել 2 ուսումնական հաստատություններում: Արդյունքում կազմվել է թվով 31 արձանագրություն:

3. Թեմատիկ ստուգում Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում
ՀՀ մարզերում, Երևան քաղաքում իրականացվել է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող թվով 70 պետական (ներառյալ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 2 մասնաճյուղերը) և 14 ոչ պետական (ներառյալ « Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամի 14 մասնաճյուղերը) ուսումնական հաստատությունների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական կարգերին համապատասխան՝ սովորողների շարժի թեմատիկ ստուգում:
Ստուգման ընթացքում կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել է ընդհանուր թվով 24 ակտ:                                                                                                        
Ստուգման արդյունքում հայտնաբերվել է.
-ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2011 թվականի ընդունելության կարգի պահանջների խախտումներ Երևանի թվով 7, Սյունիքի մարզի 3, Շիրակի մարզի 4, Տավուշի մարզի` 1 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
-ՈՒսանողների (ունկնդիրների) մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման  կարգի պահանջների խախտումներ Երևանի թվով 1, Գեղարքունիքի մարզի 1 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
-«Կրթության մասին» ՀՀ օրենքի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման խախտում Երևանի թվով 1 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:
-«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման խախտում Երևանի թվով 1, Սյունիքի մարզի 1 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
-ՀՀ նախնական մասնագիտական  (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2011 թվականի ընդունելության հանձնաժողովի  աշխատակարգի պահանջների կատարման խախտում Երևանի թվով 1 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:
-Լիցենզիայի պահանջը խախտվել է Արմավիրի մարզի թվով 1, Շիրակի մարզի` 1, Տավուշի մարզի` 1 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
-Ընդունելության պլանային տեղերի սահմանային թիվը խախտվել է Արարատի մարզի թվով 1, Երևանի` 1, Շիրակի մարզի` 1 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
-Ուսումնական հաստատությունններում ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգի պահանջների կատարման խախտում Երևանի թվով 1, Կոտայքի մարզի 1 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Ստուգման ընթացքում հավաքագրված տվյալների և բազային տվյալների  hամադրման արդյունքում պարզվել է , որ 85 ուսումնական հաստատություններում 57 սովորողներ միևնույն ժամանակահատվածում հրամանագրված են եղել 2 ուսումնական հաստատություններում: Արդյունքում կազմվել է թվով 18 արձանագրություն:

4. ՀՀ Արագածոտնի և Արարատի մարզերի հանրակրթական 30 ուսումնական հաստատությունների կրթական գործունեության ուսումնասիրության
Ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել է ընդհանուր թվով 27 արձանագրություն. Արագածոտնի մարզում` 18, Արարատի մարզում` 9:
Հայտնաբերված խախտումները և նրանց հետևանքները վերացնելու նպատակով ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչի կողմից տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ. Արագածոտնի մարզում՝ 22, Արարատի մարզում՝ 12:
Հայտնաբերվել են հետևյալ խախտումները.
-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման խախտումներ Արագածոտնի մարզի թվով 9, Արարտի մարզի 3 ուսումնական հաստատություններում:
-Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի պահանջների կատարման խախտումներ Արագածոտնի մարզի թվով 7 ուսումնական հաստատություններում:
-Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոններին ներկայացվող որակավորման պահանջների խախտումներ Արագածոտնի մարզի թվով 3, Արարտի մարզի 6 ուսումնական հաստատություններում:
-Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության» պահանջների խախտումներ
-Արագածոտնի մարզի թվով 13, Արարտի մարզի 2 ուսումնական հաստատություններում:
-Առարկայական ծրագրերի, ուսումնական պլանի պահանջների խախտումներ Արագածոտնի մարզի թվով 9, Արարտի մարզի 1 ուսումնական հաստատություններում:
-Սովորողների հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունելության, դասարանից դասարան փոխադրման պահանջների խախտումներ Արագածոտնի մարզի թվով 5, Արարտի մարզի 1 ուսումնական հաստատություններում:
-Դպրոցավարության փաստաթղթերի վարման կարգի խախտումներ Արագածոտնի մարզի թվով 14, Արարտի մարզի 12 ուսումնական հաստատություններում:

5. ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և կրթության բաժնում, համայնքային ենթակայության 18 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնասիրություններ և թիվ 5, թիվ 35 նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեսչավորում
Հայտնաբերվել են հետևյալ խախտումները.
-Թվով 17 հաստատությունների անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքները չունեն պետական գրանցում:
-Թվով 9 ՆՈւՀ-երում դպրոցահասակ երեխաներ ընդգրկված են ավագ խմբերում:
-Թվով 4 ՆՈւՀ-երում խմբերը կոմլեկտավորելիս հաշվի չի առնվել երեխաների տարիքային առանձնահատկու¬թյունները:
-20 ՆՈւՀ-եր չունեն ՀՀ զինանշանի պատկերով կնիք:
-Համայնքում նախադպրոցական տարիքի, ինչպես նաև նախադպրոցական տարիքի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառումը ամբողջական չի կատարվում:
-Թվով 20 ՆՈւՀ-երի քաղաքապետի կողմից հաստատված հաստիքացուցակներում պաշտոնների անվանումները և հաստիքային միավորների քանակները չեն համապատասխանում օրինակելի հաստիքացուցակին:
-Գերբեռնված խմբեր 12 ՆՈւՀ-երում:
-Թվով 2 ՆՈւՀ-երի 1-ական մանկավարժներ չունեն համապատասխան մասնագիտական որակավորում:
-Թվով 12 ՆՈւՀ-երի մանկավարժները վերջին 5 տարիների ընթացքում չեն վերապատրաստվել:
-Թվով 3 ՆՈւՀ-երի տնօրենների կողմից չի իրականացվել վերահսկողություն կրթադաստիարակչական աշխատանքների և  կրթական համալիր ծրագրի  կատարման նկատմամբ:
-Չեն կատարվել նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված նախադպրո¬ցական տարիքի երեխաների համար զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջ¬ները թվով 7 ՆՈւՀ-երում:
-Չեն կատարվել նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդական փաստաթղթերին ներկայացվող պահանջները թվով 7 ՆՈւՀ-երում:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչի կողմից տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ:

6. Հայաստանի Հանրապետության  մարզերում և Երևան քաղաքում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում իրականացված ուսումնասիրություն
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի թվով 20 նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություններ) իրականացվել է 2012-2013 ուսումնական տարում հաստատություններ ընդունված ուսանողների ընդունելության գործընթացի ուսումնասիրություն:
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի պահանջների խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել է ընդհանուր թվով 6 արձանագրություն:

7. Հայաստանի Հանրապետության ավագ, միջնակարգ և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների  12-րդ   դասարաններում սովորողների հաճախումների մշտադիտարկում
Հայաստանի Հանրապետության ավագ, միջնակարգ և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարաններում իրականացվում է սովորողների հաճախումների մշտադիտարկում: Մշտադիտարկման արդյունքները յուրաքանչյուր ամիս ամփոփվում են և ներկայացվում ՀՀ ԿԳ նախարարին:

8. Դիմումներում, ահազանգերում բարձրացված խնդիրների ստուգում կամ ուսումնասիրություն
2012  ՀՀ  կրթության պետական տեսչությունում ստացվել է  115 դիմում (ներառյալ «Թեժ գիծը»):
Դիմումներում բարձրացված (նշված) հարցերը հիմնականում վերաբերել են`
-ուսումնական հաստատություններում առկա բացասական երևույթներին (34 դիմում- տետրեր),
-դրամահավաքություն
-աշխատանքային փոխհարաբերություններ
-ուսումնասիրության (ստուգման) արդյունքների կամ այլ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը:

9. Կիրառված կարգապահական տույժեր
2012թ. ընթացքում իրականացված ստուգումների, ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների համար ուսումնական հաստատությունների թվով 49 տնօրենների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր. Արարատի մարզ` 3, ՀՀ Արագածոտնի մարզ` 4, ՀՀ Սյունիքի մարզ` 1, ՀՀ Վայոց Ձորի մարզ` 19, ՀՀ Լոռու մարզ` 9, ՀՀ Շիրակի մարզ` 6,  ՀՀ Գեղարքունիքի մարզ` 4, ՀՀ Արմավիրի մարզ` 2, ՀՀ Կոտայքի մարզ` 1 (ՀՀ Կոտայքի մարզի «Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց»-ի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից):

ՀՀ ԿԳՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

-Հարուցած վարչական վարույթների թիվը՝  73:
-Վարչական դատարանի կողմից վարույթ ընդունված գործերի  թիվը՝ 69:
-Տուգանվել է 29 տնտեսավարող սուբյեկտ (տուգանքի չափը՝ 5 550 000 դրամ):
-Միջդատական վարույթի փուլում է 40 գործ:
-Տասներկու գործով  ներկայացվել է վերաքննիչ բողոք, յոթ գործով՝   վճռաբեկ բողոք:
-Ներկայացվել են օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ, այդ թվում՝ «Լեզվի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Գովազդի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքներում:
-Մինչև 70 միլիոն տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներում Լեզվի պետական տեսչությունը 2012թ. ստուգումներ չի իրականացրել՝ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապե¬տու¬թյու¬նում ստու-գումների կազմակերպման և անց¬կացման մասին» ՀՀ օրեն¬քում կատարված փոփո¬խութ¬յուններով:

 

ՀՀ ԿԳՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Մրցութային կարգով ֆինանսավորվել են`
-6 ծրագիր՝ հայ-ֆրանսիական գիտական համագործակցության շրջանակում/ «ԳՊԿ-ԳՀԱԿ-2011» մրցույթ/,
-4 ծրագիր՝ Ռուսաստանյան հումանիտար գիտությունների հիմնադրամի հետ համաֆինանսավորման սկզբունքով անցկացվող գիտական հետազոտությունների ծրագրերի աջակցության շրջանակում /«ԳՊԿ-ՌՀԳՀ-2012» մրցույթ/:
Հայտարարվել և կազմակերպվել են՝
-Հայ-ռուսական հիմնարար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ – 2013» միջազգային մրցույթը,
-ՀՀ ԿԳՆ և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև կնքված մտադրությունների հուշագրի շրջանակներում անցկացվող գիտական ծրագրերի մրցույթը,
-«Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր–2012» մրցույթը:
Ամփոփվել են՝
-Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացված գիտական թեմաների ընթացիկ (տարեկան) հաշվետվությունների փորձաքննության արդյունքները.
-IRMAS հայ-ֆրանսիական լաբորատորիայի 2-ամյա գործունեությունը՝ անցած 2 տարիների ընթացքում բարձր վարկանիշ ունեցող գրախոսվող ամսագրերում և ժողովածուներում տպագրվել է 45 աշխատանք, միջազգային գիտաժողովների 40 թեզիսներ: Համատեղ ասպիրանտուրայի ծրագրում ներգրավված են 6 ասպիրանտ, որոնցից երկուսն արդեն պաշտպանել են իրենց ատենախոսությունները Հայաստանում և ստացել են թե՛ հայկական, և թե՛ ֆրանսիական գիտական աստիճանի դիպլոմ: Իրագործվել է 35 փոխադարձ այցելություն:
-Կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոսֆերային հետազոտությունների ինստիտուտը և «Գոլոս Արմենիի» օրաթերթը սկսել են հրապարակել թերթին կից նոր գիտահանրամատչելի ներդիր՝ «Մոստ», որը ընթերցողին կծանոթացնի Հայաստանում և արտասահմանում գիտության, տեխնիկայի և բժշկության ձեռքբերումներին:
-Հայաստանի գիտական հանրության համար հասանելի են Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի ռեսուրսներ:
-Ֆինանսավորվել են 3 ամառային դպրոցներ, միջազգային գործուղման են մեկնել 34 գիտնականներ:
Միջազգային համագործակցություն
-Հուշագիր՝ «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի միջև  համագործակցություն հաստատելու մասին» (2012 թվականի նոյեմբերի 7),
-Հուշագիր՝ «ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՉԺՀ կրթության և տեխնոլոգիաների նախարարության միջև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը խորացնելու մասին»   (2012 թվականի նոյեմբերի 8),
-Պայմանագիր՝ «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Thomson Reuters ընկերության միջև համագործակցության մասին» պայմանագիր (2012 թվականի հոկտեմբերի 4),
-Համաձայնագիր՝ «Գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման միջազգային համագործակցության աջակցման նորարարական կենտրոն ստեղծելու մասին»  (2012 թվականի հուլիսի 27),
-Լրացուցիչ պայմանագիր՝ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի միջև համագործակցության շրջանակներում գիտական ծրագրերի մրցույթի անցկացման մասին» (2012 թվականի փետրվարի 28):

                         

ԿՐԹՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ  ԻՆՍՏԻՏՈՒՏ  ՓԲԸ

 

Վերապատրաստումներ՝

-Մայրենի, հայոց լեզու և գրականություն, պատմություն, կենսաբանություն, աշխարհագրություն, հասարակագիտություն, քիմիա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, ռուսաց լեզու, անգլերեն, կերպարվեստ, երաժշտություն, ՆԶՊ, ֆիզկուլուրա առարկաների ուսուցիչների,  ինչպես նաև տարրական դպրոցի դասվարների, ն/դ մասնագետների, հոգեբանների, գրադարանավարների և հանրակրթական դպրոցների դաստիարակության գծով փոխտնօրենների, առարկայական մեթոդմիավորման նախագահների համար:
- « Ներառական կրթություն» ծրագրի շրջանակներում՝ որի նպատակն  է եղել մանկավարժների ներառական կրթության գծով հմտությունների և կարողությունների ձևավորումն ու զարգացումը:
-Նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների՝ տնօրենների, մանկավարժների, դաստիարակների և երաժշտության դաստիարակների համար: 
-ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված ծրագրերին համապատասխան իրականացվել է 80-ժամյա վերապատրաստման դասընթացներ ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա 848 ուսուցիչների համար:
-Համաձայն ՀՀ և Վրաստանի ԿԳ նախարարությունների միջև կնքված հուշագրի, համաֆինանսավորմամբ, Քութայիսի քաղաքում 2012թ. օգոստոսի 16-20-ը ԿԱԻ մասնագետների կողմից իրականացվել են 40-ժամյա ծրագրով վերապատրաստման դասընթացներ՝ մաթեմատիկայի 28 և ֆիզիկայի 20 ուսուցիչների համար:
-ՀՀ ԿԳ նախարարության « Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում ծրագրի» պետական շրջանակում  հուլիսի 10-ից օգոստոսի 6-ը 11 երկրների հայկական դպրոցների 55 ուսուցիչների համար կազմակերպվել են 120 ժամանոց վերապատրաստման դասընթացներ՝ 7 խմբերում, այդ թվում ՝ մանկապարտեզի մանկավարժների, մեկօրյա դպրոցների, տարրական դասարանների, Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների և դպրոցի կառավարիչների և արտադասարանական միջոցառումների կազմակերպիչների համար:       

