 |
Հարգելի բարեկամ,
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում։ Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել կայքի այցելուներին` ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Մենք փորձել ենք ձևավորել համագործակցության այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտա ոչ միայն բավարարել համակարգի վերաբերյալ Ձեր տեղեկատվական պահանջմունքները, այլև առաջարկություններով և հարցադրումներով ակտիվ մասնակցություն ունենալ մշակվող քաղաքականությանն ու իրականացվող գործընթացներին:
Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ գերատեսչության կառուցվածքին և գործունեությանը, ոլորտը կարգավորող օրենսդրությանը, ինչպես նաև առաջին աղբյուրից օգտակար և հավաստի տեղեկություն ստանալ նոր փուլ թևակոխած կրթական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ:
Հարգելի այցելու, կայքի միջոցով Դուք կարող եք անմիջական հաղորդակցություն ապահովել Ձեր և ոլորտի պատասխանատուների միջև: Հավաստիացնում եմ, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և առաջարկություն կարժանանա մեր ուշադրությանը:
Արդյունավետ համագործակցության ակնկալիքով`
ՀՀ կրթության և գիտության նախարար
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՄԱՐԶԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ |