Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն ստեղծվել է ՀՀ նախագահի 2007թ.-ի հոկտեմբերի 1-ի թիվ ՆՀ 174-Ն հրամանագրով` որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին: Գիտության պետական կոմիտեն մշակում և իրականացնում է գիտության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը:
Կոմիտեի նպատակներն ու խնդիրներն են.
· հանրապետության գիտական և գիտատեխնիկական ներուժի զարգացումը, դրա ռացիոնալ տեղաբաշխումը և պահպանումը, գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորումը, հասարակության մտավոր ներուժի վերարտադրմանը նպաստելը,
· գիտության ոլորտի զարգացման ու բնականոն գործունեության ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգոթյան ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն,
· գիտական և գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրականացումը,
· նորամուծական (ինnվացիոն) քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելը, Հայաստանի Հանրապետությունում հիմնարար ու կիրառական գիտության և գիտատեխնիկական արդյունքի ու բարձր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելը:
Կոմիտեի գործառույթներն են.
· գիտության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության մշակում,
· գիտության ոլորտի կառուցվածքային բարեփոխումների մշակում և իրականացման կազմակերպում,
· գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային գիտատեխնիկական ծրագրերի մշակումը ու դրանց իրականացման կազմակերպում,
· նպաստել միջազգային կապերի զարգացմանը,
· իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգում և վերահսկում,
· գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանը, սոցիալական խնդիրների լուծմանն ու մարդու, հասարակության և պետության անվտանգության ապահովմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացման կազմակերպում,
· հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի վերարտադրության և զարգացման ապահովում,
· գիտատեխնիկական համակարգի զարգացման և տարածման, միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրման ապահովում,
· գիտության ժամանակակից ենթակառուցվածքի ու տեղեկատվական համակարգի ձևավոևում և զարգացում,
· գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումների մշակում,
· գիտական արդյունքի ապրանքայնացմանը և ներքին ու արտաքին շուկայում դրա ներդրմանն աջակցելը,
· գիտության ոլորտի գիտական փորձաքննության անկախ համակարգի ստեղծում,
· գիտության և տեխնոլոգիաների գերակա ուղղությունների հստակեցում և դրանց վերաբերյալ առաջարկությունների մշակում: |