Մրցութային կարգով կազմակերպել և իրականացվել են`

-Հանրակրթական ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա ուսուցիչների՝ ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված ծրագրին համապատասխան՝ 80-ժամյա տևողությամբ վերապատրաստման դասընթացներ՝ 3359 մասնակիցների համար,
-հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու 107 հավակնորդների համար Երևանում և ՀՀ մարզերում 90-ժամյա վերապատրաստման դասընթացներ,
-ՀՀ ԿԳ նախարարության և մարզերի կրթության վարչությունների աշխատակազմերի գլխավոր(36 մասնակից), առաջատար և կրտսեր մասնագետների (26 մասնակից) համար 72-ժամյա վերապատրաստման դասընթացներ

Խորհրդատվություն
2012-2013 ուստարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին  անհրաժեշտ մեթոդական օգնություն ցույց տալու նպատակով ԿԱԻ-ի մասնագետները հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում անցկացրել են խորհրդատվություններ (օգոստոսյան)/ 211 խումբ, 8756 մասնակից/:

Փորձաքննություն
2012թ. Կրթության ազգային ինստիտուտում փորձաքննություն է անցել 159 անուն (ծավալը` 41078 էջ) ուսումնական գրականություն, որոնցից` 8 անուն հիմնական դպրոցի դասագիրք, 3 անուն ավագ դպրոցի դասագիրք, 32 անուն բուհական դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 116 անուն ուսումնական այլ գրականություն, որոնց մի մասը երաշխավորված են գործածության  ՀՀ ԿԳ նախարարի հրամանով:

Բովանդակային մշակումներ
Հանրակրթական պետական չափորոշիչով նախատեսված սովորողների կարողությունների և հմտությունների, ինչպես նաև մանկավարժական աշխատողների առարկայական-մեթոդական զարգացման ուղղությամբ կատարվել են բովանդակային և մեթոդական մշակումներ (ձեռնարկներ, ուղեցույցներ, հոդվածներ և այլն):
-Ձեռնարկ՝ «Դաստիարակչական աշխատանքները դպրոցում»
-« Հանրակրթական դպրոցի տնօրենի ուղեցույց» պրակ 4
-Թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար «Մայրենի» առարկայի ծրագիր1-4-րդ դասարաններ
-Թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար «Մաթեմատիկա» առարկայի ծրագիր1-4-րդ դասարաններ
-Թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար «Ես և շրջակա աշխարհը» առարկայի ծրագիր2-4-րդ դասարաններ
-Թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար «Տեխնոլոգիա» առարկայի ծրագիր1-4-րդ դասարաններ
-Մանկապարտեզի կրտսեր 1-ին խմբի 2-3 տարեկանների կրթական համալիր ծրագիր
-Մանկապարտեզի վաղ հասակի 1-ին և վաղ հասակի 2-րդ խմբերի կրթական ծրագիր

 Նորմատիվ փաստաթղթերի մշակում
ԿԱԻ-ի  աշխատանքային ծրագրով, ԿԳ նախարարի հրամաններով և ընթացիկ հանձնարարականներով 2012թ. մշակվել են կրթության ոլորտը կարգավորող հետևյալ նորմատիվ փաստաթղթերը.
-Հանրակրթական հիմնական ընդհանուր և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսում¬նա¬կան տարվա  օրինակելի ուսումնական պլաններ ՀՀ ԿԳ նախարարության « Տեղեկագիր» 2012թ. թիվ 3
-2012թ. դասագրքերի շրջանառու հիմնադրամի կողմից անցկացված մրցույթում հաղթած դասագրքերի փորձարկման նպատակով մշակվել է « Դասագրքերի փորձարկման մեթոդական ուղեցույց»

Մշտադիտարկում
Երևանի և հանրապետության մարզերի դպրոցներում իրականացվել են վերահրատարակման ենթակա դասագրքերի, դպրոց մուտք գործող նոր դասագրքերի մշտադիտարկումներ, որոնց արդյունքում արվել են համապատասխան մասնագիտական առաջարկություններ, դիտողություններ` ապահովելու դասագրքերի համապատասխանությունը ծրագրերին և չափորոշիչներին:
Հրատարակչական գործունեություն
ԿԱԻ-ի կողմից հրատարակվել են «Հայոց լեզու և գրականություն» (1-8 համար), «Մաթեմատիկան դպրոցում» (1-6 համար), «Օտար լեզուները Հայաստանում» (1-6 համար), « Ռուսաց լեզուն Հայաստանում» (1-8 համար), «Մանկավարժություն»  (1-8 համար), « Նախաշավիղ» (1-8 համար), «Մարդ և հասարակություն» (1-6 համար), «Ընտանիք և դպրոց» (1-5 համար), «Հայագիտությունը դպրոցում» (1-5 համար),  մանկավարժական հանդեսները, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարության «Տեղեկագիրը» (1-8 համար):

Մասնագիտական կրթության  և ուսուցման զարգացման ազգային կենտրոն /ՄԿՈՒԶԱԿ/
-Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի /ՄԿՈՒԶԱԿ/ կողմից շարունակվել է ՀՀ նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության համակարգի գործունեության բարելավմանն ուղղված աշխատանքները.
-Մշակվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության 17 մասնագիտությունների և որակավորումների համար պետական կրթական չափորոշիչներ, դրանց համապատասխան կազմվել է ըստ մասնագիտությունների ուսումնական պլանները և մոդուլային ուսումնական ծրագրերը: Մասնագիտությունների և որակավորումների ցանկը համաձայնեցվել է սոցիալական գործընկերների հետ: Դա նշանակում է, որ ընտրված մասնագիտությունները արտացոլում են աշխատաշուկայի կարիքները:
-Վերանայվել է 12 մասնագիտությունների և որակավորումների նախկինում մշակված պետական կրթական չափորոշիչները, որի նպատակն է եղել դրանց համապատասխանեցումը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած մասնագիտության նկարագրերին և Որակավորումների ազգային շրջանակի պահանջներին:

Վերապատրաստման դասընթացներ.
-ԿԳՆ և ՄԿՈՒԶԱԿ-ի 30 աշխատակիցների համար,
-նախնական և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների 920 դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների համար,
-ուսումնական հաստատությունների 40 տնօրենի և փոխտնօրենի համար,
-ուսումնական հաստատությունների կառավարման խորհրդի 31 անդամների համար,
-պետական կրթական չափորոշիչներ մշակող 28 փորձագետների համար,
-12 տարածաշրջանային պետական քոլեջների հաշվապահության 24 աշխատողների համար՝  <ՀԾ-Հաշվապահ> համակարգը ներդնելու նպատակով,
-ուսումնական հաստատությունների 2-ական աշխատակիցների համար՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը կիրառելու նպատակով:

Իրականացվել է 6 թեմատիկ հետազոտություն՝ նվիրված ՄԿՈՒ քաղաքականության և ռազմավարության հիմնախնդիրներին.
-5 ուսումնական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների միջոցով գնահատվել է ՄԿՈՒ համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունքները:
-Ձևավորվել և գործում է ՄԿՈՒ պետական կրթական չոփորոշիչների, մոդուլների և ուսումնական ծրագրերի տվյալների տեղեկատվական համակարգը:
-Մշակվել և մինչև տարեվերջ տպագրվելու է ՄԿՈՒ հաստատությունների համար նախատեսված 12 միավոր ուսումնական ձեռնարկներ և ուսումնամեթոդական նյութեր:
-60 ուսումնական հաստատություններում իրականացված մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվել է պետական կրթական չափորոշիչների ներդրման աշխատանքերի վիճակը: Բոլոր ուսումնական հաստատություններում խնդրահարույց հարցերի շրջանակում անց է կացվել աշխատողների վերապատրաստումներ:
-Հրատարակվել է <Մասնագիտական կրթություն և ուսուցում> եռամսյա ամսագրի 2012թ. 4 համարները:
-ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների գործնական կարողությունները ցուցադրելու նպատակով անց է կացվել <Հայաստանի հմտություններ> մասնագիտական օլիմպիադա:
-Պատրաստվել, հեռարձակվել կամ տպագրվել են տարբեր ուղղվածության տեղեկատվական նյութեր ՄԿՈՒ համակարգի գործունեության, ուսումնական հաստատությունների ձեռքբերումների, հնարավորությունների ու զարգացման հեռանկարների վերաբերյալ:
-12 տարածաշրջնային պետական քոլեջներում ներդրվել է  <ՀԾ-Հաշվապահ> համակարգը:
-Հայերեն է թարգմանվել ՄԿՈՒ համակարգի վերաբերյալ եվրոպական և այլ երկրների փաստաթղթեր և  խորհրդատվական նյութեր:
-Կրթության և գիտության նախարարության ենթակայության նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում տեղակայվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ:

 

« ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

« Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագիրը բաղկացած է  երկու բաղադրիչներից`
-Հանրակրթության որակի բարելավում
-Բոլոնիայի գործընթացի համատեքստում աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումներին:
« Հանրակրթության որակի բերալավում» առաջին ենթածրագիրը ներառում է հետևյալ չորս բաղադրիչները`
-Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում
-Կրթության որակի  հետագա բարելավում` ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման միջոցով
-Ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի ներդրում
-Աջակցություն ավագ դպրոցի բարեփոխումներին:
« Բոլոնիայի գործընթացի համատեքստում աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումներին» երկրորդ ենթածրագիրը ներառում է հետևյալ  բաղադրիչները`
-Որակի ապահովման մեխանիզմների ստեղծում և ամրապնդում
-Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում
-Աջակցություն բարձրագույն կրթության ֆինանսավորման կայուն համակարգի ներդրմանը
-Աջակցություն մանկավարժական կրթության բարեփոխումներին: 

« Հանրակրթության որակի բարելավում»
Սյունիքի մարզի` 17, Վայոց Ձորի մարզի`  22, Արմավիրի մարզի` 23 և Գեղարքունիքի մարզի 21 համայնքների հաստատություններում շարունակվել են նախադպրոցական միկրոծրագրերը. Դրանք  լիրաժեք գործել են և շարունակել են ստանալ տեխնիկական աջակցություն ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից :
Առաջին եռամսյակում Կոտայքի, Լոռու, Տաուշի և Շիրակի մարզերում, համայնքների ղեկավարներին և կրթական հաստատությունների տնօրեններին ներկայացվել է  ԿԾԿ ԾԻԳ-ի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի նպատակները, խնդիրները, ժամանակացույցը և այլն: Արդյունքում, ապրիլին նախնական գնահատման նպատակով ԿԾԿ ԾԻԳ են ներկայացվել   Տաուշի մարզից` 11 , Կոտայքի մարզից` 14, Շիրակի մարզից` 38 և Լոռու մարզից 23 համայնքների միկրոծրագրերի հայտեր, որոնք ներկայացվել են նախադպրոցական միկրոծրագրերի կառավարման խորհրդի հաստատմանը:
Մայիսին տեղի է ունեցել նախադպրոցական միկրոծրագրերի կառավարման խորհրդի 2 նիստ, որոնց ժամանակ հաստատվել են Կոտայքի մարզից` 13, Լոռու մարզից` 15, Տավուշի մարզից` 10 և Շիրակի մարզից 31 հաստատությունների միկրոծրագրեր: Հաստատությունների հետ պայմանագրերը կնքվել են, 69 միկրոծրագրերի իրականացումը ընթացքի մեջ է:

Դրամաշնորհներ ուսուցիչների վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին
Տարեսկզբին ամփոփվել և վերլուծվել են 2011 թվականին իրականացված վերապատրաստումները և առաջարկություններ ներկայացվել ՀՀ ԿԳՆ: Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման նպատակով՝ ԿԳՆ-ից  ստացված տվյալների հիման վրա ձևավորվել և համաձայն՝ նախարարի 18.05.2012թ. N 498-Ա/Ք հրամանի, հաստատվել է վերապատրաստման խմբերի ցանկը: Ուսուցիչ վերապատրաստող 13 կազմակերպությունները հունիս-օգոստոս ամիսներին պայմանագրեր են կնքել, կազմակերպվել է  հանրակրթական դպրոցների մոտ 6000 ուսուցիչների վերապատրաստում: 
 « Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միություն 
 Կազմակերպվել է «Կլոր սեղան» սեմինար, որին մասնակցել են դպրոց կենտրոնների ղեկավարները, ՀՀ ԱԺ փոխնախագահը, պատգամավորներ, ՀՀ ԿԳ նախարարը, հանրակրթության գծով փոխնախարարը, Կրթության տեսչության պետը և տեղական ու միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ձևավորվել են երկու աշխատանքային խմբեր, որոնք ձեռնամուխ են եղել «Ուսուցչի էթիկայի նորմերի» և «Դպրոցի զարգացման ուղեցույց» փաթեթի մշակմանը: Նոյեմբերին միության կողմից ներկայացվել է առաջին միջանկյալ հաշվետվությունը:
 Ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի ներդրում
 Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման աշխատանքների շրջանակներում "Հարմոնիա" հիմնադրամը իրականացրել է պայմանագրով նախատեսված աշխատանքները: Մասնավորապես, 459 նոր դպրոցներ ընդգրկվել են Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում: Ընդհանուր առմամբ 1402 դպրոցներ:
Աջակցություն ավագ դպրոցներին

2011 թվականին վերակազմավորված 17 ավագ դպրոցների ռեսուրս կենտրոնների համար անհրաժեշտ կահույքի ձեռք բերման համար ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից կազմակերպվել և իրականացվել է կահույքի ձեռքբերման մրցույթ: Հաղթող ճանաճված « ՍԵԱՐԳՐՈՒՊ» կազմակերպությունը 17 ավագ դպրոցների ռեսուրս կենտրոններին տրամադրել է կահույք (համակարգչային սեղաններ, աշակերտական սեղաններ և աթոռներ, շարժական գրապահարաններ և այլն):
Ավագ դպրոցների ռեսուրս կենտրոններն արդի գրականությամբ համալրելու նպատակով՝  ըստ ՀՀ ԿԳՆ հաստատած գրականության ցանկի, իրականացվել է գրքերի ձեռքբերման մրցույթ: «Անտարես»,  «Բուկինիստ» և «Մանմար» կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր, որոնք ավագ դպրոցներին տրամադրել են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրականություն: Ավագ դպրոցների ռեսուրս կենտրոններին տրամադրվել է մոտ 270 անուն գիրք:

«Բոլոնիայի գործընթացի համատեքստում աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումներին»

Շարունակվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի համագործակցությունը Նիդերլանդների և Ֆինլանդիայի  հավատարմագրման կազմակերպության հետ: Ավարտվել են պայմանագրով նախատեսված առաջին փուլի աշխատանքները.
-Հայաստանում մասնագիտական կրթության որակի ապահովման ներքին համակարգի վերլուծություն,
- համաժողովի և սեմինարի անցկացում շահակիցների համար` այդ թվում նաև բուհերի
- բուհերի համար վերապատաստումների անցկացում` նվիրված որակի ապահովման ներքին համակարգին (հատուկ նիստեր տրամադրելով որակի ապահովման ներքին համակարգի ուղեցույցին, իրականացման աշխատանքներին, ինչպես նաև որակի ապահովման տարբեր խնդիրներին)
- որակի ապահովման ներքին համակարգի ուղղությամբ փորձնական ծրագրի իրականացում 8 բուհերում ( Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիա, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալասարան, Երևանի պետական համալսարան, « Գլաձոր» համալսարան և Հյուսիսային համալսարան), որի շրջանակներում բուհերը պատրաստել են ինքնավերլուծության հաշվետվեւթյուն` անդրադառնալով միայն 3 չափորոշիչների
-ՄԿՈԱՊԱԿ կարողությունների հզորացում:
 
ՄԿՈԱՊԱԿ-ի կողմից բուհերի ինստիտուցիանալ փորձնական հավատարմագրում
ՀՊՄՀ-ի և ԵՃՇՊՀ-ի փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրում իրականացնելու նպատակով` ՀԲ-ի կողմից հաստատվել և ս.թ. փետրվարի 9-ին կնքվել  է ՄԿՈԱՊԱԿ-ի հետ համապատասխան պայմանագիր, որի շրջանակներում մշակվել և ԿԳՆ-ին են տրամադրվել փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման նախագծեր:
ՄԿՈԱՊԱԿ-ի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ միջև կնքվել է պայմանագիր ևս երեք բուհերի՝ Հայաստանի ազգային ագրարային, Երևանի Հյուսիսային և Գլաձոր համալսարանների փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2013 թվականի հունիսին:

Աջակցություն նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) կողմից դրամաշնորհների տրամադրմանը բուհերին
ՆՄՀ-ի գործարկման նպատակով մշակվել և ՀՀ կրթության և գիտության նախարարի 27.02.2012թ. N 131-Ա/Ք հրամանով հաստատվել է « Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի գործարկման» ղեկավար ձեռնարկը, որով սահմանվել են ՆՄՀ-ի փորձնական փուլի իրականացման ընթացակարգերը:
Աջակցություն բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխման ծրագրին

Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխման նպատակով՝ շարունակվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի համագործակցությունը:
Իրականացվել է ինչպես Օուլուի համալսարանի փորձագետների այցը Հայաստան, որի ժամանակ տեղի են ունեցել աշխատանքային խմբերի քննարկումներ և սեմինարներ, այնպես էլ ՀՊՄՀ-ի աշխատակիցների այցը Օուլուի համալսարան` փորձի փոխանակման նպատակով: Երկրորդ ընթացիկ հաշվետվությունները Օուլուի համալսարանը և ՀՊՄՀ-ն ներկայացվելու է ս.թ. դեկտեմբերին:
                    
ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

 

-Շահագործվել է «Հայկական կրթական միջավայր» պորտալը (www.armedu.am), հարստացվել է բովանդակային պարունակությունը,
-գործարկվել են պորտալի ենթակայքերը.
-«Հայկական կրթական միջավայր» ֆորումը (http://forum.armedu.am), որն ունի ավելի քան 840 թեմա, 11850 գրառում, շուրջ 3290 գրանցված օգտվող,
-«Հեռավար ուսուցում» համակարգը (http://learning.armedu.am/), որում կազմակերպվել են ավագ դպրոցի 10-րդ դասարանի խորացված հոսքի ութ ուսումնական առարկաների (Հայոց լեզու, Ռուսաց լեզու, Օտար լեզու (Անգլերեն), Հանրահաշիվ, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Հայոց պատմություն) հեռավար դասընթացները` Հայաստանի տարբեր մարզերի ավագ դպրոցների աշակերտների համար (ընդամենը՝ 530 մասնակից),
-«Պաշարների շտեմարան» կայքը (http://lib.armedu.am), որում, ըստ դասակարգված բաժինների, տեղադրվել է ավելի քան 820 էլեկտրոնային պաշար (այդ թվում՝ 63 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 625 ուսումնամեթոդական նյութ, «Կրթություն» շաբաթաթերթի 2012թ. հրապարակված բոլոր համարները և այլն)։
-շահագործվել է «Բարձրագույն կրթությունը Հայաստանում» http://studyinarmenia.org/) կայքը:
-hանրակրթության վիճակագրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում իրականացվել են համապատասխան ծրագրային փոփոխություններ և արդիականացում,
-նախագծվել, մշակվել և շահագործվել է «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ» էլեկտրոնային էջը,
-կազմվել և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ են ներկայացվել «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» ստեղծման ժամանակացույցը, իրականացման փուլերն ու նախահաշվային արժեքը,
-մշակվել է «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» բարելավման, արդիականացման և տեղային (լոկալ) տարբերակի ստեղծման տեխնիկական առաջադրանքը,
-հրատարակվել է «Հանրակրթությունը Հայաստանում 2011-2012 ուսումնական տարում» վիճակագրական տեղեկագիրը և բաշխվել բազմաթիվ շահագրգիռ կազմակերպությունների:
-շահագործվել է Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը. Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 16 համայնքներում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 4 համայնքներում կազմակերպվել են 12–օրյա դասընթացներ 373 աշակերտի և 262 ուսուցչի համար,
-ավարտվել են ՀԴԻՑ–ին նոր դպրոցների միացման աշխատանքները՝ 2012թ. հոկտեմբերից Հայաստանի 1401 ուսումնական հաստատություններ ընդգրկված են մեկ միասնական ցանցում։

 

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ԱՓՇԱՏԿ ARMENIAN ENIC)

 

2012թ.-ի ընթացքում ԱՓՇԱՏԿ-ն ուսումնասիրել և ճանաչման որոշում է կայացրել շուրջ 125 օտարերկրյա դիմումների վերաբերյալ։ Նշյալ դիմումները ներառել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իրանում, Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Շվեդիայում ձեռք բերված որակավորումներ և ակադեմիական փաստաթղթեր։
2012թ.-ի ԱՓՇԱՏԿ-ի   գործունեության  ընթացքում  տրամադրվել է շուրջ 700 խորհրդատվություն, մեծամասնությունը` ՀՀ պետական մարմիններին և մասնավոր կազմակերպություններին, իսկ մնացածը` ԱՓՇԱՏԿ-ի արտասահմանյան գործընկերներին: Հաշվետու տարվա ընթացքում կազմակերպության կողմից տրամադրվել է 142 խորհրդատվական տեղեկանք ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին` իրենց կրթության և ՀՀ-ում դրա ակադեմիական և մասնագիտական հնարավորությունների վերաբերյալ:
Ապրիլին սկիզբ դրված լավագույն փորձի փոխանակման շարունակական ծրագիրը (ENIC Capacity Building Project)`  Անգլիայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ակադեմիական փոխճանաչման կենտրոնների մասնակցությամբ:
Կենտրոնն ակտիվորեն մասնակցել է տարբեր միջազգային հանդիպումների և կոնֆերանսների, այդ թվում` Էրասմուս–Մունդուս ծրագրի շրջանակներում “Բրիջ” նախագծի (Bridge Project) կոնֆերանսին, որը նպատակաուղղված էր` ամրապնդելու և խթանելու համագործակցությունը ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ ցանցի և Էրասմուս-Մունդուսի ազգային կառուցվածքների միջև, ինչպես նաև Ազգային համակարգող մարմինների և Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի համակարգողների 3-րդ համատեղ նիստին:


        
 
  Կրթություն    
  Գիտություն    
  Առաջարկություններ    
  Ծրագրեր    
  Բոլոնիայի գործընթաց    
  Գրանցվել նորություններին